ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՄՆ-ն ի"նչ ծրագիր ունի ԼՂ հակամարտության կարգավորման համար. «Ժամանակ» 03/10/2018 09:17 | Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը հարցազրույց է տվել ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին:
Ամերիկացի համանախագահը հայտարարել է, որ ներկայիս ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, սակայն հիմնախնդիրը չունի ռազմական լուծում: Շեֆերը նաեւ ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին եւ կշարունակի ակտիվ փոխգործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
«Մեկնաբանելով ամերիկացի դիվանագետի խոսքերը՝ արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը ուշադրություն է հրավիրում նրա մեկ այլ մտքի վրա, որ բանակցային գործընթացում դրական առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ են շարունակական անկեղծ ջանքեր ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ համանախագահների եւ միջազգային հանրության, ինչը վերջին հաշվով հակամարտող կողմերից կպահանջի դժվար որոշումների ընդունում: Մեր զրուցակիցը Շեֆերի խոսքերից եզրակացնում է, որ Միացյալ Նահանգներն ունի հակամարտության կարգավորման իր ուրույն ծրագիրը, սակայն առայժմ չի բացում խաղաքարտերը:
«Շեֆերն ընդհանուր առմամբ ճիշտ է: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ռազմական ճանապարհ չկա, քանի որ պատերազմը կքանդի, կոչնչացնի ողջ տարածաշրջանը, ոչ միայն Ղարաբաղը: Բայց միեւնույն ժամանակ հույս չկա, որ կպահպանվի ստատուս քվոն: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը գնալով ավելի է ակտիվանում: Սա ինքնին շատ հատկանշական փաստ է: Բացի այդ, նա խոսել է դժվար որոշումների կայացման անհրաժեշտության մասին՝ չպարզաբանելով, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը: Սա բավական հետաքրքիր պահ է նրա հարցազրույցում: Հնարավոր է՝ Միացյալ Նահանգներն ինչ-որ առաջարկներ անի կողմերից մեկին ոչ հրապարակային ձեւով: Պարզ է մի բան, որ Միացյալ Նահանգներն ուզում է տեղաշարժել կարգավորման սառեցված գործընթացը»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանեց Տրոֆիմչուկը:
Փորձագետը տարօրինակ է համարում այն փաստը, որ ամերիկացի համանախագահ Շեֆերը, խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին, հղում է անում 1975 թ. ստորագրված Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներին:
«Իմ կարծիքով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտը Խորհրդային Միության եւ խորհրդային ազդեցության գոտու փլուզման փաստով ավտոմատ կերպով կորցրեց իր ուժը: Հակառակ դեպքում կարելի է հարցնել Էնդրյու Շեֆերին՝ ցույց տվեք, խնդրեմ, այն սահմանները, որոնք ֆիքսել է Հելսինկյան եզրափակիչ ակտը որպես անխախտ սահմաններ: Այդ դեպքում նախկին խորհրդային բոլոր պետությունները, այդ թվում՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, իրենց անփոփոխ տեսքով պետք է մտնեն ԽՍՀՄ-ի կազմի մեջ, իսկ քանի որ դա չկա, տարօրինակ է ասել, որ պետք է հիմնվենք Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների վրա:
Բանակցությունների սեղանին այսօր դրված են մինչեւ 2016 թ. ապրիլյան պատերազմը մշակված փաստաթղթերը, եւ կողմերը չեն հերքում դրանց գոյությունը: Դրանք են Մադրիդյան սկզբունքները: Բայց վերջին երկու տարիների ընթացքում կողմերը հիմնվում են նոր որոշումների վրա: Դրանք են 2016 թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում եւ 2017 թ. հոկտեմբերին Ժնեւում ընդունված որոշումները: Ապրիլյան պատերազմից հետո ի հայտ են եկել մի շարք նոր փաստաթղթեր: Ի՞նչ են տվել այս փաստաթղթերը առաջ շարժվելու համար: Դրանք ոչինչ չեն տվել: Ուստի Շեֆերը պետք է պարզաբաներ՝ գուցե պետք է եւս մի քանի տասնյակ փաստաթղթեր ընդունել, որպեսզի հնարավոր լինի բանակցություններում հասնել առաջընթացի: Չէ՞ որ ինքն էլ իր հարցազրույցում ասում է, որ ներկայիս ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել»,- նշեց նա»:
Հոդվածն Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի՝ 10.03.18թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ