ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Հարությունյանը պարգևատրվեց գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալով 03/16/2018 18:17 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Գագիկ Հարությունյանը պարգևատրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գիտությունների ազգային ակադեմիայում Գագիկ Հարությունյանի 70-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում պարգևը Գագիկ Հարությունյանին հանձնեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Համառոտ ներկայացնելով Գագիկ Հարությունյանի գործունեությունը` Ռադիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ հատկապես կարևոր է նրա վերջին 25 տարիների գործունեությունը: «Նրա գործունեությունը կարելի է երկու մասի բաժանել` կազմակերպչական և գիտական: Կազմակերպչական գործունեության առումով դա հիմնականում Սահմանադրական դատարանի միջազգային ճանաչման հասնելն է, Սահմանադրական դատարանի միջոցով միջազգային հանրությանը Հայաստանը ներկայացնելն է: Իսկ գիտական գործունեությունը իրավագիտության ոլորտում նրա արձանագրած հաջողություններն են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ռադիկ Մարտիրոսյանը:
Նա ընդգծեց, որ իրենք ՍԴ-ին միշտ համարել են լավ հարևան, որի հետ լավ հարաբերությունների մեջ են: «Գիտեք այսպիսի բան կա, երբ հարևաններից մեկը նոր տուն է ստանում, հարևաններով հավաքվում են և նրան ճանապարհում են: Հիմա մենք էլ ենք դրա համար հավաքվել, քանի որ Գագիկ Հարությունյանը նոր տուն է գնում, հավաքվել ենք նրան ճանապարհելու»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա հիշեցրեց, որ անցած 25 տարիների ընթացքում Գագիկ Հարությունյանը ունի 250 տպագրված գիտական աշխատանք, 40 մենագրություն, որոնց մեծ մասը տպագրված են տարբեր լեզուներով: Ռադիկ Մարտիրոսյանը շեշտեց, որ հաշվի առնելով Գագիկ Հարությունյանի պատկառելի գիտական գործունեությունը` գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությունը որոշել է նրան պարգևատրել ակադեմիայի ոսկե մեդալով:
Գագիկ Հարությունյանը շեշտեց, որ իր համար բացառիկ կարևորություն ունի այն հանգամանքը, որ գիտությունների ազգային ակադեմիան ուշադրություն է հատկացրել ոչ միայն իր անձին, այլ նաև գիտական գործունեությանը: «Գրեթե կես դարից ավել գիտական գործունեությունը իմ կյանքի անբաժանելի մասն է եղել: Դա հատկապես իր ծավալումը ստացավ հենց այս բնագավառում, որովհետև ես միշտ շեշտել եմ, որ Սահմանադրական դատարանները գտնվում են գիտության և պրակտիկայի խաչմերուկում: Առանց գիտական մտածողության այս ոլորտում լուրջ գործունեություն ծավալելն անհնար է»,- ասաց Հարությունյանը:
ՍԴ նախկին նախագահը իր կողմից գիտությունների ազգային ակադեմիայի նվիրեց իր մենագրությունները` հայերենով և անգլերենով:
ՍԴ նորընտիր անդամ, ՍԴ նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանն էլ կարևորեց Գագիկ Հարությունյանի մեծ ներդրումը Հայաստանի նոր Սահմանադրության մշակման հարցում: «Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շարժիչ ուժը, այդ փոփոխություններն առաջ տանողը եղել է Գագիկ Հարությունյանը: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում աշխատանքի ժամանակահատվածը իմ կյանքի մի կարևոր հատված էր: Այդ ընթացքում ցանկացած գաղափար վերցում, մշակվում էր և այնպես էր ներկայացվում, որ սկզբնական վիճակում, երբ անգամ ներկայացնում էինք, չէինք էլ պատկերացնում, որ վերջում նման տեսք կունենա: Դա այն առաքելությունն է, որը մեր երկրին շատ առաջ է տանելու: Պարոն Հարությունյան, Դուք դրա մոլի հավատացյալն էիք: Այլ կերպ հնարավոր չէր: Եթե հանձնաժողովը ձեր գլխավորությամբ այդ ամբողջին չհավատար, մենք դրան չէինք հասնելու, որովհետև եթե մենք չհավատայինք, մյուսներին չէինք կարողանալու համոզել»,- ասաց Թովմասյանը:
Նրա խոսքով` նոր Սահմանադրությունը սերունդների համար է, որին հասարակ բանվորից մինչև ապագա վարչապետ առնչվելու են, և բոլորը տեսնելու են դրական փոփոխությունները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից