Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   14:54 Մինչեւ 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն (տեսանյութ) 01/22/2025   14:36 Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր 01/22/2025   14:31 Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 01/22/2025   14:17 Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 01/22/2025   14:14 Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   14:07 Ռուս-իրանական գազատարը կարող էր բարձրացնել ՀՀ անվտանգությունը, դա լավ հնարավորություն էր, որը կորցնում ենք․ Մանվելյան 01/22/2025   13:53 Իրանում հրդեհ է բռնկվել 18 հազար տոննա տարողությամբ նավթի պահեստում 01/22/2025   13:51 Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և պետք չէ ստեղծել մի իրավիճակ, որ մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ. «Տնտեսական պրոյեկտ» 01/22/2025   13:51 Ջերմաստիճանը բարձրանալու է 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   13:25 Կոլաբորացիոնիստնե՞ր թե՞ դյուրահավատներ. «Հրապարակ» 01/22/2025   13:14 ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 01/22/2025   13:10 Ծիծաղելի է, թե շահ ունեմ անտառահատումներից, ծեծկռտուք չի եղել ՔՊ նիստին, միայն քննադատել եմ կառավարությանը. Հայկ Սարգսյան 01/22/2025   13:04 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը 01/22/2025   12:57 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին 01/22/2025   12:49 ԼՂ-ում մնացած մեքենաների համար նույնպես տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Խաչատրյան 01/22/2025   12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան 01/22/2025   12:25 Սիրունյանն արդեն իր թեկնածությունը հետ է քաշում, իրավիճակը պետք է պարզաբանվի. Կոնջորյան 01/22/2025   12:08 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին 01/22/2025   12:04 Ալեքսանդ Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   11:40 Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է 01/22/2025   11:32 Տարադրամի փոխարժեքները հունվարի 22 -ին 01/22/2025   11:28 «ԽԾԲ»-ով առաջնորդվող դպրոցի տնօրենները կպատժվեն. տեսչական մարմինը վերահսկողության նոր գործիքակազմեր կունենա 01/22/2025   11:21 Սրբուհի Գալյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին 01/22/2025   11:09 Եթե քաղաքացին ստացել է միանվագ գումար, որը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այն համարվում է չհարկվող գումար և հայտարարագրում կարող է չլրացվել. ՊԵԿ 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել 01/22/2025   10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա 01/22/2025   10:32 ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. միջազգայնագետ 01/22/2025   10:27 Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան 01/22/2025   10:22 ԱԺ նիստը շարունակվում է. ինչ է քննարկվում այսօր. ուղիղ 01/22/2025   10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ» 01/22/2025   08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ» 01/22/2025   08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ» 01/22/2025   08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ» 01/22/2025   08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ» 01/22/2025   07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ» 01/22/2025   07:44 Վահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ» 01/21/2025   23:57 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/21/2025   23:51 Թուրքական հանգստավայրում հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի․ կան ձերբակալվածներ 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   23:23 Սերոբ Գասպարյանի մասնակցությամբ չորս առերես հարցաքննություն է եղել 01/21/2025   23:19 «Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն 01/21/2025   23:06 Իրավիճակը՝ Լարսում
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան

Գևորգ Օհանյան. Արարատի հաջողության գրավականը մարզիչների վստահությունն է այն հայ ֆուտբոլիստների հանդեպ, ովքեր դեռ ասելիք ունեն 03/12/2018   18:47  |  Մարզական

26-ամյա կիսապաշտպան Գևորգ Օհանյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լիբանանի «Հոմենեթմեն» ակումբից տեղափոխվեց «Արարատ», որտեղ ավելի վաղ հանդես էր եկել 2013/14թ. մրցաշրջանում:Այս մասին տեղեկացնում է՝ Armsport.am ից:

Հայաստանի առաջնության վերսկսումից հետո ֆուտբոլիստն «Արարատի» կազմում անցկացրած 3 խաղերում արդեն 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

«Փյունիկի» հետ կայացած դրամատիկ խաղում Օհանյանը նախ կրճատել է հաշվի տարբերությունը, այնուհետև 2 գոլային փոխանցումների շնորհիվ նպաստել իր թիմի հաջողությանը (3:3):

«ArmSport.am»-ն այս ու մի շարք այլ հարցերի մասին զրուցել է «Արարատի» ֆուտբոլիստի հետ.

- «Փյունիկի» հետ խաղը բավականին լարված ստացվեց: 0:2 հաշվով պարտվելուց հետո ինչպե՞ս կարողացաք բեկել խաղի ընթացքն ու արդյունքում ոչ-ոքի գրանցել:

- «Ալաշկերտի» հետ նախորդ տուրում անցկացրած խաղից հետո մեզ մոտ վստահություն կար, որ կարող ենք պայքարել, գեղեցիկ խաղ ցուցադրել և հաղթել բոլոր թիմերին: «Փյունիկի» հետ խաղը հեշտ չդասավորվեց մեր թիմի համար, բայց թիմը նորից բնավորություն և ցանկություն ցույց տվեց: Հավատալով պայքարեցինք մինչև վերջ և կարողացանք շատ ծանր և էմոցիոնալ խաղում միավոր վաստակել: Հաղթելու ցանկությունը շատ մեծ էր, բայց կարծում եմ` ոչ-ոքին տրամաբանական արդյունք էր:

- «Արարատը», կարծես, կերպարանափոխված է վերսկսել առաջնությունը և անակնկալը հենց մեկնարկային տուրում գրանցեցիք` հաղթելով «Գանձասար-Կապանին»: «Արարատի» այս վստահ ու մի փոքր նաև անակնկալ մեկնարկն ինչի՞ հետ է պայմանավորված` ըստ քեզ: Ի՞նչ է փոխվել թիմում:

- Երբ միացա «Արարատին», շատ մեծ սեր ու վստահություն զգացի բոլորի կողմից. թե' մարզիչները և թե խաղացողները ջանք չէին խնայում, որպեսզի լավ պատրաստվեինք առաջնության երկրորդ հատվածին: Մինչև առաջնության վերսկսվելը բոլորի մոտ վստահություն կար, որ պետք է ավելին անենք ակումբի և ինքներս մեր հետագա զարգացման համար: 

«Գանձասար-Կապանի» հետ խաղում հաջողությունը մեզ ժպտաց, իսկ մենք էլ կարողացանք ճիշտ կատարել մարզչի հրահանգները և կարծում եմ` արժանի էինք հաղթանակին, քանի որ պայքարեցինք և մինչև վերջ հավատացինք մեր հաջողությանը: Կարծում եմ` մեր թիմի հաջողության գրավականը մարզիչների վստահությունն է հայ ֆուտբոլիստների նկատմամբ, ովքեր դեռ ասելիք ունեն:

- Իսկ կպատմե՞ս ինչպես ստացվեց քո վերադարձն «Արարատ»: Լիբանանից հետո Հայաստանի առաջնություն վերադառնալով` մակարդակների ի՞նչ տարբերություններ կնշես:

- Վերջացել էր պայմանագրիս ժամկետը հարազատ դարձած «Հոմենեթմեն» ակումբի հետ, ավելի ճիշտ էր վերադառնալն ու Հայաստանի առաջնությունում խաղալը, քանի որ վերջին տարում ֆուտբոլային աճ չէի գրանցում: Ընկերոջս` «Արարատի» խաղացող Արգիշտի Պետրոսյանի առաջնորդությամբ հանդիպեցի գլխավոր մարզչի հետ: Բոլորի կողմից շատ մեծ վստահություն ստանալով` հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել:

«Արարատ» եմ եկել խաղալու, հաղթելու և հաջողության հասնելու համար` ունենալով արտերկրում խաղալու փորձ և գիտակցելով, որ կարող եմ կուտակածս փորձով օգնել թիմիս: Լիբանանում շատ են սիրում ֆուտբոլ, գրեթե յուրաքանչյուր մարդ հետաքրքրված է ֆուտբոլով: Կան շատ ակումբներ և շատ են տեղացի խաղացողները: Ինչ վերաբերում է մակարդակների տարբերությանը, ապա կարծում եմ, որ հայկական ֆուտբոլն ավելի արագ է, բայց ինձ համար այնտեղ շատ ավելի դժվար էր, քանի որ կար շատ մեծ պատասխանատվություն: Պետք է 2-3 անգամ ավելի մեծ ծավալի աշխատանք կատարեի, որպեսզի կարողանայի թիմիս օգտակար լինել:

- Վերադառնալուց հետո դեռ ընդամենը 3 հանդիպում ես անցկացրել «Արարատում», բայց արդեն իսկ աչքի ես ընկել բարձր արդյունավետությամբ: Մասնավորապես, «Փյունիկի» հետ խաղում գրանցված արդյունքում քո դերակատարությունը ամենամեծ էր: Ի՞նչ զգացողություններ ունեիր խաղից հետո:

- Կարծում եմ` սա թիմային խաղի և նվիրվածության արդյունք է, մի փոքր էլ հաջողությունը ժպտաց և կարողացա օգնել թիմիս օգտակար գործողությամբ: Ճիշտն ասած, ավելի շատ ուրախանում եմ, երբ ոչ թե ինքս եմ գոլ խփում, այլ իմ փոխանցումից հետո գրավում են դարպասը: Խաղից հետո շատ հպարտ էի, քանի որ երկրորդ խաղն անընդմեջ պարտվելիս կարողացանք կամք և բնավորություն ցուցադրել և վերադառնալ խաղ: Հուսով եմ` կկարողանանք մյուս խաղերում ևս դիտարժան ու արդյունավետ գործել:

- Իսկ «Արարատի» շանսերն ընթացիկ մրցաշրջանում ինչպե՞ս կգնահատես: Մրցանակային տեղերի համար պայքարել, ամեն դեպքում, այլևս դժվար թե ստացվի: Թիմի առջև ի՞նչ խնդիր է դրված:

- Իրականում շատ դժվար է, բայց մինչև վերջին պահը պայքարելու ենք: Յուրաքանչյուր խաղից առաջ դաշտ ենք դուրս գալիս միայն հաղթանակի ձգտումով: Կարծում եմ` խաղից խաղ ավելի վստահ կգործենք և եթե հաջողությունն էլ ուղեկցի, կկարողանանք պայքարել բարձր տեղերի համար:

- Մեր կայքի վարկածով ճանաչվեցիր18-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը: Այդ մասին ի՞նչ կասես:

- Շնորհակալ եմ իմ աշխատանքը գնահատելու և այն բարձրաձայնելու համար: Հպարտ եմ և ավելի պարտավորված` հետագա խաղերում ավելի հաջող հանդես գալու համար:

Աղբյուր` armsport.am


Արխիվ

[]