ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բուքմեյքերական գրասենյակում միջադեպի ոչ ականատես վկայի ցուցմունքներն անարժանահավատ են. պաշտպանական կողմ 03/15/2018 23:08 | Դատական ռեպորտաժներ
Երևանի Խորենացի փողոցում գտնվող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում զինված միջադեպի՝ Հենրիկ Բարսեղյանի վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց գործով ոստիկան վկան: Նա նույն տարածքի բնակիչ է, ինչպես և ամբաստանյալն ու տուժողները:
Հատկանշական է, որ նա գործով ականատես վկա չէ, սակայն ցուցմունքներ է տվել դեպքի մասին՝ չորս տուժողներից երկուսի պատմածի հիման վրա, ինչպես նաև տեսահսկման սարքերի տեսաձայնագրության հիման վրա միջադեպի մասնակից անձանց վերաբերյալ մեկնաբանություններ արել: Պաշտպանական կողմն այդ վկայի ցուցմունքներն անարժանահավատ է համարում:
Ըստ վկայի, տուժողներն իրեն պատմել են դեպքի մասին, երբ որ ինքը գնացել է հիվանդանոց՝ նրանց տեսակցության: Ի դեպ, տուժողները վկայի հետ առերես հարցաքննությունների ժամանակ հրաժարվել են, ըստ վկայի, նրանց կողմից իրեն պատմածներից:
Ըստ վկայի նախաքննական ցուցմունքների, որոնք հրապարակվեցին դատարանում դատաքննական ցուցմունքների հետ էական հակասությունների պատճառով, ամբաստանյալն ու ևս երեք անձինք մտել են բուքմեյքերական գրասենյակ ու սկսել են կրակել տուժողների վրա, վերջիններս դիմադրել են, դրա համար կրակողները փախուստի են դիմել: Ըստ վկայի լսածի, եթե տուժողները չդիմադրեին, հնարավոր է, նրանց կսպանեին:
Նշենք, որ նույն դեպքի հետ կապված առանձին քննված Արման Մարջանյանի վերաբերյալ գործով արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ:
Արման Մարջանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց սպանության փորձ, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, կրելը, պահելը, և դատապարտվել ազատազրկման 12 տարի 6 ամիս ժամկետով։
Արդեն իսկ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով միջնորդում է բեկանել Արման Մարջանյանի նկատմամբ կայացված դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նոր դատական ակտ չկայացնելու դեպքում բեկանել դատավճիռն և ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` մեկ այլ կազմով քննության:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ամբաստանյալ Հենրիկ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա խմբի կազմում կատարել է խուլիգանություն և բացի այդ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խմբի կազմում իր մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ կատարել է սպանության փորձ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ