ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՎԻՎ ՀՀ օրենսգրքի դրույթը սխալ է կիրառվել. բավարարվել է ընդդեմ ՃՈ-ի քաղաքացու հայցը 03/09/2018 12:40 | Վարչական իրավունք
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Կարեն Զարիկյանի նախագահությամբ, բավարարել է ընդդեմ Ճանապարհային ոստիկանության քաղաքացի Ազատ Մովսիսյանի հայցը ՃՈ որոշումը վերացնելու պահանջի մասին:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց հայցվորի ներկայացուցիչ Արփինե Պետրոսյանը, Վարչական դատարանը վճռով անվավեր է ճանաչել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 14.11.2017 թվականի որոշումը:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման և լուսանկարահանման միջոցով հայտնաբերված իրավախախտումների արձանագրման կենտրոնի տեսուչի 14.11.2017 թվականի որոշմամբ Ազատ Մովսիսյանը 30.10.2017 թվականին ժամը 16:03-ին հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու համար, որը կապված չէ վազանցը թույլատրված տեղում կատարելու հետ, ենթարկվել է 30.000 ՀՀ դրամ տուգանքի, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասով:
Հայցվորը հայտնել է, որ ինքը սկսել է վազանց կատարել ընդհատվող գծանշումների առկայության պայմաններում, իսկ տվյալ մանևրը ոչ մի իրավանորմով արգելված չէ: Ինչպես նաև տվյալ հատվածում առկա չէ 3.20 «Վազանցն արգելվում է» ճանապարհային նշանը:
Ըստ հայցվորի, գործով վարչական ակտում հաստատված հանգամանքը և խախտված իրավանորմը չեն համապատասխանում միմյանց, քանի որ որպես խախտված իրավանորմ նշվել է ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի 955-Ն որոշման Հավելված թիվ 1-ի 52-րդ կետը, համաձայն որի երկկողմ երթևեկությամբ ճանապարհներին գծանշման բացակայության դեպքում հանդիպակաց երթևեկության կողմ է համարվում երթևեկելի մասի լայնության ձախ կեսը` չհաշված երթևեկելի մասի լայնացումները (թափառքի և արգելակման գոտիներ, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի համար լայնացված տեղեր և այլն):
Իսկ որպես վարչական պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտ նշվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասը, որի հիմքով կարող էր ենթարկվել վարչական պատասխանատվության, եթե հայցվորի կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, պայմանավորված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու հնարավոր չէ շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը:
Հայցվորը նշել է նաև, որ ինքը ենթարկվել է վարչական պատասխանատվության վազանցն արգելված վայրում վազանց կատարելու համար, ինչը, սակայն, վիճարկվող որոշման ընդունման համար հիմք հանդիսացող տեխնիկական միջոցի օգտագործմամբ ստացված տեսանյութով չի հաստատվում:
Պատասխանողն առարկել է հայցի դեմ՝ նշելով, որ տեսանյութից ակնհայտ է, որ հայցվորը դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի գոտի, որը կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու հետ:
Վարչական դատարանն արձանագրել է, որ եթե ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը հայտնաբերվել է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով, ապա անձը առանց վարույթի ընթացիկ փուլի իրականացման ենթակա է վարչական պատասխանատվության միայն խախտման ակնհայտության պարագայում:
Տվյալ պարագայում հայցվորը ենթարկվել է վարչական պատասխանատվության հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար, որը կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու հետ:
Միաժամանակ, վիճարկվող որոշման մեջ որպես խախտված նորմ վկայակոչվել է ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման Հավելված 1-ի Ձև 2-ի 52-րդ կետը. «Երկկողմ երթևեկությամբ ճանապարհներին գծանշման բացակայության դեպքում հանդիպակաց երթևեկության կողմ է համարվում երթևեկելի մասի լայնության ձախ կեսը` չհաշված երթևեկելի մասի լայնացումները (թափառքի և արգելակման գոտիներ, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի համար լայնացված տեղեր և այլն)»:
Նման պայմաններում, գտել է դատարանը, որպեսզի հաստատվի վիճարկվող որոշմամբ արձանագրված խախտումը տեսանյութից պետք է ակնհայտ լինի, որ տրանսպորտային միջոցը առնվազն դուրս է եկել հանդիպակաց գոտի:
Մինչդեռ տեսանյութում երևում է, որ ճանապարհը կազմված է երկու գոտուց, որոնք բաժանված են մինյանցից «1.1» և «1.5» գծանշումներով: Իսկ նշված գծանշումները, ինչպես նշվեց վերը, բաժանում են ոչ միայն հանդիպակաց, այլև մեկ ուղղությամբ երկու և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհները:
Այսպիսով, դատարանն արձանագրել է, որ վիճարկվող ակտի հիմքում ընկած տեսանյութից չի կարող ակնհայտ լինել հայցվորի կողմից իրեն վերագրվող խախտումը կատարելու փաստը:
Նկատի ունենալով, որ վիճարկվող որոշումը ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասի սխալ կիրառման արդյունքում, հայցը հիմնավոր է և բավարարման ենթակա:
Լուսանկարում ՝ հայցվորի ներկայացուցիչ Արփինե Պետրոսյանը
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ