ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հաթաթա էր տալիս, թե դու դեռ քո հալը կտեսնես դատարանում». լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը սպառնացել է տուժողին 03/12/2018 16:15 | Դատական ռեպորտաժներ
Նուբարաշենի խճուղում դաժան ծեծի հետևանքով սպանված 58-ամյա Եղիշե Խաչատրյանի կինը՝ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը, ամուսնու սպանությունից ամիսներ անց զանգահարել և սպառնացել է գործով մյուս տուժող Սանասար Բադալյանին: Այդ մասին այսօր՝ գործով հերթական դատական նիստի ընթացքում, հայտարարեց տուժող Բադալյանը:
Տուժող Սանասար Բադալյանի հարցաքննությունը նախորդ դատական նիստում անավարտ էր մնացել և այսօր շարունակվեց: Նրա խոսքով՝ դեպքից հետո Մեյթիխանյանը 3 անգամ զանգահարել է իրեն, երկու անգամ ցանկացել է իրեն տեսնել և շնորհակալություն հայտնել, որին ի պատասխան՝ Բադալյանն ասել, որ համարի՝ հայտնել է: Մեկ անգամ էլ զանգահարել է և սպառնացել. «Հաթաթա էր տալիս, թե դու դեռ քո հալը կտեսնես դատարանում»:
Ըստ Բադալյանի՝ Մեյթիխանյանն արագ-արագ խոսել է, ինքն էլ փորձել է հասկանալ, թե ինչ է ասում, սակայն սպառնացել է ու հեռախոսն անջատել, իսկ երբ ինքը հետ է զանգել, Մեյթիխանյանը հեռախոսազանգին չի պատասխանել:
Բացի հեռախոսազանգերը, ըստ տուժողի, մեկ անգամ էլ Մեյթիխանյանն իրենց տուն է գնացել՝ իրեն տեսնելու նպատակով, սակայն ինքը տանը չի եղել:
Ի դեպ, հեռախոսազանգերի վերաբերյալ Մեյթիխանյանը հայտարարությամբ հանդես եկավ և չհերքեց, որ զանգահարել է, սակայն նշեց, թե զանգահարելու նպատակը եղել է շնորհակալություն հայտնել:
Տուժող Բադալյանը նաև նշեց, որ նախորդ դատական նիստից հետո՝ Մեյթիխանյանը կտրուկ մոտեցել է իրեն, սակայն իրենց մեջտեղում կանգնել է մի ոստիկան և թույլ չի տվել, որ Մեյթիխանյանը մոտենա, այդ ընթացքում վերջինս ինչ-որ բան է ասել, որը ինքը չի լսել:
Թե ինչ նպատակով է Մեյթիխանյանը ցանկացել իրեն մոտենալ, ինքը չգիտի: Ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանը նշեց, որ Մեյթիխանյանն ակնհայտ ագրեսիվ էր այդ պահին:
Հիշեցնենք, որ տուժողը նախորդ դատական նիստում ցուցմունք տալիս հայտնել է, որ դեպքի օրը գնացել է ավտոսպասարկման կետ, որտեղ գտնվել է իր որդին, որպեսզի որդուն վերցնի և տուն գնան:
Նուբարաշենի խճուղ վրա տեսել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, 3 տղամարդու, մի տարեց կնոջ և երիտասարդ աղջկա, մտածել է, թե վթար է տեղի ունեցել, մոտենալով կանգնեցրել է ավտոմեքենան, սակայն հայհոյանքներ է լսել, ինքն էլ ավտոմեքենայի ապակին իջեցրել է ու ասել. «Արա՛, թարգը տվեք, էս ի՞նչ եք անում, մեծ կին կա կանգնած»:
Այդ ասելուց հետո մի տղամարդ եկել է իր ուղղությամբ, սակայն ինքն անմիջապես քշել է ավտոմեքենան ու հեռացել: Հասնելով ավտոմեքենաների սպասարկման կետին՝ իրեն ուղղված արտահայտությունից, թե՝ «էտ ում արա ասեցիր», պտտվել է ու տեսել է ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանին և ևս մեկ անձնավորության, ով եղել է ծաղկավոր վերնաշապկով ու քաշել է Արարատի ձեռքից:
Ըստ տուժողի՝ իրեն չեն հարվածել, այլապես կզգար, ավտոսպասարկման աշխատակիցները միջամտել են վիճաբանությանը և հարթել, ինչից հետո ինքը որդու հետ հեռացել է այդտեղից:
Սահմանված ապացույցների հաջորդականության համաձայն՝ հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն վկաները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը