ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արսինե Խանջյանի կողմից վիճարկվող գործողությունները նախ պետք է ստանան քրեաիրավական գնահատական. Վերաքննիչ դատարան 03/10/2018 13:31 | Վարչական իրավունք
Հայաստանի վարչական վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ընդդեմ ոստիկանության ականավոր սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հայցադիմումի գործը կարճելու Վարչական դատարանի որոշումը:
Արսինե Խանջյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հայց էր ներկայացրել ոստիկանության գործողությունները, այդ թվում՝ հայցվորի արտահայտվելու ազատության, խաղաղ հավաքների ազատության, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, իրավաբանական օգնություն ստանալու, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքներին միջամտող գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և պատճառված վնասի փոխհատուցման պահանջով:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 28.02.2017 թվականի գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման դեմ հայցվոր Արսինե Խանջյանի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք:
Արսինե Խանջյանի ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանի ու Տիգրան Եգորյանի ներկայացրած վերաքննիչ բողոքում նշվում է, որ դատարանը հիշյալ որոշումն ընդունելով խախտել է Սահմանադրության շուրջ տասնյակ հոդվածներ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950թ. Եվրոպական կոնվենցիայի, Մարդու իրավունքների 1948թ. համընդհանուր հռչակագրի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» 1966թ. Միջազգային դաշնագրի, ՀՀ դատական օրենսգրքի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի հոդվածները:
Ըստ հայցվոր կողմի, դատարանն՝ արձանագրելով, որ անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան, ծավալը, հիմքը և այլն, այնուամենայնիվ գտել է, որ հայցվորի հայցը ենթակա չէ վարչական դատավարության կարգով քննարկման:
Դատարանը նաև արձանագրել է, որ վարչական մարմինների այն գործողությունները, որոնք իրենց մեջ հանցակազմի տարրեր կարող են պարունակել, չեն կարող որակվել՝ որպես վարչարարություն, և դառնալ վարչադատական վերահսկողության առարկա, քանի որ այստեղ գործում է բոլորովին այլ հատուկ ընթացակարգ, որն ուղղված է հանցագործությունների բացահայտմանը և հանցագործություն թույլ տված անձանց անձնական պատասխանատվության ենթարկելուն:
Ըստ հայցվոր կողմի, տվյալ պարագայում դատարանը հանգել է սխալ հետևությունների, սույն իրավահարաբերությունները վարչական իրավահարաբերություններ են, ծագել են հանրային իրավունքի բնագավառում, քանի որ հիմնված են մի կողմից վարչական մարմնի՝ Ոստիկանության, մյուս կողմից ֆիզիկական անձի՝ Արսինե Խանջյանի, միջև առաջացած իշխանական-ենթակայական հարաբերությունների վրա:
Ըստ սույն գործի փաստերի՝ Արսինե Խանջյանը մասնակցելիս է եղել խաղաղ հավաքի, իսկ Ոստիկանության աշխատակիցները, որպես հանրային իշխանություն կրող անձ՝ իշխանության ներկայացուցիչ, միջամտել են հայցվորի այղ իրավունքի իրականացմանը, վերջինիս անհիմն կարգով ձերբակալել և բերման են ենթարկել:
Ըստ հայցվոր կողմի, գործի վարույթը կարճելու մասին դատարանի որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտմամբ, խախտվել են անձի դատական պաշտպանության սահմանադրական և միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված իրավունքները, ինչի պատճառով այն ենթակա է բեկանման:
Այն, որ սույն գործով առաջացած հարաբերությունը հանրային է, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, ակնհայտ է, քանի որ այն առաջացել է հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի և անձի միջև, տվյալ հարաբերությունները կարգավորվում են հանրային իրավունքի շրջանակներում և հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտը գործել է ոչ թե իր, այլ պետության կողմից իրեն պատվիրակված լիազորությունների շրջանակներում: Սակայն անհրաժեշտ է պարզել նշված հարաբերությունները վարչաիրավակա՞ն են, թե՞ քրեաիրավական, հարց է տալիս Վերաքննիչ դատարանն իր վերլուծություններում:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ չի հիմնավորվում առաջացած վեճի՝ վարչաիրավական լինելը, քանզի անձին առանց հիմնավորման ազատությունից զրկելը (հայցվորի պնդմամբ) ենթակա է քրեաիրավական գնահատականի: Մինչդեռ՝ սույն գործում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ հայցվորի պնդմամբ իր նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը ենթակա չէ քրեաիրավական գնահատականի, ինչպիսի հիմնավորմամբ էլ պարզ չէ, թե վարչական մարմնի կողմից համապատասխան վարչական հարկադրանքի կիրառումը հայցվորի նկատմամբ արդյոք հանդիսացե՞լ է վարչարարության արդյունք, թե՞ տվյալ պաշտոնատար անձի կողմից տեղի է ունեցել պաշտոնեական լիազորությունների չարաշահում կամ անցում, որին պետք է տրվի քրեաիրավական գնահատական:
Վերաքննիչ դատարանն այսպիսով արձանագրել է, որ Վարչական դատարան դիմելու իրավունքն անձը կարող է իրացնել միայն նշված արարքներում հանցակազմի բացակայության, ինչպես նաև վիճարկվող գործողությունները քրեաիրավական դաշտում կատարված չլինելու պայմաններում: Այսինքն՝ վեճը կարող է Վարչական դատարանի քննության առարկա դառնալ միայն համապատասխան քրեական վարույթ իրականացնող իրավասու մարմնի կողմից վիճարկվող գործողություններում հանցակազմի բացակայության մասին որոշման կամ համապատասխան՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության, ինչպես նաև վիճարկվող գործողությունները քրեաիրավական դաշտում կատարված չլինելու պայմաններում: Հետևաբար հայցվոր Արսինե Խաջյանի կողմից տվյալ դեպքում վիճարկվող գործողությունները նախ պետք է ստանան քրեաիրավական գնահատական, իսկ դրանցում հանցագործության հատկանիշների բացակության դեպքում, ինչպես նաև այդ գործողությունները քրեաիրավական դաշտում կատարված լինելու փաստը հաստատված լինելու դեպքում միայն կարող են ստուգվել վարչադատական կարգով՝ որպես վարչարարություն:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, վեճը տվյալ պահին որևէ դատարանում ենթակա չէ քննության, հետևաբար այն չի կարող վերահասցեագրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորի պնդումները, որոնք կարող են հանցակազմի տարրեր պարունակել, նախաքննության առարկա պետք է դառնան քրեադատավարական ընթացակարգերով, որպեսզի պարզվի այն հարցը, թե արդյո՞ք համապատասխան պաշտոնատար անձինք թույլ են տվել քրեորեն պատժելի արարք, թե՞ ոչ, ինչի համար պահանջվում է մինչդատական վարույթ: Այսինքն՝ հայցվորի պնդումներին պետք է գնահատական տրվի ոչ թե անմիջականորեն դատական կարգով, այլ նախ պետք է իրականացվի մինչդատական վարույթ՝ պարզելու արդյոք հայցվորի կողմից նկարագրված արարքներում առկա՞ են հանցակազմի հատկանիշներ, թե՞ ոչ:
Հայցվոր կողմի փաստարկների վերաբերյալ, ըստ որոնց ոստիկանության զորքեր այցելած փաստաբանները հնարավորություն չեն ունեցել մուտք գործելու և տեսակցելու իրենց վստահորդին՝ վերջինիս իրավաբանական օգնություն ցույց տալու համար, Վերաքննիչ դատարանը գտել է, որ ոստիկանության ծառայողների վարքագծի վերաբերյալ այդ պնդումներն, ըստ էության, կարող են հանդիսանալ փաստաբանների՝ օրենքով երաշխավորված գործունեությանը միջամտելը կամ փաստաբանի գործունեությանը խոչընդոտելը, որի համար ՀՀ քրեական օրենսգրքի 332.3-րդ հոդվածով սահմանված է քրեական պատասխանատվություն:
Հայցվորի՝ արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքների խախտման վերաբերյալ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նշված իրավունքների ենթադրյալ խախտումներն ուղղակիորեն բխում են անձին ազատությունից անհիմն կերպով զրկելու մասին հայցվորի պնդումներին գնահատական տալուց, հետևաբար դրանք առանձին չեն կարող քննության առարկա դառնալ սույն գործի շրջանակներում:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ