Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

«Վստահ ենք, որ Հայաստանում բիզնես անելը լինելու է շատ դյուրին ու շահավետ». Վարչապետը հանդես է եկել ելույթով 03/13/2018   16:18  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Լիբանան պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է հայ գործարարների հետ նախաճաշով, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է ներկա տնտեսական իրավիճակը Հայաստանում և տնտեսության զարգացման դրական միտումները։ Վարչապետն ընդգծել է նաև, որ Հայաստանի գլխավոր առավելություններից մեկն ուժեղ սփյուռքի առկայությունն է՝ մեր այն հայրենակիցները, ովքեր, անկախ իրենց գտնվելու վայրից, անհանգիստ են իրենց հայրենիքի ապագայի համար։

Վարչապետ Կարեն Կարապետյանի հաջորդ հանդիպումը Լիբանանի Առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի, Արդյունաբերողների պալատի, Բեյրութի վաճառականների ընկերակցության, Լիբանանցի գործարարների համաշխարհային ընկերակցության, Առևտրի միջազգային պալատի ներկայացուցիչների հետ էր: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ներկաներին հանդիպման հրավերն ընդունելու համար և նշել, որ քննարկման հիմնական նպատակը լիբանանցի գործարարներին Հայաստանի տնտեսական վիճակը, մեր երկրում առկա առավելություններն ու հնարավորությունները ներկայացնելն է և նրանց Հայաստան հրավիրելը՝ բիզնեսով զբաղվելու համար: «Այս երկու օրվա ընթացքում բավական ինտենսիվ հանդիպումներ ենք ունեցել Լիբանանի մեր գործընկերների հետ և արձանագրել ենք, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր երկու երկրների իրականում բարեկամական հարաբերությունները գտնվում են շատ բարձր քաղաքական մակարդակի վրա, և այն տնտեսական ներուժը, որ մեր երկու երկրներն ունեն, ցավոք, հնարավորինս չի օգտագործվում: Եվ մենք որոշել ենք ու պայմանավորվել ենք՝ որոշակի առումով այդ հարաբերություններին «ռեստարտ» տալ: Որոշել ենք՝ ինտենսիվացնել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, ինչպես նաև բիզնես շփումները», - ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր Հայաստանում շատ հետաքրքիր և ակտիվ բարեփոխումների փուլ է: Բարեփոխուներն  իրագործվում են բացարձակապես բոլոր ասպարեզներում՝ կառավարում, մաքսային, հարկային ոլորտ, կրթություն, առողջապահություն, արտահանման խթանում, վարկային ծրագրերի իրականացում՝ սուբսիդավորված վարկերի տրամադրմամբ, դատական, սնանկացման ոլորտ, առողջապահության, գյուղատնտեսության ապահովագրություն և այլն: Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշներից. «2017 թ. ունեցել ենք հետևյալ մակրոտնտեսական ցուցանիշները. տարին ավարտել ենք 7.5 տոկոս տնտեսական աճով. սա շատ ավելի բարձր թիվ է, քան մենք պլանավորել էինք: Եվ այդ 7.5 տոկոս տնտեսական աճը շատ ավելի բարձր է, քան տարածաշրջանի որևէ երկրում. ամենաբարձրն է ԱՊՀ երկրների մեջ, ամենաբարձրն է Եվրասիական տնտեսական միությունում, ամենաբարձրն է տարածաշրջանում մեր հարևան երկրների հետ համեմատած: Արդյունաբերության աճը 12.6 տոկոս է, առևտրաշրջանառության աճը՝ 14 տոկոս, ծառայությունների աճը՝ 14.4 տոկոս, տուրիզմի աճը՝ 24 տոկոս:

Ռեկորդային արտահանման ցուցանիշ ենք գրանցել վերջին 25 տարվա ընթացքում. արտահանման աճը կազմել է 25.2 տոկոս, ներմուծման աճը՝ 27.8 տոկոս, ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության աճը՝ 26.9 տոկոս: Հունվար ամսվա թվերը վկայում են այն մասին, որ այդ տենդենցը շարունակական է լինելու և աճի միտում ունի: 2017 թ. հունվարի համեմատ 2018 թ. հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշի առումով ունենք 10.2 տոկոս աճ, 13.9 տոկոս արդյունաբերության աճ, 15.2 տոկոս ծառայությունների աճ, 17.3 տոկոս առևտրի ներքին շրջանառության աճ, 19.7 տոկոս շինարարության աճ: Արտահանումն աճել է 45.2 տոկոսով, ներմուծումը՝ 48.9 տոկոսով, արտաքին առևտրի շրջանառությունը՝ 47.6 տոկոսով: Եթե մենք 2018 թ. հունվարը համեմատենք 2016 թ. հունվարի հետ,  ապա արտահանման աճը 197 տոկոս է, ներմուծման աճը՝ 220 տոկոս, արտաքին առևտրաշրջանառության աճը՝ 211 տոկոս ընդամենը 2 տարվա ընթացքում: Դրան նպաստել են այն բարեփոխումները, որոնք մենք սկսել ենք և որոնք շարունակական են լինելու: Վստահ ենք, որ մոտակա 4-5 տարում առնվազն ունենալու ենք տնտեսական ցուցանիշներ, որոնք միջին տարածաշրջանայինից և, ինչու ոչ, աշխարհի թվերից բարձր են լինելու»:

Վարչապետ Կարապետյանը նշել է, որ այս առումով մաքուր սպառման դաշտից հաշվելու դեպքում արտահանման և ներմուծման ուղղությամբ արձանագրվել են համեմատելի թվեր: Անդրադառնալով Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարների համար առկա հնարավորությունների հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ինչո՞ւ գալ Հայաստան, որովհետև տնտեսական աճը լավ է: Հայաստանում ո՞ր ոլորտներում կարելի է ներդրումներ անել:  Մենք շատ ունիկալ երկիր ենք այն առումով, որ մեր հարթակի վրա կարողացել ենք համատեղել շատ դեպքերում թվացող անհամատեղելին: Ի՞նչը նկատի ունեմ՝ 3 մլն բնակչություն, ոչ շատ մեծ երկիր, բայց մենք հանդիսանում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ և ունենք արտոնյալ առևտրային ռեժիմներ մտնելու 180 մլն ընդհանուր բնակչությամբ երկրներ, որոնց չափերը պատկերացնում եք՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան: Մենք Եվրամիության հետ ստորագրել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր և ունենք GSP+ ռեժիմ: Լիբանանն ունի GSP ռեժիմ, բայց մերը մի փոքր ավելի արտոնյալ ռեժիմ է և մենք մուտք ունենք եվրոպական 500 մլն և ավելի բնակչությամբ շուկա: Մենք ունենք GSP ռեժիմ Միացյալ Նահանգների, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի հետ, բազմաթիվ երկրների հետ ստորագրել ենք կրկնակի հարկման մասին համաձայնագրեր, և մենք Իրանի հետ սահմանին ձևավորել ենք ազատ տնտեսական գոտի, որը հնարավորություն է տալիս արտոնյալ մուտք գործել 82,5 մլն բնակչությամբ իրանական շուկա: Այսպիսով, Հայաստանում հնարավոր է բիզնես ձևավորել և մուտք գործել շատ մեծ շուկաներ, որոնց բնակչությունը 1 մլրդից ավելի է»:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է այն ոլորտները, որոնք կարող են հետաքրքիր լինել գործարարների համար՝ գյուղատնտեսություն, անասնապահություն, ոսկերչություն, թեթև արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանքարդյունաբերություն, ենթակառուցվածքներ: Վարչապետը նաև տեղեկացրել է, որ այսօր ավարտին է հասցվում արտաքին ուղղակի ներդրումների մասին օրենքը, որի նպատակը ոչ թե դաշտի կանոնակարգումն է, քանի որ այն արդեն կանոնակարգված և տարբեր օրենքներով պաշտպանված էր, այլ բոլոր պայմանների մեկտեղումը մի փաստաթղթում, որում Հայաստանի պոտենցիալ գործընկերը կարող է տեսնել իր հնարավորություններն ու շահերը: «Մոտ ժամանակներս մենք Ազգային ժողովում կհաստատենք պետություն-մասնավոր համագործակցության մասին օրենքը: Խոշոր ծրագրեր ունենք PPP (public-private partnership) ձևաչափով, որոնք վերաբերելու են ենթակառուցվածքներին, ճանապարհաշինությանը, ջրամբարաշինությանը: Մենք ունենք զբոսաշրջության մեծ աճ և, կարծում ենք, որ Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա թերգնահատված է. անցած տարի ունեցել ենք այցելուների 24 տոկոս աճ և ավելի քան 18 տոկոս աճ՝ ոլորտում: Վստահ ենք, որ այս տարի կունենանք համանման թվեր», - ասել է կառավարության ղեկավարը:

ՀՀ վարչապետը նկատել է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում միջազգային վարկանիշային աղյուսակներում Հայաստանի առաջընթացին,  Doing Business-ի և բիզնես հնարավորությունների բնութագրերի վրա. «Այսօրվա մեր կառավարությունն իր փիլիսոփայության մեջ համոզված որդեգրել է, որ իր հիմնական գործառույթը բիզնեսին չխանգարելն է: Մենք վստահ ենք, որ պետությունն արդյունավետ կառավարիչ չէ այն ոլորտներում, որտեղ բիզնես շահեր կան: Եվ ելնելով դրանից՝ բոլոր այդ ոլորտները տալիս ենք մասնավորի կառավարմանը: Եվ եթե դուք նման որոշում կայացնեք,  իմ պատկերացմամբ, շատ տրամաբանական որոշում՝ գալ Հայաստան և բիզնես հիմնել, ի դեմս կառավարության և այն օղակների, ում հետ աշխատելու եք, դուք տեսնելու եք ռեալ գործընկերային հարաբերություններ: Վստահ ենք, որ ունենալու ենք այնպիսի երկիր, որտեղ բիզնես անելը լինելու է շատ դյուրին, շահավետ և տրամաբանական»: 

            Այնուհետև ծավալվել է հարցուպատասխանի ձևաչափով մտքերի ակտիվ փոխանակություն, որի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել  է հանդիպման մասնակիցների հարցերին՝ Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների, Հայաստան-Լիբանան տնտեսական կապերի ակտիվացման, ՀՀ վարչապետի՝ Լիբանան այցի տնտեսական օրակարգի վերաբերյալ և այլն:

 Վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացել է նաև «Հայկական անկյուն»-ում Հայաստանից ներկայացված արտադրատեսականուն:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:38 13/03/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը Լիբանանի գործարարների հետ քննարկել է ներդրումային ծրագրերի հեռանկարները
11:08 13/03/2018  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանի և Սաադ Հարիրիի ելույթները՝ ՀՀ վարչապետի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ
16:30 12/03/2018  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Լիբանան. Կարեն Կարապետյանը և Սաադ Հարիրին քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
15:40 19/01/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին
14:44 04/11/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանն այցելել է Տաշքենդի Սուրբ Փիլիպոս հայկական եկեղեցի ու հանդիպել համայնքի ներկայացուցիչների հետ
17:10 03/11/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը և Ուզբեկստանի վարչապետը պայմանավորվել են ակտիվացնել միջպետական կապերը
10:32 10/10/2017  |  ԼՐԱՀՈՍԱռաջարկում եմ ամուր կամուրջ հանդիսանալ Հայաստանի և Իրանի միջև նաև շահութաբեր բիզնեսներով. վարչապետը հանդիպել է իրանահայ համայնքի ներկայացուցիչներին
15:01 07/10/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն
18:26 04/08/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը ծանոթացել է «Zangi» ընկերության ծրագրերին
16:03 24/03/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան

Արխիվ

[]