ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավական գործընթացում գտնվող ցանկացած գործ պետք է լիարժեք քննության առնվի. Գագիկ Հարությունյանը` մարտի 1-ի դեպքերի քննության մասին 03/16/2018 17:34 | ԼՐԱՀՈՍ
Իրավական գործընթացում գտնվող ցանկացած գործ պետք է լինի թափանցիկ և լիարժեք քննության առնվի: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՍԴ նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Գագիկ Հարությունյանը` անդրադառնալով հարցին` արդյո՞ք անհրաժեշտություն տեսնում է, որ 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների դեպքով հարուցված քրեական գործերի շրջանակներում հարցաքննվեն ՀՀ նախկին և ներկա նախագահները:
«Ես ընդհանրապես չեմ ցանկանում քննության ընթացքում գտնվող գործի վերաբերյալ կարծիք հայտնել, որովհետև Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, առավել ևս նախագահին չի թույլատրվում արդարադատական գործընթացի վերաբերյալ կարծիք հայտնել: Սակայն ընդհանուր կարծիք կարող եմ հայտնել, որ ցանկացած գործ, որը իրավական գործընթացում է, պետք է լինի թափանցիկ և լիարժեք քննության առնվի:
Ես, օրինակ, հիմա մտածում եմ ոլորտում մտցնել մշտադիտարկման համակարգ, ինչի համար փորձագետներ եմ հրավիրել նաև դրսից: Համակարգի էությունը պետք է լինի հետևյալը` դիմումը եկավ դատարան, դրա ընդունման կամ մերժման պահից մինչև վերջնական իրացման պահը գործը պետք է լինի ուշադրության կենտրոնում և մշտադիտարկման առարկա` ուր գնաց, ինչ ընթացք ստացավ, ինչ կարծիք արտահայտվեց, ինչ սխալներ կան, իսկ վերջում գնահատվի գործընթացի արդյունավետությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:
Հարությունյանը հավելեց, եթե այդ գործընթացում առաջանում են տարբեր խոտորումներ, պետք է բացահայտել և փորձել իրավիճակը հաղթահարելու մեխանիզմներ գտնել: «Խոսքը վերաբերվում է բոլոր գործերին, առավել ևս` քրեական գործերին: Այսօր դատարանի նկատմամբ վստահության վերականգնումը խոսքով չի լինում: Դա սկսվում է հենց մարդու նկատմամբ վերաբերմունքից, դատարանում դատավարական գործընթացից, ավարտվում է որոշումով և որոշման կատարմամբ: Եթե կա գործ քննության գործընթացում, այս կանոններին պետք է ենթարկվեն և տաբուներ չպետք է լինեն»,- ասաց Հարությունյանը:
Գագիկ Հարությունյանը հավելեց, որ 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցածը ողբերգություն էր: «Եվ ես կարծում եմ, որ ինչ-որ տեղ բոլորիս մեղքն է, որ իրավիճակը նման հանգուցալուծման հասավ, որը չպետք է լիներ: Նորմալ իրականության մեջ համապատասխան կոնֆլիկտները պետք է հաղթահարվեն»,- նշեց նա:
ԲԴԽ նորընտիր նախագահն ասաց, որ ժամանակի ընթացքում հնարավորություն կունենա ներկայացնել մի ստեղծագործական աշխատանք, որը ստեղծված իրավիճակի առնչությամբ խորը ապրումներով գրել է մարտի 1-ից շաբաթներ առաջ: Նրա խոսքով` հակասությունների խորացումը միշտ հավաքում է կրիտիկական զանգված և կարող է հանգեցնել պայթյունի: Գագիկ Հարությունյանը շեշտում է, որ նման իրավիճակները պետք է հաղթահարվեն, ինչը պետության կառավարման կարևորագույն արվեստներից մեկն է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ