Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   16:15 ՄԻՊ-ը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ռիսկերի հնարավոր հետևանքների մասին 11/25/2024   16:05 ՀՀ-ն ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը․ ANI 11/25/2024   16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   15:47 Աղջկա հանդեպ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած քահանան ազատ է արձակվել կալանքից 11/25/2024   15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան 11/25/2024   15:14 Ադրբեջանի և Իրանի հատուկ նշանակության ջոկատները համատեղ զորավարժություններ են անցկացնում Ասլանդուզում 11/25/2024   15:01 ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Բաքվում են 11/25/2024   14:57 ՀՀ տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերով տրանսպորտային միջոցների մասին ԵԱՏՄ պետություններին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ 11/25/2024   14:54 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 11/25/2024   14:50 Լիբանանի հետ համաձայնության համար Իսրայելը բարձրանում է բավական խիստ պահանջներ. Գանտահարյան 11/25/2024   14:44 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան 11/25/2024   14:39 Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի 11/25/2024   14:36 Պարեկները Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի մոնիթորինգի բաժնի ղեկավարի ավտոմեքենայում հայտնաբերել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոց
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   14:54 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով

Փաստաբան Վաղինակ Աթոյանի գործով դատական նիստերը ամիսներ շարունակ չեն կայանում 03/15/2018   16:11  |  Դատական ռեպորտաժներ

Խոշոր չափերով կաշառք տալու դրդչության փորձի մեջ մեղադրվող փաստաբան Վաղինակ Աթոյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց: 

Քրեական գործը դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթ է ընդունվել 2017 թվականի դեկտեմբերի 21-ին, գործով մինչ այս պահը նշանակվել է 3 դատական նիստ, սակայն որևէ նիստ տեղի չի ունեցել:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց դատախազ Մնացականյանի բացակայության պատճառով, դատախազը գրությամբ դատարանին տեղեկացրել էր, որ Արմավիրի մարզում մեկ այլ քրեական գործի է մասնակցելու նույն ժամին, ուստի` խնդրել էր իր բացակայությունը հարգելի համարել և դատական նիստը հետաձգել նշանակելով մեկ այլ օր:

Դատական նիստը հետաձգվեց, և նշանակվեց մեկ ամիս հետո՝ ապրիլի 20-ին:

Ըստ մեղադրանքի՝ Վաղինակ Աթոյանը կատարել է խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչություն, այսպես` ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վաղինակ Աթոյանը հանդիսացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննված թիվ ԵՇԴ/0195/01/16 քրեական գործով ամբաստանյալ Մանուկ Մանուկյանի շահերի պաշտպանը:

Նշված քրեական գործով ՀՀ վերաքննիչ դատարանի 03.10.2017թ. կայացված դատական ակտով Մ.Մանուկյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը բեկանվել և նշանակվել է ավելի մեղմ պատիժ` 2 տարի ժամկետով ազատազրկում:

Օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից` դատարանի հիշյալ որոշմամբ կատարված դրական փոփոխություններն իրեն վերագրելու և դատական ակտը կայացրած դատավորների կողմից իբր կաշառք ստանալու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին մտացածին իրադարձությունների միջոցով անձի վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2017թ. հոկտեմբերի 4-ին Վ.Աթոյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում տեսակցել է Մանուկ Մանուկյանին:

Վաղինակ Աթոյանը ինչպես Մանուկ Մանուկյանին, այնպես էլ հետագայում նրա քրոջը` Սեդա Մանուկյանին, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով հավաստիացրել է, թե իբր դատավորները Մ.Մանուկյանի օգտին գործողությունները կատարել են կաշառքի դիմաց, ապա` համոզելու եղանակով դրդել է տալ կաշառքի առարկա հանդիսացող 470.000 ՀՀ դրամը, ինչի կապակցությամբ Մանուկ և Սեդա Մանուկյանները տվել են իրենց համաձայնությունը: Հիշյալ եղանակով Վաղինակ Աթոյանը դրդել է Մանուկ և Սեդա Մանուկյաններին կատարել հանցանք` տալ խոշոր չափերով կաշառք:

Այնուհետև` 04.10.2017թ. ժամը 15:30-ի սահմաններում Վ.Աթոյանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում տեղակայված «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքում Սեդա Մանուկյանից անձամբ ստացել է հիշյալ 470.000 ՀՀ դրամը:

Արդյունքում հանցագործությունը` Մանուկ և Սեդա Մանուկյանների կողմից խոշոր չափերով կաշառք տալը, ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Վ.Աթոյանը հիշյալ գումարը խաբեությամբ հափշտակել է:

Սեդա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով եղբոր` Մանուկ Մանուկյանի հետ, փորձել է խոշոր չափերով կաշառք տալ դատական իշխանության ղեկավար աշխատող պաշտոնատար անձանց` եղբոր օգտին որոշակի գործողություններ կատարելու դիմաց, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով:

Մանուկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով քրոջ` Սեդա Մանուկյանի հետ, փորձել է խոշոր չափերով կաշառք տալ դատական իշխանության ղեկավար աշխատող պաշտոնատար անձանց` իր օգտին որոշակի գործողություններ կատարելու դիմաց, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով:

Վաղինակ Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-8d Հոդվածի 2-րդ մասով, Սեդա և Մանուկ Մանուկյաններին` 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հիշեցնենք, որ Մանուկ Մանուկյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով գործը կրկին քննվել է դատավոր Նելլի Բաղդասարյանը և առաջին ատյանի դատարանի դատավճռով Մանուկյանը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:

Դատավոր Նելլի Բաղդասարյանը Մանուկյանի կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս որպես նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի է առել հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվը:

Նշենք, որ Մանուկյանը նախկինում դատապարտված է եղել, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի (հանցագործությունների ռեցիդիվը) համաձայն հանցագործության ռեցիդիվ կարող է դրվել միայն դիտավորությամբ հանցագործության կատարման դեպքում, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված արարքը բնութագրվում է որպես անզգուշությամբ կատարված հանցագործություն:

Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Սահակյանի, դատավորներ Ազարյանի և Մխիթարյանի, 03-10-2017թ. որոշմամբ, Մանուկյանի նկատմամբ նշանակված պատժի մասով դատավճիռը բեկանել և փոփոխել է` Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտելով 2 տարի ժամկետով ազատազրկման` զրկելով նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 2 տարի ժամկետով:

Վերաքննիչ դատարանը անդրադառնալով ամբաստանյալի պատասխանատվությունը ու պատիժը ծանրացնող հանգամանքների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի հետևություններին, գտել է, որ դրանք ուղղակիորեն հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածով ամրագրված ռեցիդիվի հասկացությանը:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ քրեական օրենքը ռեցիդիվի առկայությունը իրավակիրառ մարմիններին պարտավորեցնում է հաշվի առնել միայն նոր հանցանք կատարելիս: Ընդ որում` Օրենսդիրն այս կարգից բացառություն նախատեսել է անզգույշ հանցագործությունների և մինչև տասնութ տարին լրանալը անք կատարած անձանց նկատմամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]