ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ագրեսիվ տոնի բարձրացումը կարող է նշանակել, որ Ադրբեջանն առայժմ հեռու է պատերազմական որևէ պլանի իրատեսականությունից. «Ժամանակ» 03/16/2018 10:00 | Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի Ադրբեջանի ցանկացած սադրանքի՝ Բաքվի լայնամասշտաբ զորավարժության մասին լրագրողների հարցերին ի պատասխան ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Սա աքսիոմատիկ ճշմարտություն է՝ անկախ այն բանից, թե տվյալ պահին ինչ է անում Ադրբեջանը կամ, առավել ևս, զորավարժություն անո՞ւմ է, թե՞ ոչ: Ադրբեջանի զորավարժությունն ընդհանրապես չի կարող լինել պատերազմի պատրաստվել-չպատրաստվելու ցուցիչ, ինդիկատոր, որովհետև այդ երկիրը պետական քաղաքականության մակարդակով շատ վաղուց, արդեն մի քանի տարի շարունակ չի թաքցնում, որ պատերազմն իր, այսպես ասած, դիվանագիտական գործիքակազմի առանցքային տեղում է:
Հետևաբար, եթե Ադրբեջանը չաներ լայնամասշտաբ զորավարժություն, դա դեռ ամենևին չէր նշանակելու, որ չի պատրաստվում պատերազմի: Եվ ավելին՝ լայնամասշտաբ զորավարժությունն ու ագրեսիվ տոնի բարձրացումը ըստ էության կարող են նշանակել այն, որ Ադրբեջանը առայժմ հեռու է պատերազմական որևէ պլանի իրատեսականությունից կամ իրականանալիությունից և այդ իսկ պատճառով կարիք ունի «վակուումը» լցնել հակառակով՝ պատերազմի, այսպես ասած, շնչով:
Այսինքն՝ որքան լայնամասշտաբ զորավարժությունը և Ալիևի մի շարք գործողություններ ու հայտարարություններ պատերազմի հստակ տրամադրվածության և նպատակադրության նշան կարող են լինել, առնվազն նույնքան էլ դրանք կարող են լինել հենց իմիտացիայի ձգտում, քանի որ իրական պատերազմի հնարավորություն և հեռանկար Բաքուն չի տեսնում: Ահա թե ինչու Բաքվի ընթացիկ, մարտավարական քայլերը չեն կարող լինել մեզ համար կողմնորոշիչ:
Կողմնորոշիչը Հայաստանի համար կարող է լինել մեկը՝ Ալիևը քնա՞ծ է, թե՞ արթուն, հանգստանո՞ւմ է, թե՞ մարզվում, նրանից պետք է սպասել ամեն ինչ և նույնիսկ միշտ ավելին:
Սա է Հայաստանի խաղաղության բանաձևը, որն անկասկած մեր երազած բանաձևը չէ, սակայն մեզ պարտադրվածն է, և մեր երազանքների հանդեպ, այսպես ասած, տեր կանգնելու համար մենք ստիպված ենք պարտադրված կերպով սպասել ամեն ինչ և պատրաստվել պատերազմի ավելի, քան կարող ենք անգամ պատկերացնել սպառնալիքը: Միայն այդպես մենք կարող ենք ունենալ ավելի կայուն ու խաղաղ տարածաշրջան: Ադրբեջանը մեզ չի թողել այլընտրանք:
Մյուս կողմից, սակայն, պատրաստվել պատերազմի՝ ամենևին չի նշանակում կենտրոնանալ միայն ռազմական հզորությունների գեներացիայի ուղղությամբ: Պատրաստվել պատերազմի՝ այն բացառելու համար, նշանակում է առավելագույն արդյունավետությամբ ձգտել խաղաղության յուրաքանչյուր օր, այսինքն՝ արդյունավետ ապրել խաղաղությունը:
Իսկ խաղաղությունն արդյունավետ ապրելու համար այդ արդյունավետությունը պետք է ունենա բազմազան կառուցվածք: Այսինքն՝ արդյունավետ կառավարում, արդյունավետ տնտեսություն, հանրային և պետական արդյունավետ ինստիտուտներ, արդյունավետ քաղաքական մրցակցություն, արդյունավետ արտաքին քաղաքականություն և դիվանագիտություն, արդյունավետ ռեգիոնալ հարևանություն և նախաձեռնություններ: Դա շղթա է, որի թեկուզ մեկ օղակի բացակայությունը կամ թուլությունը բերելու է ամբողջ շղթայի կտրվելու վտանգ:
Այդ իմաստով, մեծ հաշվով, մենք ինքներս թերևս պետք է սպասումներ ձևավորենք Բաքվի մոտ՝ թե՛ աշխարհում, թե՛ Բաքվում: Հայաստանը պետք է դնի այնպիսի պետական սուբյեկտության նշաձող, որից մշտապես դրական սպասումներ պետք է ունենա աշխարհը՝ համաշխարհային կյանքի բազմազան համատեքստում, և որից մշտապես պետք է սպասումներ ունենա Բաքուն՝ քաղաքական նոր իրավիճակների ստեղծման համատեքստում, որն Ադրբեջանին մշտապես կպահի ռազմատենչ իմիտացիայի դաշտում՝ դրանից դուրս գալն ու իրական գործողություններ սկսելը դարձնելով անհնար, առաջին հերթին՝ քաղաքականապես:
Ադրբեջանը չի գնա որևէ քայլի, քանի դեռ աշխարհը Հայաստանի հանդեպ ապրելու է դրական մասնակցային սպասումով: Ադրբեջանը չի գնա աշխարհի դեմ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի՝ 16.03.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ