ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հեռախոսների առքուվաճառք «Արմավիր» ՔԿՀ-ում. դատապարտյալը ՔԿՀ աշխատակցին կաշառք է տվել 03/10/2018 17:08 | Քրեական խրոնիկոն
Դատապարտյալի կողմից «Արմավիր» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետին կաշառք տալու գործով մեղադրական դատավճիռ է կայացվել:
30-ամյա Արմեն Մամիկոնյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել վերջին անգամ էլ դատապարտվել է 2011թ. 10-ը տարի ժամկետով ազատազրկման՝ ԼՂՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում սպանություն կատարելու համար:
Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ Արմեն Մամիկոնյանը 2015 թվականից պատիժը կրում է «Արմավիր» ՔԿՀ-ում: 2016թ. դեկտեմբերի վերջին իր ծանոթ, նույն հիմնարկի օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Պետրոսյանին խնդրել է ՔԿՀ արգելված իր ներս մտցնել՝ 3 հատ բջջային հեռախոս:
Կարեն Պետրոսյանն էլ առիթը բաց չի թողել՝ լրացուցի գումար վաստակելու և դատապարտյալի խնդրանքը կատարելու դիմաց պահանջել է 300 ԱՄՆ դոլար գումար, որից 90.000 ՀՀ դրամը բջջային հեռախոսներ ձեռք բերելու համար, իսկ մնացած գումարը` 54.204 ՀՀ դրամը՝ որպես կաշառք` հեռախոսները քրեակատարողական հիմնարկ ներս մտցնելու և դատապարտյալին փոխանցելու դիմաց։
Սակայն դատապարտյալը ԱՄՆ-ում գտնվող հոր հետ հեռախոսազանգ ունենալուց հետո Պետրոսյանին ասել է, թե կարող է ընդամենը 250 դոլար տալ։
Կաշառքի շուրջ պայմանավորվածություն ձեռքբերելուց հետո դատապարտյալը խնդրել է հորը ԱՄՆ-ից բանկային փոխանցման միջոցով Կարեն Պետրոսյանի մատնանշած անձի` վերջինիս կնոջ ազգականի անվամբ ուղարկել 250 ԱՄՆ դոլար:
Այդպես էլ եղել է՝ գումարը փոխանցվել է 2017թ. հունվարի 3-ին: Կանխիկացված գումարից Կարեն Պետրոսյանը 60.000 -ով ձեռք է բերել «Միկրոմաքս» մոդելի թվով 2 բջջային հեռախոսներ, իսկ 61.177,5 ՀՀ դրամ գումարը պահել է իրեն։
ՔԿՀ աշխատակիցը ձեռքբերված 2 բջջային հեռախոսները փոխանցել է դատապարտյալին:
Դատարանում Արմեն Մամիկոնյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, նշել է, որ մեղադրական եզրակացությունում նկարագրված բոլոր գործողությունները ինքը կատարել է, սակայն ինքը որևէ հանցանք չի կատարել, չի իմացել կամ հասկացել, որ իր գործողությունները դիտվում են որպես կաշառք տալ, ինքը որևէ մեկի կաշառք չի տվել, այլ գնել է հեռախոսները, ինչպես անում են բոլոր դատապարտյալները։
Դատապարտյալը նշել, որ հեռախոսը իրեն անհրաժեշտ է եղել ընտանիքի հետ կապ հաստատելու համար:
Դատարանն արձանագրել է, որ Մամիկոնյանի այս պատճառաբանույունները անհիմն են և պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակ են հետապնդում:
Նախաքննության ընացքում նա հայտնել է, որ ԼՂՀ-ում դատապարտվել է 10 տարի ժամկետով ազատազրկման, 2015թ. էտապավորվել է ՀՀ և պատիժ է կրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։
2016թ. դեկտեմբերին ՔԿՀ աշխատակիցները խուզարկել են իր խուցը և առգրավել իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսը, ինքն էլ այդ մասին տեղեկացրել է Կարեն Պետրոսյանին և խնդրել է բջջային հեռախոս բերել իր համար կամ էլ օգնել հետ ստանալ առգրավված բջջային հետախոսը։
Կարեն Պետրոսյանն էլ ՔԿՀ է բերել թվով 3 բջջային հեռախոսներ և փոխանցել է իրեն ու հեռախոսների դիմաց պահանջել է 120.000 ՀՀ դրամ գումար, որին ինքը համաձայնվել է:
Ընդ որում այդ հեռախոսներից մեկը դատապարտյալը վաճառել է մեկ այլ դատապարտյալի: Իր մոտ եղած հեռախոսները տեսել են նաև այլ դատապարտյալներ և խնդրել են որպեսզի իրենց համար էլ բջջային հեռախոսներ ձեռք բերի և այդ հարցով կրկին դիմել է Կարեն Պետրոսյանին, ով իր խնդրանքը կատարելու և 3 բջջային հեռախոսներ ներկրելու համար իրենից պահանջել է 300 ԱՄՆ դոլար:
Ի վերջո դատապարտյալին հաջողվել է սակարկել՝ և Պետրոսյանը համաձայնվել է ՔԿՀ 3 հեռախոս ներս մտցնելու դիմաց գործը կատարել 250 դոլարով:
ատական ակտում նշվում է, որ հեռախոսների արժեքը եղել է 30 հազար դրամ, իսկ մնացած գումարը ՔԿՀ աշխատակիցը՝ պահել է իրեն կատարած աշխատանքի դիմաց:
Դատապարտյալը նախաքննության ժամանակ նաև հայտնել է, որ երբ հաղորդում է ներկայացրել Կարեն Պետրոսյանի ապօրինի գործողությունների վերաբերյալ, վերջինս բազմիցս զանգահարել է իրեն և խնդրել է հետ վերցնել ներկայացված բողոքը, որի դիմաց նաև գումար է առաջարկել իրեն:
Այսպիսով, Արմեն Մամիկոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։
Սակայն նշված պատիժը գումարվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի նշանակված պատժի չկրած մասին և վերջնական պատիժ է նշանակվել 3 տարի 9 ամիս 4 օր ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից