ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
47 մլն դրամի մաքսանենգության գործը դատարանի վարույթում քննվում է ավելի քան 7 տարի 03/09/2018 15:02 | Քրեական խրոնիկոն
Հայաստանի Հանրապետությունից մաքսանենք ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետություն 47 միլիոն դրամից ավելի արժողության ապրանքների տեղափոխման գործով Հայաստանում յոթ տարուց ավելի է դատաքննություն է ընթանում։
Ալբերտ Մաթևոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարան է ուղարկվել 2010 թվականի դեկտեմբերին և 23-12-2010 թվականին մակագրվել է Սյունիքի մարզի դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին:
Մեղադրանքի համաձայն՝ Ալբերտ Մաթևոսյանը ՀՀ մաքսային սահմանով, մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով 47.141.121 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքները մաքսանենգ ճանապարհով ՀՀ-ից տեղափոխել է ԻԻՀ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-215-րդ հոդվածի 1-ին մասով, 215-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով:
Այս քրեական գործով 2011թ. հունվարի 19 -ին դատաքննություն է նշանակվել և 6 դատական նիստ հետո՝ 2011թ. ապրիլի 29-ին, Ալբերտ Մաթևոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և քրեական գործի վարույթը կասեցվել:
Նշենք, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել չհեռանալու մասին ստորագրությունը:
Տարիներ շարունակ քրեական գործի վարույթը կասեցված է եղել: Ալբերտ Մաթևոսյանին կարողացել են հայտնաբերել միայն հինգ տարի անց՝ 2016 թվականին մայիսի 20-ին: Նույն օրը քրեական գործի վարույթը վերսկսվել է:
Այս ընթացքում էլ գործով մի քանի դատավորներ են փոխվել, և 2017թ. փետրվարին գործն ընդունվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դ.Սարգսյանի վարույթ և դատական նիստ է նշանակվել, ապա նաև Ալբերտ Մաթևոսյանի վերաբերյալ մեկ այլ գործի է հարուցվել:
Նա, հանդիսանալով «Էլուար» ՍՊԸ հիմնադիր տնօրեն և իրականացնելով ՀՀ տարածքից տարբեր տեսակի ապրանքների արտահանման հետ կապված գործունեություն, 2010թ-ի հունիս ամսին կեղծել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր և մաքսանենգությամբ՝ ՀՀ մաքսային սահմանով, մաքսային փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով ՀՀ-ից ԻԻՀ է տեղափոխել երկակի նշանակության ապրանք հանդիսացող CNC 600 թվածրագրային ղեկավարումով CBKoZ-900x1400/7 տիպի բարձր ճշտության մշակման կենտրոն (հաստոց):
Այս քրեական գործի վարույթը միացվել է նախորդ գործին և 2017թ մայիսի 5-ին դատաքննություն է նշանակվել:
Ալբերտ Մաթևոսյանը կալանավորված է, դատաքննություն էլ դեռ ընթանում է. վերջին նիստը տեղի է ունեցել փետրվարի 23-ին, իսկ հաջորդ նիստը նշանակվել է 1,5 ամիս հետո՝ ապրիլի 13-ին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ