ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուսուցիչներն ու բուժաշխատողները այլևս չեն կարողանա ի պաշտոնե նախընտրական քարոզչություն իրականացնել. Գևորգ Կոստանյան 03/15/2018 15:37 | Ընտրական իրավունք
Ազգային ժողովի պետական-իրավական և մարդուիրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը կարևորում է ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառումը սահմանափակող օրենքի նախագծի ընդունումը:
Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախորդ ընտրությունների ընթացքում հանրության բարձրացրած մտահոգությունների փարատմամբ:
«Ես հիմա կանդրադառնամ նախընտրական քարոզչության վերաբերյալ հարցերին: Նախ` ինչո՞վ է պայմանավորված, որ այս նախագծով ուսուցիչներին, բուժաշխատողներին մենք որոշակի սահմանափակման մեջ ենք դիտարկում, իսկ դատախազին, դատավորին, ոստիկանին և այլ սուբյեկտներին բացարձակ արգելքի դաշտ ենք մտցրել: Երկու կարևոր պատճառ կա դրա համար: Եթե ուշադրություն դարձնեք, այն սահմանափակումներում, որոնք արդեն կիրառելի են ուսուցիչների և բուժաշխատողների նկատմամբ, կարևոր փոփոխություն է մտցվել, որը նախկինում չկար: Նախկին կարգավորումները հետևյալն էին, որ որոշակի սուբյեկտներ իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում իրավունք չունեն նախընտրական քարոզչություն իրականացնել:
Այո, շատ ժամանակ մեր հասարակության մեջ միշտ հարց էր առաջանում` ո՞րն է այդ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակահատվածը` աշխատանքի ընթացքո՞ւմ, թե՞ դրանից հետո: Դրա համար մենք ավելացրել ենք շատ կարևոր մի դրույթ` նախընտրական քարոզչություն չի կարող իրականացնել ի պաշտոնե հանդես գալու ժամանակ: Ի պաշտոնե ուսուցիչը, բուժաշխատողը չեն կարող նախընտրական քարոզչություն իրականացնել ոչ միայն ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, այլև անգամ դրանից դուրս ի պաշտոնե հանդես գալիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մանրամասնեց Գևորգ Կոստանյանը:
Պատգամավորը նաև պարզաբանեց, թե ինչու են ուսուցչի ու բուժաշխատողի համար նախընտրական քարոզչություն իրականացնելու մասնակի սահմանափակումներ ներառվում, իսկ քննիչի, դատավորի, դատախազի և ոստիկանի համար բացարձակ սահմանափակում նախատեսվում: Նրա խոսքով` հատուկ ծառայություն իրականացնող սուբյեկտները պետք է զերծ մնան նախընտրական քարոզչությունից և քաղաքական գործունեությունից: «Իսկ այն հանրային ծառայողները, ովքեր հատուկ ծառայություն իրականացնող սուբյեկտ չեն, նրանք, իհարկե, իրավասու են: Հակառակ դեպքում մեր հանրության առնվազն 30-40 տոկոսը ընդհանրապես պետք է նախընտրական քարոզչության մեջ ներգրավված չլինի, ինչն անընդունելի է: Դրա համար մենք որդեգրել ենք երկու կարևոր սկզբունք:
Սկզբունք համար առաջին` բացարձակ արգելք է սահմանվում հատուկ ծառայություն իրականացնող սուբյեկտների համար, սկզբունք երկրորդ` հանրային այլ ծառայողները իրավունք չունեն նախընտրական քարոզչություն իրականացնել ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակահատվածում և ի պաշտոնե հանդես գալիս ցանկացած իրավահարաբերությունների մեջ: Օրինակ, եթե դպրոցի տնօրենը զանգում է ձեզ և ասում է` ես ձեր որդու տնօրենն եմ, խնդրում եմ եկեք դպրոց, ես ձեզ հետ խոսելու բան ունեմ, դա արդեն նշանակում է, որ նա ի պաշտոնե է հանդես գալիս:
Եվ եթե դուք գտնում եք, որ տնօրենը զանգել է ձեզ և ի պաշտոնե է հանդես եկել, դուք կարող եք գնալ բողոքել, և նա կստանա իր պատիժը, որովհետև ինքը ֆորմալ օրենքով օրենք է խախտել: Եթե տնօրենին համարում եք ձեր բարեկամ, հարազատ, ընկեր, մտերիմ, այդ դեպքում դուք որոշեք, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ խորհրդարանի առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից