ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպանության գործով ամբաստանյալը պարտավորություն ունի հատուցել պատճառված վնասը, սակայն ոչ տուժող կողմի մատնանշած չափով 03/15/2018 18:37 | Դատական ռեպորտաժներ
«Դոդիկ» արտահայտության համար ուսանողի սպանության, մեկ այլ ուսանողին միջին ծանրության վնասվածք պատճառելու գործով այսօր հետազոտվեցին գործի գրավոր ու իրեղեն ապացույցները:
Գործը սկզբնապես հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասի և 112-րդ հոդվածի առաջին մասի, այն է՝ սպանության և դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով, սակայն հետագայում, երբ որ ճշտվել էր գործով երկրորդ տուժողի վնասվածքների աստիճանը, մեղադրյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխվել էր ու նոր մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասի և 113-րդ հոդվածի առաջին մասի, այն է՝ սպանություն և դիտավորյալ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, հատկանիշներով:
Ըստ գործում առկա բնակության վայրից ներկայացված բնութագրի, ամբաստանյալը մասնակցել է քառօրյա պատերազմին, Թալիշի պաշտպանությանը, նշվում է նաև նրա երաժշտական բարձր ունակությունների ու մարդկային դրական որակների մասին: Բնությունը Կ.Չատիկյանին ստեղծել է ամենաանաղարտ ձևով, ասվում է բնութագրում: Իսկ ըստ Երևանի պետական համալսարանի բնութագրի, նա ցածր առաջադիմություն է ունեցել, քառօրյա պատերազմին մասնակցելու համար նրա ուսման վարձը զեղչվել է 50%-ով:
Սպանված տուժող Վահե Մուրադյանի վերաբերյալ ԵՊՀ կողմից տրված բնութագրով նա ցուցաբերել է բարձր առաջադիմություն, աչքի է ընկել համեստությամբ ու խելացիությամբ, հարգանքով է վերաբերվել շրջապատին, նույնպիսի վերաբերմունք ստացել շրջապատի կողմից:
Ըստ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության, ամբաստանյալը նախկինում չի տառապել ու չի տառապում հոգեկան հիվանդությամբ, կարող է ղեկավարել իր գործողությունները, մեղսունակ է:
Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ թեև գործում կա հիշատակում իր պաշտպանյալի հագուստների առգրավման մասին, սակայն գործում դրանք առկա չեն: Մեղադրողը պարզաբանեց, որ հագուստը իրեղեն ապացույց չի ճանաչվել, այդ իսկ պատճառով մնացել է նախաքննական մարմնի մոտ: Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը այն նախաքննական մարմնից պահանջելու մասին:
Նշենք, որ դատարանում հետազոտվեցին տուժողների հագուստները, որոնք իրեղեն ապացույցներ են ճանաչվել:
Դատական նիստում հետազոտվեց նաև իրեղեն ապացույց ճանաչված «բաբոչկա» տեսակի դանակը, ամբաստանյալը հաստատեց, որ դա իր դանակն է:
Պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ անկախ այն բանից դատարանն իր պաշտպանյալին մեղավոր կճանաչի, թե ոչ, իրենք ընդունում են, որ տուժողի մահը պատճառվել է ամբաստանյալի գործողությունների հետևանքով, ուստի և ամբաստանյալը պարտավորություն ունի հատուցել պատճառված վնասը, սակայն գումարի չափի մասին իրենց դիրքորոշումը կհայտնեն հետագայում: Հիշեցնենք, որ տուժողը քաղհայցով միջնորդել է հատուցել վնասը 4 մլն դրամի չափով:
Հաջորդ դատական նիստում ցուցմունք տալու իր իրավունքից ըստ ամենայնի կօգտվի ամբաստանյալը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Կարեն Չատիկյանը 2017թ, հունվարի 11-ին Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող բացօթյա տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իր մոտ եղած դանակով հարվածել է Ռաֆի Մարտիրոսյանին և Վահե Մուրադյանին, ինչի հետևանքով Ռ. Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ Վ. Մուրադյանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել կյանքից:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել