Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Արմավիրի դատախազության առաջնային խնդիրներից է լինելու կոռուպցիայի դեմ պայքարը. Վահե Հովհաննիսյանի հարցազրույցը 03/14/2018   11:52  |  Հարցազրույց

Արմավիրի մարզի դատախազությունը շարունակելու է անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ: Ակտիվացվելու են ձեռնարկվող միջոցառումները մարզի տարածքում հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ:

Մարզում հանցավորության վիճակի, թմրամիջոցների հետ կապված, անչափահասների հանցագործությունների, 2018 թվականի ծրագրերի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանի հետ:

Պարոն Հովհաննիսյան, 2017 թվականին Արմավիրի մարզում հանցագործության քանի՞ դեպք է գրանցվել:
Որքա՞ն է կազմում հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ նաև համեմատած նախորդ տարիների հետ:

-2017-ին Արմավիրի մարզում արձանագրված վիճակագրական տվյալների, ինչպես նաև հանցավորության շարժընթացի ու կառուցվածքի վերլուծությունը  ցույց է տվել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է հանցագործությունների աճ` 69 դեպքով, կամ   5.3%-ով։ Եթե 2016 թ. արձանագրվել է  հանցագործության 1308 դեպք, ապա 2017թ. արձանագրվել է  1377 դեպք:

Հանցագործությունների բացահայտման  ցուցանիշներում արձանագրվել է աճ` 0,6%-ով, բացահայտումը կազմել է  84.3%, նախորդ տարվա 83.7% դիմաց, ինչը 2,2%-ով բարձր է միջին հանրապետական ցուցանիշից: 6.3%-ով աճել են միջին ծանրության և 11,1%-ով առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշները:

Ո՞ր տեսակի հանցագործություններն են ավելի շատ բնորոշ եղել մարզին և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանք նվազեցնելու ուղղությամբ:

-Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի  հանցավորության շարժընթացի՝ 2 դեպքով կամ 1.1%-ով նվազում է արձանագրվել ծանր (189-187) հանցագործությունների դեպքերի շարժընթացում: 3  դեպքով կամ 27.3%-ով (11-14)  աճ է արձանագրվել առանձնապես ծանր և 35 դեպքով կամ 12%-ով՝ (292-327)  միջին ծանրության հանցագործությունների դեպքերի շարժընթացում: Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների   դեպքերի շարժընթացում տեղաշարժ չի արձանագրվել (9-9)։

3 դեպքով (20-17)  կամ 15%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 8 դեպքով (24-16) կամ 33.3%-ով`  սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված  և 1 դեպքով (292-291) կամ 0.3%-ով`  մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունների դեպքերը: Սպանության և սպանության փորձի դեպքերի շարժընթացում փոփոխություններ չեն արձանագրվել, ինչպես 2016թ, այնպես էլ 2017թ. արձանագրվել են 4-ական դեպքեր:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դինամիկայում  արձանագրվել է աճ` 70 դեպքով կամ՝ 18.8%-ով: Նշված բնույթի հանցատեսակներից  63 դեպքով կամ 188.8%-ով` (336-399) աճ է արձանագրվել  անձնական գույքի հափշտակության դեպքերի շարժընթացում:

Արձանագրված աճին զուգահեռ նվազում է արձանագրվել՝ 1 դեպքով (6-5) անձնական գույքի ավազակության, 1 դեպքով (6-5) յուրացման կամ վատնման, 2 դեպքով (6-4)  տրանսպորտային միջոց փախցնելու և 4 դեպքով (5-1) պետական գույքի յուրացման դեպքերի  դինամիկայում:

Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների  դեպքերը աճել են 13%-ով կամ 9 դեպքով (69-78): Չնայած դրան  մտահոգիչ է  այն,  որ այս բնույթի դեպքերի աճը չի արտացոլում դրանց շարժընթացի իրական պատկերը՝ նկատի ունենալով մասնավորապես մարզի բնակլիմայական պայմաններով պայմանավորված հատկապես բուսական ծագում ունեցող թմրամիջոցների (մարիխուանա) տարածվածության հանգամանքը: Ուստի այս հանցատեսակի դեմ  տարվող պայքարի աշխատանքներում լուրջ անելիքներ կան:

Նշված բացասական միտումները, հանցանքի կատարմանը նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար միջնորդագրեր են ուղարկվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետին, Արմավիրի մարզպետին, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավարին,  ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին:

ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում կայացել է օպերատիվ խորհրդակցություն և նշված միջնորդագրի քննարկման արդյունքում վարչության ենթակա տարածքային բաժինների պետերի ուշադրությունը հրավիրվել է Արմավիրի մարզում հանցավորության վիճակի շարժընթացում արձանագրված բացասական միտումները շտկելու, ոստիկանության աշխատանքում տեղ գտած բացթողումներն ու թերացումները վերացնելու, ինչպես նաև հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելուն:

Օրինակ միջնորդագրերից երկուսը վերաբերել են ճանապարհատրանսպորտային պատահարներին, այդ թվում նաև՝ մահվան ելքով: Դրանց քննարկման արդյունքում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ գլխավոր տնօրենի և «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի կողմից հայտնվել է, որ 2018-ին Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման ավտոճանապարհին, որտեղ քիչ չեն լինում նման դեպքերը, կիրականացվի դեռևս 2016թ.-ից նախատեսված՝ ճանապարհային նշանների տարաբաշխման, տեղակայման գործընթացը: Միջնորդագիրն ուղարկվել է Մ-5 ավտոճանապարհը շահագործող և սպասարկող ընկերություններին և հանձնարարվել է սեղմ ժամկետում վերացնել արձանագրված թերությունները:

Արմավիրի մարզի Գայ գյուղի տներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մեկ մարդ զոհվել էր: Դեպքով հարուցվել էր քրեական գործ սպանության և գույք ոչնչացնելու հատկանիշներով: Ներկայումս ի՞նչ փուլում է գտնվում սույն գործը:

 -2018թ. փետրվարի 23-ին, ժամը 07։00-ին, Էջմիածնի հրշեջ փրկարարական ծառայությունից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Գայ գյուղում տուն է այրվում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում  նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 06։40-ի սահմաններում, հարևանները նկատել են, որ  հրդեհ է բռնկված  Ռազմիկ Հայրապետյանին պատկանող՝  Արմավիրի մարզի Գայ գյուղում գտնվող տանը։ Միայնակ բնակվող Ռազմիկ Հայրապետյանի այրված, ածխացած դին հայտնաբերվել է տան հյուրասենյակում։

2018թ. փետրվարի 23-ին նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն օրը Վաղարշապատի դիահերձարանում քննիչի ներկայությամբ կատարված դիահերձման ժամանակ Ռազմիկ Հայրապետյանի ներքին օրգանների միջից դուրս են բերվել բազմաթիվ մետաղական կոտորակներ։

Սպանության և դիտավորությամբ ուրիշի գույքը հրկիզելու եղանակով ոչնչացնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և կազմվել է  քննչական խումբ։

Դեպքի վայրից առգրավվել է ողորկափող հրացան։ Նշանակվել է դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է:

Ինչպիսի՞ վիճակում է անչափահասների մասնակցությամբ հանցավորության մակարդակը:

-2017թ. ընթացքում Արմավիրի մարզում արձանագրվել են 30  անչափահասների կողմից կատարված 39 հանցագործության դեպքեր, նախորդ տարվա 24  անչափահասների կողմից կատարված 24 հանցագործության դեպքերի դիմաց:

Արձանագրված 39 հանցագործության դեպքերից 18-ը գողության դեպքեր են, 12-ը՝ մարմնական վնասվածք պատճառելու, 1-ը՝ թրաֆիքինգի, 1-ը՝ անառակաբարո գործողության, 2-ը՝ սուտ մատնության, 1-ը՝ ավտոտրանսպորտային միջոց փախցնելու, 1-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի, 1-ը՝ կողոպուտի, 1-ը՝ խարդախության  և  1-ը՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու:

Արձանագրված 39 հանցագործության դեպքերից 5-ը կատարվել են  խմբերի կողմից, որոնցից 1-ում եղել է չափահաս:

Հանցագործություն կատարած 30 անչափահասներից 1-ը նախկինում ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքում  հաշվառման մեջ է գտնվել: Բոլոր անչափահասները Արմավիրի մարզի բնակիչներ են, որոնցից 18-ը սոցիալապես անապահով ընտանիքներից են, ընդ որում՝  1-ը միակողմանի ծնողազուրկ:

Արմավիրի պրոբացիոն պետական ծառայությունում հաշվառման մեջ են  գտնվում 3  անչափահասներ, ովքեր իրավախախտումներ թույլ չեն տվել:  2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ  ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա բաժինների անչափահասների գործերով բաժանմունքներում /խմբերում/ պրոֆիլակտիկ քարտային  հաշվառման մեջ են գտնվում  26 անչափահասներ,  պրոֆ. գործերով`  3-ը,  իսկ  2 ծնող հաշվառման մեջ են գտնվում անչափահասի վրա բացասական ներգործություն ունենալու համար:

2017թ. պաշտոնապես նախազգուշացվել են 38 անչափահասներ, հայտնաբերվել է թափառաշրջիկ և մուրացիկ 2 անչափահաս:

Ամենացավալին այն է, որ 2016թ. համեմատությամբ անչափահասների մասնակցությամբ և նրանց կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է (2016թ-24 դեպք, 2017թ.` 39): Ակնհայտ է, որ առկա է անչափահասների հետ տարվող աշխատանքներն ակտիվացնելու և  ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն:

Պետք է նշեմ, որ անչափահասների մասնակցությամբ և նրանց կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննության ընթացքում հնարավորինս ուսումնասիրվել են հանցագործություն կատարած անչափահասների անձը, կյանքի ու դաստիարակության պայմանները, առողջության վիճակը, մտավոր զարգացվածության մակարդակը, վարքագծի օրինաչափությունները, նրանց վրա այլ անձանց ազդեցությունը և այլն:

Անչափահաս իրավախախտների անձի առանձնահատկություններով պետք է բացատրել այն, որ հանցագործություն կատարած անձինք հիմնականում արական սեռի են, ունեն հիմնականում թերի միջնակարգ կրթություն, չունեն որոշակի զբաղմունք կամ հետաքրքրություն:

Անչափահասների մասնակցությամբ կամ նրանց կողմից կատարված հանցագործությունների կանխարգելման խնդիրը, ինչպես նաև կատարված հանցագործությունների քննությունը մշտապես գտնվում է մարզի դատախազության ուշադրության կենտրոնում և քննարկման առարկա է դառնում օպերատիվ խորհրդակցությունում:

Նմանատիպ քրեական գործերի քննության ընթացքում հանցագործության ծնող պայմանների ու պատճառների ի հայտ բերելուց հետո, միջնորդագրեր են ներկայացվում անչափահասների դաստիարակությամբ և նրանց վարքի նկատմամբ հսկողություն իրականացնող պատկան մարմիններին՝ իրենց գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, հանցագործություն ծնող պայմաններն ու պատճառները վերացնելու վերաբերյալ:

Անչափահասների հետ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դատախազության կողմից տեղական ինքնակառավարման մարմինների անչափահասների գործերով հանձնաժողովների, ոստիկանության, ինչպես նաև անչափահասների դաստիարակության և զբաղվածության հարցերով զբաղվող մյուս կազմակերպությունների և ՀԿ-ների հետ համագործակցված կազմվում են միջոցառումների ծրագրեր: Մասնավորապես՝ մարզի ուսումնադաստիարակչական հաստատություններում անցկացվում են դասախոսություններ՝ զրույց-զեկույցներ, կազմակերպվում խորհրդակցություններ շահագրգիռ անձանց և կազմակերպությունների հետ:

Մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները որքա՞ն են կազմել, որ ոլորտներում են առավելապես գրանցվել նման դեպքերը: Կարո՞ղ եք դրանցից մի քանիսն առանձնացնել:

-2016թ. ընթացքում Արմավիրի մարզի դատախազության դատախազների կողմից դատավարական ղեկավարում կամ դատախազական հսկողություն է իրականացվել մարզի քննչական վարչության վարույթում քննված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հարուցված 27 քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ:

2017թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչների վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի դեպքերով հարուցված 21 քրեական գործ: Նշված գործերից 14-ի նախաքննությունն ավարտվել է, որից 10-ի վարույթը կարճվել է: 4 գործ 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2016թ., ի դեպ, դատարան գործեր չեն ուղարկվել:

Ըստ բացահայտման աղբյուրի՝ 2017թ. ընթացքում քննված  քրեական գործերով արձանագրված դեպքերից 8-ը բացահայտվել է օպերատիվ ծառայությունների կողմից 7-ը՝ քաղաքացիների դիմում-հաղորդումներով, 2-ը՝ մարզպետի հաղորդումներով և 3-ը՝ քրեական գործի քննության շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում: 1 դեպք բացահայտվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում:

Ըստ ոլորտների 2017թ. ընթացքում քննված քրեական գործերով արձանագրված դեպքերից 4-ը վերաբերել են կրթության, 3-ը՝ առողջապահության և սոցիալական ապահովության, 5-ը՝ համայնքի ղեկավարների գործունեությանը, 2-ը՝ առևտրային կազմակերպությունների գործունեության, 1-ը՝ նոտարական գործունեության, 2-ը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՊՈԱԿ-ների գործունեության ոլորտներին:

Օրինակ՝ դատարան ուղարկված գործերից մեկը վերաբերում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի Վաղարշապատի սոցիալական ծառայությունների գործակալության պետի կողմից «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար Արմավիրի մարզի Այգեկ գյուղի մի բնակչուհուց շորթմամբ գումար որպես կաշառք պահանջելու և ստանալուն: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական գործ էր հարուցվել, որը 2017թ. սեպտեմբերի 19-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ներկա դրությամբ այդ գործով դատաքննությունը շարունակվում է:  

2017 թվականին քանի՞ արդարացման դատավճիռներ են գրանցվել: Որո՞նք են այդ դեպքերը: Արդյոք բողոքարկվե՞լ են վերադաս ատյաններ:

2017 թվականի ընթացքում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 5 քրեական գործով 5 անձի նկատմամբ, իսկ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 1 գործով 1 անձի նկատմամբ  կայացվել  են արդարացման դատավճիռներ:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռները բոլորը բողոքարկվել են վերաքննիչ քրեական դատարան, որոնցից 1-ով բողոքը բավարարվել է, ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել և նրա  նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ:        

Որո՞նք են այն ուղղությունները, որոնցով Արմավիրի դատախազությունը եղել է առավել նախաձեռնողական և հետևողական:

-Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի 2017 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ սահմանվել էին մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ հիմնավոր միջնորդությունների պատրաստման և դատարան ներկայացնելու, մինչդատական վարույթի ընթացքում մեղադրյալի սկզբնական և շարունակական կալանավորման իրավաչափությանը ներկայացվող պահանջները:

Նշված հարցը գտնվել է մարզի դատախազության ուշադրության կենտրոնում, կոլեգիայի որոշման պահանջները ապահովելու նպատակով ձեռնարկվել են գործուն միջոցներ: 2017թ. 2-րդ կիսամյակում դատարանների կողմից մերժվել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացված 34 միջնորդություններից միայն 1-ը, մինչդեռ 1-ին կիսամյակում ներկայացված  40 միջնորդություններից մերժվել էին 5-ը: Ներկայացված տվյալները խոսում են այդ բնագավառում տարվող աշխատանքների արդյունավետության մասին:

Բացի դրանից, կցանկանայի նշել նաև քննությունից խուսափող անձանց հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացումը: Անցած տարի մարզի դատախազության կողմից ուսումնասիրվել են հետախուզվողների  հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության և նախաքննական մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների վիճակը: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել էին բացթողումներ և խախտումներ: Դրանք բացառելու, ինչպես նաև նշված բնագավառում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով միջնորդագրեր են ներկայացվել ՀՀ ոստիկանությանը և Քննչական կոմիտեին, հայտնաբերված բոլոր թերությունները վերացվել են: Նաև դրանով եմ պայմանավորում այն իրողությունը, որ 2017թ. հետախուզվողների հայտնաբերման ցուցանիշը կազմել է  34.3%, այն դեպքում, երբ 2016թ. կազմում էր 31,1% տոկոս:

Նշեմ նաև, որ 2017թ. ընթացքում քննվող քրեական գործերով  դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնող  դատախազների կողմից քննիչներին  տրվել է 70 գրավոր ցուցում, 2016թ.` դրանք 24-ն են եղել: Այս տվյալը խոսում է նրա մասին, որ քրեական գործերով հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանն ուղղված աշխատանքների ակտիվացման ուղղությամբ ևս մարզի դատախազությունը հետևողականություն է դրսևորել:

Որո՞նք են լինելու Արմավիրի մարզի դատախազության 2018 թվականին առաջնային քայլերը, ինչ ուղղությամբ են կենտրոնացվելու աշխատանքները:

-Միանշանակ կարող եմ ասել, որ մարզի դատախազության առաջնային խնդիրներից մեկը լինելու է կոռուպցիայի դեմ պայքարը: Դատախազությունը շարունակելու է անզիջում պայքար մղել այդ չարիքի դեմ: Ակտիվացվելու են ձեռնարկվող միջոցառումները մարզի տարածքում հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ: 

Մարզի դատախազությունը շարունակելու է հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ ուսումնասիրությունները, այդ բնագավառում թերություններ և բացթողումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկվելու են դատախազական  ներգործության միջոցներ: Հատուկ ուշադրություն է դարձվելու անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունների քննությանը, շահագրգիռ պետական և հասարակական մարմինների հետ համատեղ քննարկումների արդյունքում մշակվել են միջոցառումների ծրագրեր՝ հատկապես անչափահասների շրջանում նշված հանցագործությունների կանխման, դրանց քննության արդյունավետության բարձրացման նպատակով: Պետք է հետամուտ լինենք դրանց իրականացման հարցում:

Հարցազրույցը՝ Կարեն Խաչատրյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:43 24/02/2018  |  ԼՐԱՀՈՍՊետական շահերի պաշտպանության բնագավառում դատախազությունը 321 իրավախախտում է հայտնաբերել
10:52 24/02/2018  |  ԼՐԱՀՈՍԱրցախում 2017թ.-ին կաշառակերության դեպքեր չեն արձանագրվել. Արցախի գլխավոր դատախազ
10:48 24/02/2018  |  ԼՐԱՀՈՍՆախորդ տարի Արցախում արձանագրվել է հանցագործությունների բացահայտման 98.4 տոկոս ցուցանիշ
18:24 29/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀանցավորության հիմնական ցուցանիշները 2017թ. անցած 11 ամիսների կտրվածքով. Դատախազություն
15:49 03/11/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում սպանության դեպքերը նվազել են
18:19 17/10/2017  |  ԼՐԱՀՈՍԱնցած ինը ամիսներին մայրաքաղաքում արձանագրված սպանության ինը դեպքից ութը բացահայտվել են
17:45 29/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱնցած ութ ամիսներին գրանցվել է սպանության 34 դեպք, հրազենի գործադրմամբ հանցագործության՝ 37 դեպք
14:20 22/08/2017  |  ԼՐԱՀՈՍԾանր և առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են, դրանց բացահայտման ցուցանիշները՝ բարելավվել
15:15 09/03/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում նվազել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները
18:21 19/12/2016  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում 1404 դեպքով ավելացել են պետական իշխանության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները

Արխիվ

[]