ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպանության զոհ դարձած Արտյոմ Ադանալյանի մոր՝ քրեական գործով տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանի հարցերին ՀՀ դատախազությունը տվել է սպառիչ պարզաբանումներ 03/13/2018 19:35 | ԼՐԱՀՈՍ
Մարտի 12-ին ՀՀ գլխավոր դատախազության առջև ակցիայի ժամանակ սպանության զոհ դարձած Արտյոմ Ադանալյանի մոր՝ քրեական գործով տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանի կողմից` գործով ընթացող դատաքննության, ՀՀ դատախազության հասցեին հնչեցրած մեղադրանքների, հայտարարությունների կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալը:
ՀՀ դատախազության կողմից նշված հանցագործության իրական հանգամանքները «պարտակելու», «պատվեր» ընդունելու և իրականացնելու վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանի բոլոր պնդումները ոչ միայն մերկապարանոց են և որևէ փաստական հիմք չունեն, այլև անտրամաբանական են:
Իր կողմից բարձրաձայնվող խնդիրների վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանը մի շարք դիմումներ է հասցեագրել ՀՀ դատախազություն, որոնց հետ կապված նրան տրվել են սպառիչ պարզաբանումներ: ՀՀ Դատախազությունն այդ դիմումների կապակցությամբ կատարել է ուսումնասիրություններ, այդ թվում՝ քրեական գործն ուսումնասիրվել է գլխավոր դատախազությունում:
Պարզվել է, որ Արտյոմ Ադանալյանի սպանությանը Հովհաննես Թոփչյանի առնչության մասին վարկածն առաջ է քաշվել բացառապես Ռուզաննա Ադանալյանի կողմից և գործով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել։ Քրեական գործով հարցաքննված և դեպքի մանրամասները ներկայացրած որևէ վկա Հովհաննես Թոփչյանի դեպքի վայրում գտնվելու և կատարված հանցագործությանը նրա հնարավոր մասնակցության մասին ոչ միայն չի հայտնել, այլև հետագա հարցաքննությունների ժամանակ հերքել են այդ մասին տուժողի իրավահաջորդի հայտնած կասկածները։ Այս մասին որևէ տվյալ չի հայտնել նաև տուժողի հայրը՝ գործով վկա Ավետիք Ադանալյանը, ով գտնվել է դեպքի վայրում և ականատես եղել որդու սպանության հետ կապված իրադարձություններին։ Այսուհանդերձ, միջոցառումներ են իրականացվել նաև Հ. Թոփչյանին հարցաքննելու ուղղությամբ, սակայն պարզվել է, որ վերջինս բացակայում է Հայաստանի Հանրապետությունից։ Հ. Թոփչյանին հայտնաբերելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու վերաբերյալ հետաքննության մարմնին տրվել են բազմաթիվ հանձնարարություններ, որոնք արդյունք չեն տվել:
Ինչ վերաբերում է Ռ. Ադանալյանի նշած այն հանգամանքին, որ դատամանրաթելային փորձաքննությամբ հաստատվել է, որ Արտյոմ Ադանալյանի և Հովհաննես Թոփչյանի հագուստների մանրաթելերը համընկել են, ապա նշված փորձաքննության եզրակացությունը հաստատել է նշված անձանց հագուստների մանրաթելերի բացառապես ընդհանուր սեռային պատկանելությունը, ինչը չի կարող բավարար լինել դրանց նույնացման համար:
Հիմնավոր չէ նաև Ռ. Ադանալյանի կատեգորիկ հայտարարությունն այն մասին, որ Արտյոմ Ադանալյանի մարմնական վնասվածքները հասցվել են տարբեր գործիքներով, որով ևս տուժողի իրավահաջորդը փորձել է հիմնավորել սպանությունը խմբով կատարված լինելու հանգամանքը: Դատաբժշկական փորձաքննությունների (այդ թվում՝ փորձաքննության այլ տեսակների հետ համալիր) եզրակացությունների համաձայն՝ Արտյոմ Ադանալյանի մարմնական վնասվածքները տեղակայություններվ ու առաջացման մեխանիզմերով համապատասխանում են միմյանց, պատճառվել են երկկողմանի կամ միակողմանի սուր սայր ունեցող՝ բութ կողմի մինչև 2 մմ հաստությամբ շեղբի կամ շեղբերի ներգործությունից: Այս կապակցությամբ քանիցս պարզաբանվել է, որ ինչպես բազմաթիվ դեպքերում, այս դեպքում ևս փորձագիտական հայտնի մեթոդիկաների շրջանակներում հարվածները տարբեր գործիքներով հասցնելու հնարավոր վարկածը ընդամենը չի բացառվել: Ավելին, դատահետքաբանական և դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները տված փորձագետները դատարանում հարցաքննվելիս հայտնել են նաև, որ մարմնական վնասվածքների չափերի տարբերությունները կախված են ոչ միայն հարվածող գործիքի չափերից, այլև մի շարք այլ հանգամանքներից, այդ թվում՝ տուժողի շարժումներից, և ինքնին չեն կարող հաստատել տարբեր գործիքներով դրանք հասցված լինելը: Պնդել են նաև, որ փորձաքննության եզրակացությամբ ընդամենը չի բացառվել վնասվածքները ինչպես մեկ, այնպես էլ չափային և այլ հատկանիշներով նույնական երկու գործիքներով պատճառելը:
Ընդ որում՝ Արտյոմ Ադանալյանի սպանության հանգամանքների վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանի առաջ քաշած վարկածները շարունակաբար փոփոխվել են: Պնդելով, որ սպանությունը չի կատարվել ամբաստանյալի և տուժողի կողմից միմյանց դիմելու ձևի պատճառով, Ռ. Ադանալյանը մի դեպքում նշել է, որ սպանությունը կատարվել է կապված դեպքի վայրում՝ իրենց տանը, թմրանյութերի իրացման հետ, այնուհետև այն կապել նախորդ օրերին Ավետիք Ադանալյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանությունների հետ, որպես նրանից վրեժ լուծելու միջոց: Ավելի ուշ՝ Ռ. Ադանալյանը ցուցմունքներով նշել է, որ սպանությունը կազմակերպել է Շիրակի մարզպետարանի աշխատակից Լուսինե Գինոսյանը՝ իր հետ ունեցած ֆինանսական խնդիրների պատճառով:
Դեպքի վայրի զննությամբ քննիչի կողմից թմրամիջոցներ կամ դրանք օգտագործելու համար անհրաժեշտ առարկաներ չեն հայտնաբերվել: Ավելի ուշ դեպքից շուրջ 5 ամիս անց Ռուզաննա Ադանալյանը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել կաթուցիչների բաղկացուցիչ մասեր և ծխախոտի գլանակ՝ նշելով, որ դրանք հայտնաբերվել են իրենց բնակարանում: Նշանակված փորձաքննությամբ կաթուցիչի բաղկացուցիչ մասերի վրա հայտնաբերվել է թմրաակտիվ բաղադրատարր հանդիսացող տետրահիդրոկանաբինոլ: Արդյունքում, քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում կատարվել են բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կրկին զննություն է կատարվել դեպքի վայրում և դրան հարակից տարածքներում, համապատասխան փորձաքննության միջոցով ստուգվել է դեպքին առնչություն ունեցող անձանց օրգանիզմում թմրանյութի առկայությունը, որը ստացված եզրակացությամբ չի հաստատվել: Այս քրեական գործի վարույթը կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով։
Ռուզաննա Ադանալյանի կողմից ներկայացված այն պնդումը, թե սպանությունը պատվիրել է Լուսինե Գինոսյանը՝ ոստիկանության ծառայողների միջոցով, ևս քննարկվել է, և դրա հետ կապված ևս որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել:
Ուսումնասիրության առարկա են դարձել նաև Ռուզաննա Ադանալյանի պնդումները՝ շտապօգնության բրիգադի կողմից դեպքի վայր ուշ ժամանելու, պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու և Արտյոմ Ադանալյանին «թույն» ներարկելու վերաբերյալ: Այս առումով պարզվել է, որ տուժող Արտյոմ Ադանալյանին ներարկվել է «Ատրոպին» դեղամիջոցը, որը որպես հակախոլիներգիկ դեղ, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանի, ներառված է Շտապ բժշկական օգնության մեքենաների դեղարկղերի մեջ ներառվող դեղերի ցանկում, իսկ Հիոսցիամինի սուլֆատը, որը ներառված է թունավոր նյութերի ցանկում և որի հետքերը հայտնաբերվել են «Ատրոպինի» սրվակում, հանդիսանում է «Ատրոպին» դեղամիջոցի քիմիական բաղադրիչը:
Արտյոմ Ադանալյանի սպանությանը վերջինիս հոր՝ Ավետիք Ադանալյանի մասնակցության, Հովհաննես Թոփչյանի մասնակցության, բուժքրոջ կողմից բժշկի դրդմամբ Արտյոմ Ադանալյանին թույն ներարկելու դեպքերի վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումների հիման վրա նախապատրաստվել են առանձին նոյթեր, որոնց հիման վրա որոշումներ են կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Հարկ եմ համարում ընդգծել, որ դեռևս 2017թ. նոյեմբերի 16-ին տիկին Ադանալյանին և նրա փաստաբանին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը, լսել է նրանց կողմից ներկայացվող՝ դատաքննության վերաբերյալ ունեցած դժգոհության պատճառներն ու բերվող հիմնավորումները, տվել անհրաժեշտ պարզաբանումներ: Ադանալյանին հավաստիացվել է, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները նրա կողմից բարձրացված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Կազմակերպված ընդունելության վերաբերյալ տեղեկանքը, որում ներառվել են Ռ. Ադանալյանի փաստարկները, ուղարկվել է նաև գործով մեղադրողին՝ մեղադրանքի պաշտպանության շրջանակներում դրանք քննարկելու և ստուգելու համար: Դրանից հետո դատարանում հարցաքննված դատաբժիշկ փորձագետը ցուցմունքով հաստատել է մարմնական վնասվածքների քանակի, տեղակայումների, մեկ հարվածի հետևանքով կոնկրետ ներքին օրգանները վնասելու հնարավորության մասին իր հետևությունները: Դատական նիստի կարգը խախտելու համար Ռ. Ադանալյանի նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա՝ վերջինս հեռացվել է դատական նիստերի դահլիճից:
Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ Ռուզաննա Ադանալյանն առաջիկա հինգշաբթի օրը՝ մարտի 15-ին, հրավիրվել է ընդունելության ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մոտ, ինչի շուրջ կոնկրետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս նախքան մարտի 12-ին ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի առջև բողոքի ակցիայի անցկացումը:Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ դատախազությունից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից