ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանության բաժանմունքի պետը ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պատրանք է ստեղծել 03/16/2018 18:16 | Քրեական խրոնիկոն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգիս Գրիգորյանն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Արմեն Իսրայելյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատանքային ցուցանիշներն արհեստականորեն բարձրացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պատրանք ստեղծելու պատրվակով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
Այսպես, Սարգիս Գրիգորյանն ու օպերլիազոր Արմեն Իսրայելյանը թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ բարձր ցուցանիշ ապահովելու նպատակով դիմել են Վանաձոր քաղաքի բնակիչ Դ. Դավթյանին` վերջինիս խնդրելով թմրամիջոցի որոշակի զանգված ձեռք բերել, ապա` ոստիկանությունում հայտնել, թե թմրամիջոցը նրան իրացրել է Վանաձոր քաղաքի բնակիչ, թմրամոլ, հետագայում մահացած Ա. Ղ.-ն:
Ըստ այդմ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Դ. Դավթյանն անձամբ` քաղելու եղանակով ձեռք է բերել «կանեփ» տեսակի բույսի զանգված, որից հետո ոստիկանները, իբր, վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Ստեփանավանի բաժին: Այնտեղ` Ս. Գրիգորյանի աշխատասենյակում, նույն բաժնի օպերլիազոր Արմեն Իսրայելյանը Դ. Դավթյանի ձեռք բերած թմրամիջոցից առանձնացրել է 0,27 գրամը և տվել վերջինիս: Այնուհետև Դ. Դավթյանն ընթերակաների մասնակցությամբ ձևականորեն ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում էլ «հայտնաբերվել» է թմրամիջոցը: Դ. Դավթյանը վերը նշված ոստիկանների պահանջով հայտարարել է, որ թմրամիջոցը, իբր, 2017 թվականի հունիսին իրեն իրացրել է արդեն հանգուցյալ Ա. Ղ.-ն:
Հետագայում ոստիկանության նույն բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել Ա. Ղ.-ի կողմից թմրամիջոց իրացնելու ծանր հանցագործության դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին` վերջինիս մահվան հիմքով, իսկ Դ. Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` նկատի ունենալով, որ նրա մոտ հայտնաբերված թմրամիջոցի քաշը չէր հասել քրեորեն պատժելի չափի: Այսինքն` ոստիկանները նշված գործողություններով արձանագրել են, որ իրենք «բացահայտել» են ծանր հանցագործության դեպք, սակայն այն կատարած անձին քրեական պատասխանատվության չեն կարող ենթարկել վերջինիս մահվան հիմքով:
Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ պարզվել է նաև, որ Դ.Դավթյանն ընդհանրապես ծանոթ չի եղել հանգուցյալ Ա.Ղ.-ին:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգիս Գրիգորյանին և նույն բաժանմունքի օպերլիազոր Արմեն Իսրայելյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար պատասխանատվություն նախատեսող` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից