ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անզգույշ ու դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտվածները պահվում են համատեղ. ահազանգում է պաշտպանը 03/19/2018 19:38 | Դատական ռեպորտաժներ
Անզգույշ հանցագործության, այն է՝ ՃՏՊ պատահարի, գործով դատապարտված Արտակ Դիլանյանը ներկայումս «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվում է կիսաբաց ռեժիմի հիմնարկում՝ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց հետ համատեղ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ահազանգեց Ա.Դիլանյանի պաշտպան, փաստաբան Վահե Դանիելյանը:
Ըստ պաշտպանի, Քրեակատարողական օրենսդրությամբ ընդհանրապես որևէ կարգավորում չկա առ այն, որ անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձը կարող է բաց ռեժիմից տեղափոխվել կիսաբաց ռեժիմ: Նա միաժամանակ նշեց, որ օրենսդրի կողմից սահմանված է իմպերատիվ պահանջ, որ անզգույշ հանցագործության համար դատապարտված անձը չի կարող պահվել դիտավորյալ հանցագործություն կատարած անձանց հետ համատեղ:
Վ.Դանիելյանը հայտնեց, որ նույն քրեակատարողական հիմնարկում բաց ռեժիմից կիսաբաց ռեժիմ դատապարտյալի տեղափոխությունը կատարվել է Տեղաբաշխման հանձնաժողովի որոշման հիման վրա, որում ուղղակիորեն նշվում է՝ հաշվի առնելով դատապարտյալի դրսևորած վարքագիծը, բաց ռեժիմի ուղղիչ քրեակատարողական հիմնարկից տեղափոխել ավելի խիստ մեկուսացվածության աստիճանի՝ կիսաբաց ռեժիմի ուղղիչ հիմնարկ, նույն «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:
Ի պատասխան փաստաբանի դիմումի՝ ՔԿՀ պետը պատասխանել է, որ նպատակահարմար չեն գտնում միջնորդագրով դիմել ՔԿՎ-ին՝ հաշվի առնելով, որ Արտակ Դիլանյանի վերաբերյալ 355-րդ հոդվածի (Փախուստ ազատազրկման վայրից) հատկանիշներով գործ է քննվում: Եվ դա այն դեպքում, որ իր պաշտպանյալը բացատրություն է տվել, որ փախուստի դիմելու միտում չի ունեցել, գնացել է մերձակա եկեղեցի՝ մոմ վառելու և այնտեղ ծիսակատարություններին մասնակցելու: «Եթե փախուստի մտադրություն ունենար, հետագայում հետ չէր վերադառնա ՔԿՀ»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ բանտապետի կողմից պաշտոնապես թույլ է տրվել հետագայում ևս մասնակցել այդ ծիսակատարություններին:
Տվյալ պարագայում ՔԿՀ պետը կանխակալ մոտեցում է ցուցաբերում ու խախտում անմեղության կանխավարկածի սկզբունքը, ըստ որի անձն անմեղ է, քանի դեռ առկա չէ օրինական ուժի մեջ մտած, նրա մեղավորությունը հաստատող դատական ակտ, ասաց Վահե Դանիելյանը:
Տեղաբաշխման հանձնաժողովը պատճառաբանում է նաև, որ նա երկու անգամ լքել է ազատազրկման վայրը, այդ պատճառով ենթարկվել է տույժերի: Մինչդեռ այդ տույժերը ներկայումս մարված են, նաև դատապարտյալն ունի խրախուսանք՝ ՔԿՀ բարեկարգման աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար: Պաշտպանը վկայակոչեց Քրեակատարողական օրենսգրքի 97-րդ հոդվածն, ըստ որի անձը համարվում է տույժ չունեցող, եթե վերջին վեց ամիսների ընթացքում որևէ տույժ չունի: «Տույժերը մարված են, վերջին վեց ամսվա ընթացքում տույժի չի ենթարկվել, ուստի հիմք չկա նրան դիտավորյալ հանցագործության կատարած անձանց հետ պահելու համար»,- ասաց Վահե Դանիելյանը:
Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալի իրավունքի խախտումը պայմանավորված է ներկայումս Շիրակի մարզի դատարանում քննվող գործով: Դրա շրջանակներում փորձ է արվում ճնշում գործադրելու միջոցով տուժող Արտակ Դիլանյանից կորզել իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Վերջինս բազմիցս հայտնել է, որ իրեն հարվածող անձն ամբաստանյալը չէ:
Խնդրի առնչությամբ պաշտպանը դիմումներ է գրել ՀՀ Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ արդարադատության նախարարին, պատասխաններ առայժմ չեն ստացվել:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը