Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2025   23:35 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներում 01/24/2025   23:23 Դանիան համաձայն է ԱՄՆ-ի հետ քննարկել Գրենլանդիայի հարցը 01/24/2025   23:08 ԱՄՆ-ում ավելի քան 700 հազար դպրոցականներ հայտնվել են արտաքսման վտանգի առաջ 01/24/2025   22:55 Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել 01/24/2025   22:54 ՄԱԿ-ը աջակցում է Պուտինի և Թրամփի միջև բանակցությունների հնարավորությանը 01/24/2025   22:48 Ստամբուլ-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում 01/24/2025   22:36 Տղամարդկանց մատնանշել են առողջության համար ամենավտանգավոր ալկոհոլը 01/24/2025   22:22 Պաշտոնյաների ուղեղում որքան նիհիլիզմ լինի, որ միգրացիոն ծառայությունը միացնի ՕՎԻՐ-ին․ Քոչարյան 01/24/2025   22:11 Թրամփը Կանադային հարկային մեղմացում է խոստացել, եթե վերջինս մտնի ԱՄՆ-ի կազմի մեջ 01/24/2025   21:59 Պուտինը Տիգրան Քեոսայանին վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհել 01/24/2025   21:49 Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 01/24/2025   21:37 Թուրքիայում կալանավորել են հյուրանոցի տիրոջը, որտեղ հրդեհի հետևանքով 78 մարդ Է զոհվել 01/24/2025   21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը 01/24/2025   21:12 Թրամփը նշել Է Ուկրաինայի հակամարտության լուծման խոչընդոտը 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/24/2025   20:46 Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն հսկայական ռեսուրսները, որն այս իշխանությունը վատնում է մասկիշոուներից մինչև «դատական ատյաններում» իրականացվող ֆարսը. Տիգրան Աբրահամյան 01/24/2025   20:31 ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին 01/24/2025   20:19 Փաշինյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 01/24/2025   20:06 Նվեր Ծառուկյանը գործուղման է, կվերադառնա ու կմասնակցի քննությանը. փաստաբան 01/24/2025   19:56 «Հոգեբանական խնդիր ունե՞ք», «Ոչ», «Վստա՞հ եք»․ Լևոն Քոչարյանի գործով Ասատուրովը բարձրացրեց տուժող ոստիկանի նկատմամբ փորձաքննություն նշանակելու հարց 01/24/2025   19:53 Իրավիճակը՝ Լարսում 01/24/2025   19:43 15 տարի առաջ ու հիմա ոչ տրանսպորտն է նույնը, ոչ քաղաքը, ոչ էլ 100 դրամը. Ալեն Սիմոնյանը՝ տրանսպորտի թանկացման մասին 01/24/2025   19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա 01/24/2025   19:19 Ռուսաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունները 01/24/2025   19:11 Իսրայելը կհետաձգի Լիբանանից զորքերի դուրսբերումը 01/24/2025   18:54 Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին. այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/24/2025   18:45 Մոսկվան Կիևին է փոխանցել 757 զինծառայողի մարմին 01/24/2025   18:31 Գևորգ Ալթունյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան 01/24/2025   18:08 Խոշոր հրդեհ է բռնկվել Ստամբուլում (տեսանյութ) 01/24/2025   18:05 Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում 01/24/2025   17:53 Նար-Դոսի փողոցում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) 01/24/2025   17:47 Քաղաքական և հանրային գործիչների կողմից ատելության խոսքի կիրառումը մտահոգիչ է. Մանասյան 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/24/2025   17:21 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին 01/24/2025   17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 01/24/2025   17:00 Լեւոն Քոչարյանի գործով «տուժած» ոստիկանը դատարանում խոստովանեց՝ ինքը ֆիզիկական ուժ գործադրող է, բանակցություններ վարելու վերապատրաստում չի անցել (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025   16:27 Թբիլիսիի հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման ապարատներն «անցել են» ցուցարարների կողմը 01/24/2025   16:23 Բռնություն գործադրած ոստիկանը դարձել է տուժող. շարունակվում է Լեւոն Քոչարյանի գործով նիստը. ուղիղ միացում 01/24/2025   16:21 Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները. ԳԹԿ 01/24/2025   16:19 Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը 01/24/2025   16:07 Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան 01/24/2025   15:55 Հասկացա, որ ռուսական կողմն ըմբռնումով է մոտեցել ու անգամ հավանություն տվել.Գևորգյանը՝ Հովհաննիսյանին 01/24/2025   15:35 Ստամբուլում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կան զոհեր 01/24/2025   15:23 Եթե դա վաշխառուական մոտեցում է, ուրեմն իմացեք, որ դա ամրագրված է ԵՄ-ի հիմնադիր փաստաթղթերում. Եղոյանը՝ Խզմալյանին (տեսանյութ) 01/24/2025   15:22 ՀՀ քաղաքացիները ե՞րբ կկարողանան առանց վիզաների շրջագայել. հարց փոխարտգործնախարարին 01/24/2025   15:15 Կոճոռ թաղամասի բնակիչները շատ դժվարին վիճակում են, փայտե կացարանները հերթով քանդվում են, պատերն անջատվում են. Մելքոնյան 01/24/2025   14:58 Ստամբուլում գործող մասնավոր հայկական վարժարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել 01/24/2025   14:45 Եվրոպայում ընդլայնման գործընթացը կանգ է առել.Արմեն Գևորգյանը մեջբերեց եվրոպացի պատգամավորի կարծիքը
01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 01/23/2025   22:28 Հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող է մահացել

Փաստաբան Վաղինակ Աթոյանի գործով դատական նիստերը ամիսներ շարունակ չեն կայանում 03/15/2018   16:11  |  Դատական ռեպորտաժներ

Խոշոր չափերով կաշառք տալու դրդչության փորձի մեջ մեղադրվող փաստաբան Վաղինակ Աթոյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց: 

Քրեական գործը դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթ է ընդունվել 2017 թվականի դեկտեմբերի 21-ին, գործով մինչ այս պահը նշանակվել է 3 դատական նիստ, սակայն որևէ նիստ տեղի չի ունեցել:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց դատախազ Մնացականյանի բացակայության պատճառով, դատախազը գրությամբ դատարանին տեղեկացրել էր, որ Արմավիրի մարզում մեկ այլ քրեական գործի է մասնակցելու նույն ժամին, ուստի` խնդրել էր իր բացակայությունը հարգելի համարել և դատական նիստը հետաձգել նշանակելով մեկ այլ օր:

Դատական նիստը հետաձգվեց, և նշանակվեց մեկ ամիս հետո՝ ապրիլի 20-ին:

Ըստ մեղադրանքի՝ Վաղինակ Աթոյանը կատարել է խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչություն, այսպես` ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վաղինակ Աթոյանը հանդիսացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննված թիվ ԵՇԴ/0195/01/16 քրեական գործով ամբաստանյալ Մանուկ Մանուկյանի շահերի պաշտպանը:

Նշված քրեական գործով ՀՀ վերաքննիչ դատարանի 03.10.2017թ. կայացված դատական ակտով Մ.Մանուկյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը բեկանվել և նշանակվել է ավելի մեղմ պատիժ` 2 տարի ժամկետով ազատազրկում:

Օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից` դատարանի հիշյալ որոշմամբ կատարված դրական փոփոխություններն իրեն վերագրելու և դատական ակտը կայացրած դատավորների կողմից իբր կաշառք ստանալու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին մտացածին իրադարձությունների միջոցով անձի վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2017թ. հոկտեմբերի 4-ին Վ.Աթոյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում տեսակցել է Մանուկ Մանուկյանին:

Վաղինակ Աթոյանը ինչպես Մանուկ Մանուկյանին, այնպես էլ հետագայում նրա քրոջը` Սեդա Մանուկյանին, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով հավաստիացրել է, թե իբր դատավորները Մ.Մանուկյանի օգտին գործողությունները կատարել են կաշառքի դիմաց, ապա` համոզելու եղանակով դրդել է տալ կաշառքի առարկա հանդիսացող 470.000 ՀՀ դրամը, ինչի կապակցությամբ Մանուկ և Սեդա Մանուկյանները տվել են իրենց համաձայնությունը: Հիշյալ եղանակով Վաղինակ Աթոյանը դրդել է Մանուկ և Սեդա Մանուկյաններին կատարել հանցանք` տալ խոշոր չափերով կաշառք:

Այնուհետև` 04.10.2017թ. ժամը 15:30-ի սահմաններում Վ.Աթոյանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում տեղակայված «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքում Սեդա Մանուկյանից անձամբ ստացել է հիշյալ 470.000 ՀՀ դրամը:

Արդյունքում հանցագործությունը` Մանուկ և Սեդա Մանուկյանների կողմից խոշոր չափերով կաշառք տալը, ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Վ.Աթոյանը հիշյալ գումարը խաբեությամբ հափշտակել է:

Սեդա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով եղբոր` Մանուկ Մանուկյանի հետ, փորձել է խոշոր չափերով կաշառք տալ դատական իշխանության ղեկավար աշխատող պաշտոնատար անձանց` եղբոր օգտին որոշակի գործողություններ կատարելու դիմաց, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով:

Մանուկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով քրոջ` Սեդա Մանուկյանի հետ, փորձել է խոշոր չափերով կաշառք տալ դատական իշխանության ղեկավար աշխատող պաշտոնատար անձանց` իր օգտին որոշակի գործողություններ կատարելու դիմաց, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով:

Վաղինակ Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-8d Հոդվածի 2-րդ մասով, Սեդա և Մանուկ Մանուկյաններին` 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հիշեցնենք, որ Մանուկ Մանուկյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով գործը կրկին քննվել է դատավոր Նելլի Բաղդասարյանը և առաջին ատյանի դատարանի դատավճռով Մանուկյանը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:

Դատավոր Նելլի Բաղդասարյանը Մանուկյանի կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս որպես նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի է առել հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվը:

Նշենք, որ Մանուկյանը նախկինում դատապարտված է եղել, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի (հանցագործությունների ռեցիդիվը) համաձայն հանցագործության ռեցիդիվ կարող է դրվել միայն դիտավորությամբ հանցագործության կատարման դեպքում, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված արարքը բնութագրվում է որպես անզգուշությամբ կատարված հանցագործություն:

Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Սահակյանի, դատավորներ Ազարյանի և Մխիթարյանի, 03-10-2017թ. որոշմամբ, Մանուկյանի նկատմամբ նշանակված պատժի մասով դատավճիռը բեկանել և փոփոխել է` Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտելով 2 տարի ժամկետով ազատազրկման` զրկելով նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 2 տարի ժամկետով:

Վերաքննիչ դատարանը անդրադառնալով ամբաստանյալի պատասխանատվությունը ու պատիժը ծանրացնող հանգամանքների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի հետևություններին, գտել է, որ դրանք ուղղակիորեն հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածով ամրագրված ռեցիդիվի հասկացությանը:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ քրեական օրենքը ռեցիդիվի առկայությունը իրավակիրառ մարմիններին պարտավորեցնում է հաշվի առնել միայն նոր հանցանք կատարելիս: Ընդ որում` Օրենսդիրն այս կարգից բացառություն նախատեսել է անզգույշ հանցագործությունների և մինչև տասնութ տարին լրանալը անք կատարած անձանց նկատմամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]