Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

Սպանության զոհ դարձած Արտյոմ Ադանալյանի մոր՝ քրեական գործով տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանի հարցերին ՀՀ դատախազությունը տվել է սպառիչ պարզաբանումներ 03/13/2018   19:35  |  ԼՐԱՀՈՍ

Մարտի 12-ին ՀՀ գլխավոր դատախազության առջև ակցիայի ժամանակ սպանության զոհ դարձած Արտյոմ Ադանալյանի մոր՝ քրեական գործով տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանի կողմից` գործով ընթացող դատաքննության, ՀՀ դատախազության հասցեին հնչեցրած մեղադրանքների, հայտարարությունների կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալը:

ՀՀ դատախազության կողմից նշված հանցագործության իրական հանգամանքները «պարտակելու», «պատվեր» ընդունելու և իրականացնելու վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանի բոլոր պնդումները ոչ միայն մերկապարանոց են և որևէ փաստական հիմք չունեն, այլև անտրամաբանական են:

Իր կողմից բարձրաձայնվող խնդիրների վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանը մի շարք դիմումներ է հասցեագրել ՀՀ դատախազություն, որոնց հետ կապված նրան տրվել են սպառիչ պարզաբանումներ: ՀՀ Դատախազությունն այդ դիմումների կապակցությամբ կատարել է ուսումնասիրություններ, այդ թվում՝ քրեական գործն ուսումնասիրվել է գլխավոր դատախազությունում:

Պարզվել է, որ Արտյոմ Ադանալյանի սպանությանը Հովհաննես Թոփչյանի առնչության մասին վարկածն առաջ է քաշվել բացառապես Ռուզաննա Ադանալյանի կողմից և գործով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել։ Քրեական գործով հարցաքննված և դեպքի մանրամասները ներկայացրած որևէ վկա Հովհաննես Թոփչյանի դեպքի վայրում գտնվելու և կատարված հանցագործությանը նրա հնարավոր մասնակցության մասին ոչ միայն չի հայտնել, այլև հետագա հարցաքննությունների ժամանակ հերքել են այդ մասին տուժողի իրավահաջորդի հայտնած կասկածները։ Այս մասին որևէ տվյալ չի հայտնել նաև տուժողի հայրը՝ գործով վկա Ավետիք Ադանալյանը, ով գտնվել է դեպքի վայրում և ականատես եղել որդու սպանության հետ կապված իրադարձություններին։ Այսուհանդերձ, միջոցառումներ են իրականացվել նաև Հ. Թոփչյանին հարցաքննելու ուղղությամբ, սակայն պարզվել է, որ վերջինս բացակայում է Հայաստանի Հանրապետությունից։ Հ. Թոփչյանին հայտնաբերելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու վերաբերյալ հետաքննության մարմնին տրվել են բազմաթիվ հանձնարարություններ, որոնք արդյունք չեն տվել:

Ինչ վերաբերում է Ռ. Ադանալյանի նշած այն հանգամանքին, որ դատամանրաթելային փորձաքննությամբ հաստատվել է, որ Արտյոմ Ադանալյանի և Հովհաննես Թոփչյանի հագուստների մանրաթելերը համընկել են, ապա նշված փորձաքննության եզրակացությունը հաստատել է նշված անձանց հագուստների մանրաթելերի բացառապես ընդհանուր սեռային պատկանելությունը, ինչը չի կարող բավարար լինել դրանց նույնացման համար:

Հիմնավոր չէ նաև Ռ. Ադանալյանի կատեգորիկ հայտարարությունն այն մասին, որ Արտյոմ Ադանալյանի մարմնական վնասվածքները հասցվել են տարբեր գործիքներով, որով ևս տուժողի իրավահաջորդը փորձել է հիմնավորել սպանությունը խմբով կատարված լինելու հանգամանքը: Դատաբժշկական փորձաքննությունների (այդ թվում՝ փորձաքննության այլ տեսակների հետ համալիր) եզրակացությունների համաձայն՝ Արտյոմ Ադանալյանի մարմնական վնասվածքները տեղակայություններվ ու առաջացման մեխանիզմերով համապատասխանում են միմյանց, պատճառվել են երկկողմանի կամ միակողմանի սուր սայր ունեցող՝ բութ կողմի մինչև 2 մմ հաստությամբ շեղբի կամ շեղբերի ներգործությունից: Այս կապակցությամբ քանիցս պարզաբանվել է, որ ինչպես բազմաթիվ դեպքերում, այս դեպքում ևս փորձագիտական հայտնի մեթոդիկաների շրջանակներում հարվածները տարբեր գործիքներով հասցնելու հնարավոր վարկածը ընդամենը չի բացառվել: Ավելին, դատահետքաբանական և դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները տված փորձագետները դատարանում հարցաքննվելիս հայտնել են նաև, որ մարմնական վնասվածքների չափերի տարբերությունները կախված են ոչ միայն հարվածող գործիքի չափերից, այլև մի շարք այլ հանգամանքներից, այդ թվում՝ տուժողի շարժումներից, և ինքնին չեն կարող հաստատել տարբեր գործիքներով դրանք հասցված լինելը: Պնդել են նաև, որ փորձաքննության եզրակացությամբ ընդամենը չի բացառվել վնասվածքները ինչպես մեկ, այնպես էլ չափային և այլ հատկանիշներով նույնական երկու գործիքներով պատճառելը:

Ընդ որում՝ Արտյոմ Ադանալյանի սպանության հանգամանքների վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանի առաջ քաշած վարկածները շարունակաբար փոփոխվել են: Պնդելով, որ սպանությունը չի կատարվել ամբաստանյալի և տուժողի կողմից միմյանց դիմելու ձևի պատճառով, Ռ. Ադանալյանը մի դեպքում նշել է, որ սպանությունը կատարվել է կապված դեպքի վայրում՝ իրենց տանը, թմրանյութերի իրացման հետ, այնուհետև այն կապել նախորդ օրերին Ավետիք Ադանալյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանությունների հետ, որպես նրանից վրեժ լուծելու միջոց: Ավելի ուշ՝ Ռ. Ադանալյանը ցուցմունքներով նշել է, որ սպանությունը կազմակերպել է Շիրակի մարզպետարանի աշխատակից Լուսինե Գինոսյանը՝ իր հետ ունեցած ֆինանսական խնդիրների պատճառով:

Դեպքի վայրի զննությամբ քննիչի կողմից թմրամիջոցներ կամ դրանք օգտագործելու համար անհրաժեշտ առարկաներ չեն հայտնաբերվել: Ավելի ուշ դեպքից շուրջ 5 ամիս անց Ռուզաննա Ադանալյանը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել կաթուցիչների բաղկացուցիչ մասեր և ծխախոտի գլանակ՝ նշելով, որ դրանք հայտնաբերվել են իրենց բնակարանում: Նշանակված փորձաքննությամբ կաթուցիչի բաղկացուցիչ մասերի վրա հայտնաբերվել է թմրաակտիվ բաղադրատարր հանդիսացող տետրահիդրոկանաբինոլ: Արդյունքում, քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում կատարվել են բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կրկին զննություն է կատարվել դեպքի վայրում և դրան հարակից տարածքներում, համապատասխան փորձաքննության միջոցով ստուգվել է դեպքին առնչություն ունեցող անձանց օրգանիզմում թմրանյութի առկայությունը, որը ստացված եզրակացությամբ չի հաստատվել: Այս քրեական գործի վարույթը կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով։

Ռուզաննա Ադանալյանի կողմից ներկայացված այն պնդումը, թե սպանությունը պատվիրել է Լուսինե Գինոսյանը՝ ոստիկանության ծառայողների միջոցով, ևս քննարկվել է, և դրա հետ կապված ևս որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել:

Ուսումնասիրության առարկա են դարձել նաև Ռուզաննա Ադանալյանի պնդումները՝ շտապօգնության բրիգադի կողմից դեպքի վայր ուշ ժամանելու, պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու և Արտյոմ Ադանալյանին «թույն» ներարկելու վերաբերյալ: Այս առումով պարզվել է, որ տուժող Արտյոմ Ադանալյանին ներարկվել է «Ատրոպին» դեղամիջոցը, որը որպես հակախոլիներգիկ դեղ, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանի, ներառված է Շտապ բժշկական օգնության մեքենաների դեղարկղերի մեջ ներառվող դեղերի ցանկում, իսկ Հիոսցիամինի սուլֆատը, որը ներառված է թունավոր նյութերի ցանկում և որի հետքերը հայտնաբերվել են «Ատրոպինի» սրվակում, հանդիսանում է «Ատրոպին» դեղամիջոցի քիմիական բաղադրիչը:

Արտյոմ Ադանալյանի սպանությանը վերջինիս հոր՝ Ավետիք Ադանալյանի մասնակցության, Հովհաննես Թոփչյանի մասնակցության, բուժքրոջ կողմից բժշկի դրդմամբ Արտյոմ Ադանալյանին թույն ներարկելու դեպքերի վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումների հիման վրա նախապատրաստվել են առանձին նոյթեր, որոնց հիման վրա որոշումներ են կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Հարկ եմ համարում ընդգծել, որ դեռևս 2017թ. նոյեմբերի 16-ին տիկին Ադանալյանին և նրա փաստաբանին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը, լսել է նրանց կողմից ներկայացվող՝ դատաքննության վերաբերյալ ունեցած դժգոհության պատճառներն ու բերվող հիմնավորումները, տվել անհրաժեշտ պարզաբանումներ: Ադանալյանին հավաստիացվել է, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները նրա կողմից բարձրացված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Կազմակերպված ընդունելության վերաբերյալ տեղեկանքը, որում ներառվել են Ռ. Ադանալյանի փաստարկները, ուղարկվել է նաև գործով մեղադրողին՝ մեղադրանքի պաշտպանության շրջանակներում դրանք քննարկելու և ստուգելու համար: Դրանից հետո դատարանում հարցաքննված դատաբժիշկ փորձագետը ցուցմունքով հաստատել է մարմնական վնասվածքների քանակի, տեղակայումների, մեկ հարվածի հետևանքով կոնկրետ ներքին օրգանները վնասելու հնարավորության մասին իր հետևությունները: Դատական նիստի կարգը խախտելու համար Ռ. Ադանալյանի նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա՝ վերջինս հեռացվել է դատական նիստերի դահլիճից:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ Ռուզաննա Ադանալյանն առաջիկա հինգշաբթի օրը՝ մարտի 15-ին, հրավիրվել է ընդունելության ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մոտ, ինչի շուրջ կոնկրետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս նախքան մարտի 12-ին ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի առջև բողոքի ակցիայի անցկացումը:Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ դատախազությունից:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:39 06/02/2018  |  ԼՐԱՀՈՍԱմփոփվել են 2017թ. ՀՀ զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի և ՀՀ զինվորական դատախազության գործունեության արդյունքները
20:54 09/11/2017  |  Քրեական խրոնիկոնԱռերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացվել է 52 հաղորդում. 40-ով քրեական գործեր հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել
17:16 04/08/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ դատախազությունում քննարկվել են կալանավորման և հակընդդեմ հարցման իրավունքի վերաբերյալ ՄԻԵԴ սահմանած պահանջները
18:24 25/07/2017  |  ԼՐԱՀՈՍՆերկայացվել են նորանշանակ դատախազները
17:11 11/04/2017  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը քրեական գործ է հարուցել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
16:40 30/03/2017  |  ԼՐԱՀՈՍՀստակեցվել են Գլխավոր դատախազի տեղակալների պաշտոնի նշանակման և ազատման հիմքերը
19:15 17/03/2017  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազությունը վերջապես հանրային կապերի բաժնի պետ ունի
20:18 16/12/2016  |  ԼՐԱՀՈՍԿոլեգիայի նիստ` դատախազությունում
18:08 23/02/2016  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ Գլխավոր դատախազության գործունեության առաջնահերթություններից
18:22 19/01/2016  |  Սահմանադրական բարեփոխումներՎեց քրեական գործ ուղարկվել է դատարան, ևս մեկը՝ վերադարձվել քննիչին

Արխիվ

[]