ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լրագրողը հրապարակել էր թյուր տեղեկություններ. ՍԱՊԾ պարզաբանումը 03/09/2018 14:37 | ԼՐԱՀՈՍ
ՍԱՊԾ «Հանրապետական անասնասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պարզաբանում է տարածել՝ «Հետք» էլեկտրոնային կայքում տեղ էր գտել « Ի պատասխան ՍԱՊԾ տարածած հաղորդագրության, և թե ինչու ՀԱԲԼԾԿ-ն կարող է զրկվել հավատարմագրումից» վերնագրով հոդվածի.
Ստորև ներկայացնում ենք ՊՈԱԿ-ի պարզաբանումն ամբողջությամբ.
Սույն թվականի մարտի 7-ին «Հետք» էլեկտրոնային կայքում տեղ էր գտել « Ի պատասխան ՍԱՊԾ տարածած հաղորդագրության, և թե ինչու ՀԱԲԼԾԿ-ն կարող է զրկվել հավատարմագրումից» վերնագրով հոդված, որում տեղ գտած փաստերը, մեղմ ասած, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, անդրադառնալով ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին, լրագրողը հրապարակել էր թյուր տեղեկություններ, որոնց հիման վրա էլ պնդել էր, թե ՀԱԲԼԾԿ-ն կարող է զրկվել հավատարմագրումից:
Տեղեկացնենք, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության փորձարկման լաբորատորիան, լինելով հավատարմագրված 2015թ. մայիսի 14-ից, ընդգրկված է ՀՀ ազգային և Եվրասիական տնտեսական միության փորձարկման լաբորատորիաների ռեեստրներում:
2017թ. փետրվարի 27-ին լաբորատորիան ընդլայնել է իր հավատարմագրման ոլորտը՝ ներառելով նաև արագ (էքսպրես) մանրէաբանական հետազոտություններով ախտածին և ոչ ախտածին միկրոօրգանիզմների հայտնաբերման և որոշման մեթոդները: Վերջիններս զետեղված են ինչպես Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» հորիզոնական տեխնիկական կանոնակարգում՝ ՄՄ ՏԿ 021/2011, այնպես էլ սննդամթերքի առանձին տեսակներին վերաբերող մյուս տեխնիկական կանոնակարգերում: Վկայակոչված ՄՈւԿ 4.2.2578-10-ը հանդիսանում է ՄՈւԿ 4.2.590-96-ի փոխարեն ընդունված ստանդարտ մեթոդ, իսկ վերջինս ընդգրկված է ՄՄ ՏԿ 021/2011 –ի պարտադիր ստանդարտների ցանկում:
Հարկ է նշել, որ այս կամ այն տեսակի սննդամթերքի փորձարկման և համապատասխանության գնահատման դեպքում, իհարկե, գերակա է տվյալ սննդամթերքի համար սահմանված տեխնիկական կանոնակարգը (կաթի և կաթնամթերքի դեպքում՝ ՄՄ ՏԿ 033/2013, մսի և մսամթերքի դեպքում՝ ՄՄ ՏԿ 034/2013 և այլն): Սակայն փորձարկման մեթոդը կամ ստանդարտը ընտրվում է ինչպես տվյալ արտադրատեսակի համար սահմանված տեխնիկական կանոնակարգի, այնպես էլ ՄՄ ՏԿ 021/2011-ի ստանդարտների ցանկից:
Տվյալ դեպքում պարտադիր պահանջ է հանդիսանում միայն այն, որ տվյալ ստանդարտը նախատեսված լինի նաև տվյալ սննդամթերքի՝ օրինակ, կաթի փորձարկման համար: Այս հարցն իրենից ներկայացնում է ցանկացած փորձարկման լաբորատորիայի կամ համապատասխանության գնահատման մարմնի պրոֆեսիոնալ աշխատելաաոճի մի մասը: Ցավով պետք է նշել, սակայն, որ ոչ բոլոր լաբորատոր կառույցներն են այսօր ՀՀ-ում գործում օրենքի և ստանդարտի կետին համահունչ:
ՄՈւԿ 4.2.2578-10-ը, բնականաբար, ընդգրկված է ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման ոլորտում, ինչը հարցման հիման վրա կարելի է պարզել նաև ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ից:
Սա՝ ի գիտություն: Այսուհադներձ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ լրագրողը կարող է և չտիրապետել մասնագիտական գիտելիքներ պահանջող այս տեղեկատվությանը և, հետևաբար, կարող է իր մոլորության մեջ անկեղծ լինել: Միաժամանակ, սակայն, մտահոգության տեղիք է տալիս այն հետևողականությունը, որով «Հետք» լրատվականը փորձում է ստվեր գցել Հայաստանում իր մասնագիտագետներով և տեխնիկական հնարավորություններով եզակի լաբորատորիայի վրա: Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, կարծում ենք, որ հարգարժան այս լրատվամիջոցը ակամայից դարձել է մանիպուլյացաների զոհ և անկախ իր կամքից դարձել է անբարեխիղճ մրցակցության նպատակով օգտագործվող զենք:
Եվ այս համապատկերում հույս ունենք, որ առաջիկայում «Հետք»-ը ոչ միայն կվերանայի իր աշխատելաոճը՝ կապված սննդի անվտանգության ոլորտի հետ առհասարակ, այլև կվերագնահատի իր հարաբերությունները այն գործընկերոջ կամ գործընկերների հետ, որոնցից ստացված թերի, իսկ երբեմն նաև կեղծ տեղեկությունները կասկածի տակ են դնում լրատվամիջոցի կողմից կատարվող աշխատանքի անաչառությունը, այլև վտանգում են սննդի անվտանգության ամբողջ համակարգի գործունեության արդյունավետությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից