Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Վարչապետն անբավարար է համարել Արարատի մարզում ծրագրերի կատարման ընթացքը 03/17/2018   19:09  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Վեդի` ծանոթանալու 2017 թ. Արարատի մարզի զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Մարզպետ Արամայի Գրիգորյանը զեկուցել է, որ համայնքների 2017թ.  բյուջեով եկամտային մասը նախատեսվել էր 6 մլրդ 834.7 մլն դրամ, որի դիմաց փաստացի մուտքը կազմել  է 6 մլրդ 907 մլն դրամ, կամ 101.1%, նախորդ տարվա համեմատությամբ ավել է  մուտքագրվել 442.4 մլն դրամով, ինչը պայմանավորված է ինչպես ապառքների, այնպես էլ հաշվարկային ցուցանիշների ավել պլանավորմամբ: Սեփական եկամուտների գծով  նախատեսված 2 մլրդ 227.7 մլն դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 2 մլրդ 365.7 մլն դրամ, սեփական եկամուտների պլանը կատարվել է 106.2%-ով: Համայնքների սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով 2017-ին կազմել է 9155 դրամ՝ 2016-ի 7069 դրամի դիմաց: Ակնկալվում է այդ թիվը 2018-ի ընթացքում հասցնել 10699 դրամի:

Արամայիս Գրիգորյանի խոսքով՝ մարզը 2017-ին  աննախադեպ ցուցանիշ է արձագանագրել համայնքային բյուջեների հավաքագրման ուղղությամբ: Ըստ մարզպետի՝ մարզում նախորդ տարվա համեմատ շուրջ 524 մլն դրամից ավել գումար է հավաքագրվել, բյուջեների կատարողականը հասցնելով 106,5 %-ի: 2018-ին համայնքների  կողմից  նախատեսվում է ավելացնել սեփական  եկամուտները 538,3 մլն դրամով (կամ 24,1 տոկոսով):  

Վարչապետ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել ավելացնել համայնքների եկամուտները մեկ շնչի հաշվով: «Այս ցուցանիշով Արարատի մարզը հանրապետությունում գտնվում է միջակայքում: Ակնկալվում է, որ սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով հանրապետությունում կազմելու է 11350 դրամ, ինչը նշանակում է, որ Արարատում այդ ցուցանիշը պետք է ավելին լինի, քանի որ մարզը ամենազարգացածներից մեկն է: Մենք պետք է հասկանանք, որ եթե գույքը, հողը, չի գույքագրվում, ապա ցուցանիշները ցածր են լինելու», - ասել է վարչապետը:

Արամայիս Գրիգորյանը նշել է, որ մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերն իրագործելու նպատակով ՀՀ պետական բյուջեից 2017 թվականին հատկացվել է 550 մլն դրամ: Այդ միջոցներն ուղղվել են համայնքներում առավել հրատապ խնդիրների լուծմանը: Ծրագրերի գնումներն իրականացնելու արդյունքում տնտեսվել է 124,7 մլն դրամ և վերադարձվել պետական բյուջե: Ընթացքի մեջ են Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման, Արարատ քաղաքի ավագ դպրոցի, Նոր Խարբերդի N 2 միջնակարգ դպրոցի կառուցման, Արարատ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման, Աբովյան և Դաշտաքար համայնքների մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները: Նշվել է, որ նախորդ տարի մարզում տրամադրվել է 500 շինթույլտվություն և ակնկալվում է, որ ընթացիկ տարի շինարարության ոլոտում մարզում կարձանագրվի 10 տոկոսի աճ: Բնակչության միջոցներով 2017-ի ընթացքում շինարարության բնագավառում իրականացվել է 3 միլիարդ 800 մլն դրամի շինարարություն. Ակնկալվում է, որ այդ թիվն այս տարի կհասնի 4 մլրդ 200 մլն դրամի՝  հաշվի առնելով նաև այն, որ ընթացիկ տարվա առաջին երկու ամսում արդեն իսկ տրվել է շուրջ 100 շինթույլտվություն:  

Ջրամատակարարման ուղղությամբ «Վեոլիա Ջուր» ընկերության պատվիրատվությամբ մարզի համայնքներում ջրամատակարարման բնագավառում 2017-ին իրականացվել է մոտ 300 միլիոն դրամի աշխատանքներ, դրանցից ամենախոշորը Գառնի–Արտաշատ–Երասխ 1800 գ/մ երկարությամբ նոր ջրագծի կառուցումն է 200 միլիոն դրամ, որի շինմոնտաժային աշխատանքները ավարտվել են,   ընթանում են փորձարկման աշխատանքները:          

Մարզպետը զեկուցել է, որ մարզում  գույքագրված  աղբավայրերի  թիվը կազմում  է  260, որոնցից վերացվել  են  217-ը: Աղբավայրերի  թիվը նախատեսվում է թողնել 3-4 հատ, որոնք հնարավորինս սեղմ ժամկետում կցանկապատվեն և կբարեկարգվեն:  2018-ին առանձնահատուկ ուշադրություն  է դարձվելու  աղբահանության  ոլորտում  նախատեսված   աշխատանքներին: Մարզպետարանի պատասխանատուները զեկուցել են, որ մարզում աղբահանության տարեկան բյուջեն կազմում է 345 մլն դրամ և ընթացիկ տարում կապահովվի ինքնածախսածածկում: Արդեն իսկ պայմանագրեր են կնքվել 2600-ի իրավաբանական անձանց հետ. Վարչապետը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում պայմանագրեր կնքել նաև մնացած 400 իրավաբանական անձանց հետ:

Կարեն Կարապետյանը նաև հանձնարարել է վերանայել աղբահանության սակագները: «Մենք աղբահանության համար ինչ ֆինանսավորում ենք՝ շարունակելու ենք, բայց ինքնածախսածածկման պարագայում առաջարկելու ենք, որ այդ միջոցներով ավելի օգտակար ծրագրեր իրականացնեք», - ընդգծել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունն այս տարի նույնպես հատուկ ուշադրություն է դարձվելու ջրի խնդրին, որպեսզի մեր գյուղացին այն ունենա: Միաժամանակ, անդրադառնալով ոռոգման ջրանցքներում աղբ թափելու, աղտոտելու խնդիրներին, վարչապետը նշել է. «Մեր ջրային պաշարների կոմիտեն ամեն տարի գալիս է այդ ջրանցքները մաքրում է կուտակած աղբից: Մենք այդ հարցին անդրադարձել ենք կառավարության նիստին: Բոլոր այդ կետերը, որտեղ այդ ռիսկերը կան, վերցնում եք անձնական վերահսկողության տակ: Համայնքների ղեկավարներին զգուշացնում եք, որ եթե մենք վաղը գանք, և համայնքում տեսնենք, որ այդ ջրանցքը կրկին լցված է աղբով, և այդ համայնքը ջուր չունի, ասելու ենք, գումարը տրամադրեք, որպեսզի մենք այն մաքրենք: Համապատասխան եղանակով համայնքների բնակիչներին տեղեկացնում եք, որ եթե աղտոտեք եք և չմաքրեք, ուրեմն ջուր և համապատասխանաբար բերք չեք ունենալու»:

2017-ի ընթացքում ավտոճանապարհներին ընդհանուր առմամբ կատարվել է 4,1 մլրդ դրամի նորոգման, պահպանման և շահագործման աշխատանքներ, որից՝ միայն 3,1 մլրդ դրամը` հյուսիս-հարավ ճանապարհի 8 ուղեանցերի վերակառուցման  նպատակով: 2018-ին ճանապարհաշինության բնագավառում  կիրականացվեն 2.1  մլրդ դրամի  աշխատանքներ:

Անդրադառնալով ճանապարհաշինությանը՝ վարչապետը հորդորել է հատկապես գյուղական համայնքներում ճանապարհները վերանորոգել ոչ ստանդարտ լուծումներով: «2018թ. հետևյալ խնդիրներ պետք է համայնքների առջև դնենք: Ներքին ճանապարհները կարգավորել հնարավորինս էժան և ոչ ստանդարտ լուծումներ գտնելով, լուսավորությունը և աղբահանության հարցը և աղբարկղների տեղադրումը: Այդ հարցերի լուծման համար մեծ միջոցներ պետք չեն: Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ծրագիր նայենք, մանավանդ, որ հիմա սուբվենցիաների բանաձև ենք դրել՝ ասում ենք եթե համայնքը սա է անում, ուրեմն մենք սա կանենք: Ձեր առջև դրեք այդ խնդիրը, պարոն մարզպետ», - ասել է Կարեն Կարապետյանը՝ համոզմունք հայտնելով, որ դա ևս համայնքներում տրամադրությունը փոխելու է:  

Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է, որ մարզում գործում են 49,116 գյուղացիական  տնտեսություններ, առկա են 305 հա ջերմոցներ, 1840 սառնարաններ՝   17770 տոննա ընդհանուր հզորությամբ: Գյուղացիական  տնտեսությունների  և  մշակովի  հողատարածքների  խոշորացման գործընթացի արդյունքում  խոշոր  հողակտորներ /5հա  և  ավել/ ունեցող գյուղացիական տնտեսությունների  թիվը 2017-ի դրությամբ  կազմում  է 313  գյուղացիական  տնտեսություններ՝ 2016-ի 280-ի  փոխարեն: Նախորդ տարվա ընթացքում կատարված ցանքերը մարզում կազմել են 18507 հա, նախորդ տարվա համեմատ ավել է արտադրվել շուրջ 30765 տոննա պտուղ և 19236 տոննա խաղող: Լիզինգի  պետական  աջակցության  ծրագրով  մարզ  է  ներկրվել  10 միավոր  գյուղատնտեսական տեխնիկա: Մարզպետը նշել է, որ մարզի  գյուղատնտեսության  զարգացման վրա էական ազդեցություն կունենա Երասխ համայնքում 30 հա   գյուղնշանակության հողատարածքների  վրա «Գրին  Ֆարմեր» ՍՊԸ-ի կողմից սկսված կաթիլային համակարգի տեղադրմամբ ինտենսիվ այգիների հիմնման  աշխատանքները, «Գրին Հաուս»  ՍՊԸ-ի կողմից Շահումյան  համայնքում  իրականացվում  է ջերմոցային  տնտեսության  ընդլայնման ծրագիրը: Այս առումով, կարևորվել է նաև  Քաղցրաշենի  ինքնահոս  ջրատարի կառուցման  ծրագիրը, որի արդյունքում ոռոգելի տարածքները կավելանան շուրջ 378 հա-ով:    

Կարեն Կարապետյանն անբավարար է համարել մարզում ինտենսիվ այգիների հիմնման ծրագրերի ընթացքը և հորդորել ակտիվացնել այդ ուղղությամբ աշխատանքները: «Մենք գյուղատնտեսությանն այսօր տնտեսական լեզվով ասած գումար ենք տալիս և ավելի քիչ գումար ենք վերցնելու: Երբ երկու տոկոս դրամով վարկը, այն պարագայում, երբ մեր գնաճը 2.6 տոկոս է, նշանակում է, որ մենք 100 դրամ տալիս ենք, վերջում այդքան էլ չենք վերցնելու: Այդ ծրագրերը՝ ինտենսիվ այգին, գյուղատնտեսության տեխնիկայի լիզինգ, կաթիլային համակարգ, հակակարկտային համակարգ, գումարած մեր ունիվերսալ ծրագիրը՝ 3-10 մլն՝ 5 տոկոսով և սահմանամերձ համայնքների համար՝ 3 տոկոս տոկոսադրույքով: Գյուղատնտեսության պատասխանատուները պետք է օր ու գիշեր դրա մասին մտածեն ու անհանգիստ լինեն», - ասել է Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ անանսպահության ոլորտի զարգացման նպատակով առաջիկայում ներկայացվելու է սուբսիդավորման նոր փաթեթ:

Զեկուցվել է, որ մարզային ենթակայության 107 հանրակրթական դպրոցներում 2017-2018 ուսումնական տարում 32475 աշակերտով  կոմպլեկտավորվել է 1610 դասարան: Աշակերտների թիվն անցած տարվա  համեմատ  ավելացել է 519-ով, իսկ դասարանների թիվը՝ 10-ով: Վարչապետը հանձնարարել է մեծ ուշադրություն դարձնել հատկապես օտար լեզուների, ձեռնարկատիրություն, ֆիզիկական կուլտուրա առարկաների դասավանդմանը: 

Առողջապահության բնագավառում 2017-ի ընթացքում մարզում համավճարով և վճարովի ծառայություններով մուտքերը կազմել են շուրջ 340 մլն դրամ, որը 2016-ի մուտքերից 6,5 մլն դրամով ավելի է: Վճարովի ծառայությունների ընդհանուր գումարը  2016-ին կազմել է 334  մլն դրամ,   2017-ին ՝ 338 մլն, իսկ 2018-ին նախատեսվում է 395 մլն դրամ:  Նշվել է, որ 2018-ին կավարտվի Արտաշատի  հիվանդանոցի  վերակառուցման ծրագիրը, այնուհետև  կիրականացվի  հիվանդանոցը  ժամանակակից  բժշկական  սարքավորումներով  և  գույքով  ապահովվելու  ծրագիրը: Վարչապետը հորդորել է վերանայել վճարովի ծառայություններից ներգրավվող միջոցների ծավալը և ներկայացված ցուցանիշները գնահատել անբավարար:  Վարչապետի խոսքով՝ առողջապահության ոլորտում նման հանդուրժողականությունն անթույլատրելի է»: 

Արամայիս Գրիգորյանն ամփոփելով զեկույցը՝ նշել է, որ տնտեսության վարման ինտենսիվ մեթոդների կիրառման, աշխատատեղերի ստեղծման, աղքատության կրճատման միջոցով  Արարատի մարզում ընթացիկ տարվա ընթացքում ակնկալվում է ապահովել 20% տնտեսական աճ: Նպատակներին հասնելու  համար  սահմանվել են  հիմնական գերակա 2 ուղղություններ. արդյունաբերության աճ՝ շեշտը դնելով փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա և ինտենսիվ գյուղատնտեսության զարգացում:

Մարզում կատարված ներդրումների ծավալը 2017-ին կազմել է 32,1 մլրդ դրամ՝ ստեղծվել է 3000 նոր աշխատատեղ: 2018-ին ներդրումների ծավալը նախատեսում է հասցնել 42 մլրդ դրամի:

Վարչապետն անհրաժեշտ է համարել ակտիվացնել բիզնես ծրագրերի ներգրավմանն ուղղված աշխատանքները: «Բիզնեսի, գործարար մարդու նկատմամբ ուշադիր եղեք և դիտարկեք պետական ու համայնքային չօգտագործվող տարածքներն ու գույքը մասնավորին տրամադրելու հնարավորությունը՝ նոր աշխատատաղեր ստեղծելու և ներդրումներ կատարելու պարագայում», - նշել է Կարեն Կարապետյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:42 16/03/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի զարգացման հիմնադրամն ակնկալում է 2018-ին ներգրավվող ներդրումների ծավալը հասցնել 46,8 մլն դոլարի
20:45 12/03/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին
20:32 12/03/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետը և Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը
20:18 12/03/2018  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ
18:41 12/03/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Լիբանանի վարչապետները հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով
15:31 11/03/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Լիբանան
19:16 07/03/2018  |  ԼՐԱՀՈՍՎայոց ձորն իր ստարտային պայմաններով չտեսնված հնարավորություններ ունի արագ զարգացման համար. Կարեն Կարապետյանն այցելել է Վայոց ձոր
19:05 03/03/2018  |  ԼՐԱՀՈՍԱշխատող մարդկանց շանս տանք հաջողակ լինելու, փող աշխատելու.Վարչապետ
18:37 27/02/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ու Իրանի էներգետիկայի նախարարը երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկել
19:20 26/02/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ծանոթացել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործունեության արդյուքներին

Արխիվ

[]