ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞վ է կանգնած «Երկիր-Ծիրանիի» հետևում. երևում են Քոչարյանի «ականջները». «Ժամանակ» 03/13/2018 10:30 | Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է, որ Երեւան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն առաջարկում է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում, տեղադրել Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Նախագիծը կքննարկվի Երեւանի ավագանու մարտի 19-ին կայանալիք նիստում:
«Առաջին հայացքից թվում է՝ տեղին, ինչ-որ տեղ ուշացած նախաձեռնություն է, որովհետեւ արյունոտ իրադարձություններից անցել է մի ամբողջ տաս տարի, եւ մայրաքաղաքում չկա գոնե մեկ հուշարձան, որը կարժեւորի Մարտի 1-ի զոհերի հիշատակը:
Սակայն արտաքին տպավորությունն ի դերեւ է լինում, երբ ծանոթանում ենք Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծի «Քաղաքական հիմնավորում» բաժնին, որտեղից այնպիսի տպավորություն է ձեւավորվում, թե Մարտի 1-ի իրադարձությունների հիմնական պատասխանատուն 1996-ին Վազգեն Սարգսյանի կողմից արված մի հայտարարություն է, որի իմաստն այն էր, թե այդ օրերի ընդդիմությանը իշխանություն վստահել չի կարելի, եթե նույնիսկ վերջինս ստացած լինի 100% քվե:
Վազգեն Սարգսյանն այդ միտքն արտահայտել է 1996-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները գրոհեցին խորհրդարանի շենքը` պատանդառելով ԱԺ նախագահին եւ նրա տեղակալին:
Քսան տարվա վաղեմության իրադարձություններին թերեւս իմաստ չունի անդրադառնալ, սակայն առնվազն զավեշտալի է, որ Զարուհի Փոստանջյանը Մարտի 1-ը, այսպես ասած, «գաղափարապես» կապում է Վազգեն Սարգսյանի համատեքստից կտրված արտահայտության, Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 1996-ի ընտրությունների հետ:
Խնդիրը բազմաշերտ է` բարոյական, քաղաքական բաղադրիչներով: Վերջին մեկ ամսվա մեջ «Երկիր Ծիրանի» խմբակցությունն արդեն երկրորդ նախաձեռնությունն է ներկայացնում Վազգեն Սարգսյանի հիշատակի դեմ:
Սկզբում առաջարկում էին վերանվանել նրա անունը կրող փողոցի մի հատվածը, հիմա Մարտի 1-ն են կապում Վազգենի անվան հետ` թեկուզեւ անուղղակիորեն:
Նախաձեռնության հեղինակները խնդիր ունեն առնվազն բարոյականության հետ, մյուս կողմից` նրանք, կամա թե ակամա, նույնանում են Ռոբերտ Քոչարյանի եւ նրա արյունոտ ռեժիմի հետ. Երրորդ հանրապետության եւ նրա վերջին թելը հանդիսացող Վազգեն Սարգսյանի դեմ հաշվեհարդար տեսել է հենց Քոչարյանը, իսկ «Երկիր Ծիրանին» շարունակում է կիսատ գործը` կռիվ տալով զոհված Սպարապետի հիշատակի դեմ: Մեծ հաշվով` Մարտի 1-ը Հոկտեմբերի 27-ի շարունակությունն է:
Ի՞նչ կապի ունի Մարտի 1-ը, զոհերի հուշարձանը Վազգեն Սարգսյանի, 96-ի ընտրությունների հետ: Ինչո՞ւ է Զարուհի Փոստանջյանը Մարտի 1-ի սլաքները` դրա կազմակերպիչ Քոչարյանից արհեստականորեն ուղղում մահացած Վազգեն Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղղությամբ: Ինչպե՞ս չմտածես, որ «Երկիր Ծիրանիի» հետեւում երեւում են Քոչարյանի «ականջները», ով թերեւս մտավախություն ունի, որ մոտ ապագայում կարող է իսկապես հարցաքննվել Մարտի 1-ի գործով:
Արդյո՞ք պատահական է, որ այսօր Մարտի 1-ի հարցով Քոչարյանի «անմեղության» թեմայով հայտարարություն է տարածել երկրորդ նախագահի գրասենյակը, իսկ Զարուհի Փոստանջյանը զուգահեռաբար գտել է Մարտի 1-ի նոր «մեղավորի»: Մյուս տարակուսելի փաստն այն է, որ «Երկիր Ծիրանիի» նախաձեռնությունը հերթական վեճն է հարուցել «Ելք»-ում: «Հանրապետություն» կուսակցությունն օբյեկտիվորեն դեմ է առաջարկվող նախագծին` հիմնավոր փաստարկներով, «Քաղաքացիական պայմանագիրը» կողմ է:
Առնվազն զավեշտալի է Նիկոլ Փաշինյանի կուսակցության դիրքորոշումը, մանավանդ, որ «Երկիր Ծիրանիի» այսօրվա նախաձեռնությունը «մաքրում» է Ռոբերտ Քոչարյանի արյունոտ հետագիծը, «նշանակում» է նոր «մեղավորներ», որոնց շարքում կարող է լինել նաեւ Նիկոլ Փաշինյանը` ինչպես այսօր պնդել էր Քոչարյանի գրասենյակի ղեկավարը»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի՝ 13.03.18թ. համարում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից