ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տնտեսավարողներն օր առաջ պետք է գիտակցեն HACCP համակարգի առավելությունները 03/13/2018 19:40 | ԼՐԱՀՈՍ
Սպառողների իրավունքների պաշտպանության շաբաթվա հերթական միջոցառումը նվիրված էր Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ HACCP, համակարգի ներդման սկզբունքներին: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 13-ին մեկ հարթակում էր համախմբել տնտեսավարողներին, համակարգի ներդրման մեջ մասնագիտացված, ինչպես նաև գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ռիսկերի կանխարգելմանն ուղղված և ողջ աշխարհում ընդունված այս համակարգի հնարավորինս արագ կիրառումը խթանելու նպատակով:
ՍԱՊԾ տվյալների վերլուծության և խորհրդատվության բաժնի պետ Դիանա Միրզոյանը տնտեսավարողներին է ներկայացրել համակարգի՝ նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում արտացոլված հիմնական յոթ սկզբունքները, որոնց հետևելով և բոլոր փուլերը փաստաթղթավորելով հնարավոր է երաշխավորել սննդամթերքի անվտանգության որոշակի մակարդակ: Ծառայությունը Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ մշակել և արդեն շրջանառել է HACCP աուդիտի ստուգաթերթը, որով հնարավոր կլինի գնահատել այս կամ այն արտադրությունում սահմանված նորմերի համապատասխանությունը: HACCP-ի առկայությունն, ըստ բանախոսի, չափորոշիչ է լինելու մեկ այլ կարևոր՝ Ծառայության կողմից առաջիկայում ներդրվելիք ռեյթինգավորման համակարգի համար: Ժամանակացույցը հաստատված է, ոլորտներն՝ ամրագրված, խորհուրդները՝ ուղեցույցերում ամփոփված. մնում է, որ տնտեսավարողներն օր առաջ գիտակցեն այս համակարգի առավելությունները և կիրառեն այն: Իսկ առավելությունները բազմաթիվ են: Դրանցից մի քանիսը նշել է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը. կայուն վարկանիշ, մրցունակություն, արտահանման մեծ հնարավորություն, երաշխավորված արտադրանք: Վերջինիս համոզմամբ՝ HACCP համակարգի համար ֆինանսական ներդրումն ամենաարդարացվածն է արդյունքների տեսանկյունից, հատկապես, որ, ցանկության դեպքում, այն կարելի է նաև գործարկել նվազագույն ծախսերով, առանց նորագույն սարքավորումների՝ պարզապես ճիշտ կազմակերպելով աշխատանքը սանիտարահիգիենիկ պայմաններում: Կան նաև այս համակարգի ներդմանն ուղղված աջակցման ծրագրեր, սուբսիդիաներ:
«Դուստր Մելանյա» ընկերության արտադրության պետ Ասատուր Հարությունյանը, սեփական փորձից ելնելով, գործընկերներին ներկայացրել է Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքների ներդրման առավելությունները, կիսվել խորհրուրդներով. կաթնամթերքի այս արտադրությունում արդեն մի քանի տարի է՝ աշխատում են HACCP համակարգով, ինչը ոչ միայն կանխարգելում է հնարավոր ռիսկերը, այլ հստակ տարանջատում յուրաքանչյուրի գործառույթն ու պարտականությունը: «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կաթի շուկայում վերահսկողություն վերջերս հաճախ է իրականացնում, սակայն մեզ մոտ խախտումներ չի հայտնաբերում. սա արդեն արդյունք է»,-հպարտությամբ նշում է ընկերության ներկայացուցիչը:
«Սննդի գիտության և տեխնոլոգիայի հայկական միավորում» ՀԿ և ԷՀԵՋ հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարինե Գրիգորյանը թեև HACCP-ի ներդրման տեմպերը դեռ բավարար չի համարում, սակայն նշում է՝ տնտեսավարողներն օրեցօր ավելացնում են գիտելիքներն այս ուղղությամբ, և այս առումով կարևոր է նաև գիտության դերը: Մասնագետներն էլ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ, դասընթացների ու խորհրդատվության միջոցով աջակցում են տնտեսավարողներին՝ հանրապետությունում այս մշակույթը հնարավորինս արագ տարածելու համար:Այս մասին տեղեկացանք՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից