ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արբանյակից կատարված լուսանկարներն ապացուցել են, որ հրդեհի առաջացման պատճառը խոտհնձիչը չի եղել 03/16/2018 15:24 | Քրեական խրոնիկոն
2017թ. օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի «Զիմնի» կոչվող հատվածում չոր խոտի ինքնաբռնկվել է: Նախնական քննությամբ հրդեհի առաջացման պատճառների մեջ մարդկային գործոնը վկայող ապացույցներ ձեռք չեն բերվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ 2017 թվականի օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Զիմնի» կոչվող հատվածում և հարակից տարածքներում հրդեհի բռնկման պատճառները պարզելու ուղղությամբ։
ՔԿ-ից հայտնել են, որ 2017 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացվել են «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ում բռնկված հրդեհի վերաբերյալ 2017 թվականի օգոստոսի 12-ին արբանյակներից կատարված լուսանկարները, ինչպես նաև GLOVIS վեբ կայքում առկա տեղեկատվությունը, ըստ որի՝ 12.08.2017թ. ժամը 07:46:49-ին՝ Գրինվիչի ժամանակով, այսինքն՝ ՀՀ ժամանակով 11:46:49-ին, Landsat 7 ETM+ բազմասպեկտրալ պատկերի վրա 44 58`0.8955``E 39 59`46.0144``N կոորդինատներով գրանցվել է հրդեհի օջախ, որն ըստ լուծաչափի՝ պատկերը կարող էր կազմել տվյալ ժամին 2000-2500 քմ, իսկ օջախի տարածական շեղումը ըստ պիքսելի կարող էր կազմել մինչև 90 մետր:
Համաձայն FIRMS վեբ կայքում առկա տեղեկատվության՝ 12.08.2017թ. Գրինվիչի ժամանակով ժամը 09:30-ի դրությամբ, այսինքն՝ ՀՀ ժամանակով 13:30-ին, համաձայն VIIRS աղբյուրի առկա են հրդեհի թվով 2 օջախներ:
Ստացված տեղեկատվության մեջ նշված 44 58`0.8955``E 39 59`46.0144``N կոորդինատները տեղանքում համապատասխանեցնելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 17-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ում կատարվել է տեղանքի զննություն, որի ընթացքում կիրառվել է տեղանքի տեղորոշման համակարգ և արդյունքում պարզվել է, որ 44 58`0.8955``E 39 59`46.0144``N կոորդինատներով տարածքը ս/թ. օգոստոսի 12-ին խոտհունձ իրականացրած հիշյալ աշխատակիցների վրանից գտնվում է 320 մետր հեռավորության վրա, ֆիքսված հրդեհի 2-րդ օջախը՝ 350 մետր հեռավորության վրա, իսկ նշված վայրերում, որտեղից սկսվել է հրդեհը, առհասարակ խոտհունձի աշխատանքներ չեն իրականացվել ու դրան բնորոշ հետքեր նույնպես չեն հայտնաբերվել:
Նախաքննության ընթացքում նշանակված դատահրդեհատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 60831711 եզրակացության համաձայն՝ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած հրդեհի օջախը գտնվել է Խաչաձոր տեղամասի «Զիմնի» կոչվող տարածքում՝ 44 58`0.8955``E 39 59`46.0144``N կոորդինատներում, որտեղից այն տարածվել է տարբեր ուղղություններով:
Ըստ մասնագետների՝ անտառային հրդեհների տարածման արագությունը կազմում է 0,5-1,5 կմ/ժ, երբեմն, մինչև 6 կմ/ժ, հետեւապես հրդեհի երկրորդ օջախն, ըստ էության՝ հանդիսանում է երկրորդային: Այսինքն՝ այրումը առաջնային օջախից չոր խոտի ու թփերի միջոցով տարածվել է դեպի հարավ-արևմուտք, որտեղ մոտ երկու ժամ անց հայտնաբերվել է հրդեհի երկրորդ օջախը: Այս հատվածից բոցը ծառերի, թփերի ու չոր խոտի միջոցով տարածվել է դեպի արևելք՝ վրանի տեղամասի ուղղությամբ, ինչի մասին վկայում են ծառերի ու թփերի վրա առկա վնասվածքների ու այրվածքների ուղղվածությունը: Դեպի վրանի տեղակայման հատվածը հրդեհը տարածվել է համեմատաբար ավելի մեծ արագությամբ, քանի որ այրումը ուղղված է եղել սարնիվեր:
Ինչ վերաբերում է հրդեհի առաջացման պատճառներին, ապա քանի որ ըստ քրեական գործի տվյալների խոտհնձիչները և անտառտնտեսության աշխատակիցները գտնվել են հրդեհի առաջնային այրման գոտուց՝ առաջին օջախից բավականին մեծ հեռավորության վրա, ապա հրդեհի առաջացումը խոտհնձիչների շահագործումից, քիչ կալորիականության աղբյուրներից և բաց կրակից /չմարված ծխախոտի գլանակ, այրվող լուցկի, կրակայրիչ և այլն/ կարելի է բացառել:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով եղանակային պայմանները /օդի բարձր ջերմաստիճան, տեղումների բացակայություն/, ինչպես նաև խոտածածկ տարածքների ու չոր խոտի քանակությունը, կարելի է եզրակացնել, որ հրդեհն ամենայն հավանականությամբ առաջացել է չոր խոտի ինքնաբռնկումից:
Այսպիսով վերլուծելով և իրենց համակցության մեջ գնահատելով քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները՝ պետք է արձանագրել, որ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում Պետրոս Հովհաննիսյանի կողմից առավել վտանգի այլ աղբյուր հանդիսացող խոտհնձիչի շահագործման ընթացքում անզգույշ վերաբերմունք դրսևորելու հետևանքով «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Զիմնի» կոչվող հատվածում հրդեհի առաջացման վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, որպիսի պայմաններում նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է»։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/15/2024 08:17 Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ»
- 11/15/2024 08:13 Անդարդ բրիգադը․ «Հրապարակ»
- 11/15/2024 08:11 Նիկոլ Փաշինյանը Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ»
- 11/15/2024 08:08 Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ»
- 11/15/2024 08:04 Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ»
- 11/15/2024 08:00 Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
- 11/15/2024 07:58 «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/15/2024 13:29 Բաքվում ԱՄՆ դեսպանը կարևոր բացահայտում է արել. Վրթանեսյան
- 11/14/2024 16:19 Վարչապետն ընդունել է ԵՆԲ փոխնախագահին
- 11/14/2024 15:55 Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար
- 11/14/2024 14:18 COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում. Սաղաթելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/15/2024 22:25 Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Չկալովկայում բախվել են «Samand»-ը, «Вольга»-ն ու «Hino»-ն․ 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա
- 11/15/2024 21:44 Այրվել է ավտոմեքենա
- 11/15/2024 19:50 Միջադեպ՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում․ մահացածը նախկինում դատապարտված, հարկադիր բուժման մեջ գտնվող բուժառուն է
- 11/15/2024 19:19 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր․ ժամանել են ոստիկանների և պարեկների մեծ թվով ծառայողներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները