ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տղամարդիկ պետք է կանգնեն կանանց կողքին, լսեն ու սովորեն նրանցից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը 03/07/2018 15:41 | ԼՐԱՀՈՍ
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, ուղերձում ասվում է.
«Մենք գտնվում ենք կանանց իրավունքների պաշտպանության վճռորոշ փուլում: Առավել, քան երբևէ բախվում ենք պատմական և կառուցվածքային անհավասարությունների, որոնք նպաստում են ճնշումների և խտրականության ավելացմանը։ Լատինական Ամերիկայից մինչև Եվրոպա և Ասիա սոցիալական ցանցերում, կինոնկարահանման հրապարակներում, արտադրական ձեռնարկություններում և փողոցներում կանայք տևական փոփոխությունների և սեռական բռնության, ոտնձգության ու ամեն տեսակի խտրականության հանդեպ անհանդուրժողության կոչ են անում:
Գենդերային հավասարության հասնելը, կանանց և աղջիկների իրավունքների առաջխաղացումը ներկայիս շարունակական գործընթացներից է և աշխարհում՝ մարդու իրավունքների նկատմամբ ամենամեծ մարտահրավերը:
Կանանց սերնդեսերունդ ակտիվ գործունեությունն ու քարոզչությունը տվել են իրենց պտուղները: Դպրոցում ավելի շատ աղջիկներ են սովորում, քան երբևէ, ավելի շատ կանայք են վարձատրվող աշխատանք կատարում և ղեկավարի պաշտոն զբաղեցնում մասնավոր սեկտորում, գիտական ոլորտում, քաղաքականության մեջ և միջազգային կազմակերպություններում՝ այդ թվում և ՄԱԿ-ում: Գենդերային հավասարությունն ամրագրված է բազմաթիվ օրենքներում, և այնպիսի վնասակար գործողություններ, ինչպիսիք են կանացի սեռական օրգանների խեղումն ու երեխաների ամուսնությունները, շատ երկրներում արգելված են օրենքով:
Սակայն, դեռևս առկա են լուրջ խոչընդոտներ խտրականության և շահագործման հիմքում ընկած հնարավորությունների պատմական անհավասարության դիմակայման հարցում։
Աշխարհում միլիարդավոր կանայք իրավապես պաշտպանված չեն ընտանեկան սեռական բռնությունից: Համաշխարհային մակարդակով աշխատանքի վարձատրության գենդերային տարբերությունը 23 տոկոս է՝ գյուղական վայրերում հասնելով մինչև 40 տոկոսի, իսկ մեծ թվով կանանց կատարած չվճարված աշխատանքի մասին նույնիսկ հայտնի չի դառնում: Կանանց ներգրավվածությունն ազգային խորհրդարաններում միջինում մեկ քառորդից պակաս է, իսկ ղեկավար մարմիններում՝ այդ ցուցանիշն էլ ավելի ցածր է: Եթե չձեռնարկվեն համաձայնեցված գործողություններ, հաջորդ տասնամյակում միլիոնավոր աղջիկներ սեռական օրգանների խեղման կենթարկվեն:
Այնտեղ որտեղ օրենքներ կան՝ հաճախ անտեսվում են, և իրավական պաշտպանություն հայցող կանանց հաճախ կասկածանքով են վերաբերվում, զրպարտում ու մերժում: Ներկայումս հայտնի է, որ սեռական ոտնձգությունների և բռնությունների թիվն աճում է աշխատավայրերում, հանրային տարածքներում և մասնավոր տներում, այն երկրներում, որոնք հպարտանում են գենդերային հավասարության հարցում գրանցած իրենց ցուցանիշներով:
ՄԱԿ-ը պետք է օրինակ ծառայի ամբողջ աշխարհին:
Ես հավատացած եմ, որ միշտ չէ, որ այսպես է եղել: Անցյալ տարի՝ պաշտոնավարման մեկնարկիցս ի վեր, ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում, խաղաղապահ առաքելություններում և աշխարհի մեր բոլոր գրասենյակներում ես փոփոխությունների սկիզբ եմ դրել:
Ներկայումս, առաջին անգամ ավագ կառավարման իմ թիմում գենդերային հավասարության ենք հասել, և ես նպատակ ունեմ հասնել նման հավասարության ամբողջ կազմակերպությունում: Ես լիովին հավատարիմ եմ սեռական ոտնձգությունների հանդեպ անհանդուրժողության գաղափարին և ծրագրում եմ բարելավել զեկուցումների ու հաշվետվությունների ընթացակարգերը: Մենք սերտորեն համագործակցում ենք աշխարհի բոլոր երկրների հետ կանխարգելելու և լուծելու խաղաղապահ առաքելությունների աշխատակիցների կողմից գործադրվող սեռական շահագործման ու բռնության խնդիրը և աջակցելու տուժածներին:
Մենք՝ ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներս, աջակից ենք աշխարհի բոլոր կանանց անարդարությունների վերացման դեմ նրանց պայքարում․ լինեն նրանք թե՛ գյուղաբնակ կանայք, ովքեր բախվում են վարձատրման խտրականությանը, թե՛ քաղաքաբնակ կանայք, ովքեր փոփոխությունների են ձգտում, թե՛ փախստական կանայք, ում սպառնում է շահագործման և բռնության վտանգը, և թե՛ կանայք, ովքեր խտրականության փոխկապակցված ձևերի են հանդիպում՝ այրիներ, տեղաբնիկ կանայք, հաշմանդամություն ունեցող և գենդերային նորմերին չհամապատասխանող կանայք։
Կանանց իրավունքների առաջխաղացումը և հնարավորությունների ընդլայնումը Կայուն զարգացման 2030-ի օրակարգի հիմնաքարն է: Կայուն զարգացման նպատակների առաջընթացը նշանակում է առաջընթաց բոլոր կանանց համար և՝ ամենուր: Եվրամիության հետ համատեղ մեկնարկած «Spotlight» նախաձեռնությունն , իր ռեսուրսներն ուղղելու է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության նվազեցմանը, ինչն էլ հավասարության և իրավունքների առաջխաղացման ու հնարավորությունների ընդլայնման նախապայմանն է:
Կցանկանայի հստակեցնել․ սա կանանց հանդեպ բարեհաճություն չէ: Գենդերային հավասարությունը մարդու իրավունքների հարց է, ինչպես նաև բխում է մեր բոլորի շահերից՝ տղամարդկանց և տղաների, կանանց և աղջիկների: Գենդերային անհավասարությունը և կանանց նկատմամբ խտրականությունը մեզ բոլորիս է վնասում :
Բազմաթիվ ապացույցներ փաստում են, որ կանանց աջակցելը համայնքների, ընկերությունների և նույնիսկ երկրների զարգացմանն օժանդակելու ամենաարդյունավետ տարբերակն է: Կանանց ներգրավվածությամբ խաղաղության համաձայնագրերն ավելի ազդեցիկ են դառնում, հասարակությունը՝ ավելի ճկուն և տնտեսությունները՝ ավելի ծաղկուն: Այնտեղ, որտեղ կանանց նկատմամբ խտրականություն է կիրառվում, հաճախ հանդիպում ենք անպիսի գործելակերպի կամ համոզմունքների, որոնք վնասաբեր են բոլորիս համար: Երեխայի խնամքի համար հայրերին տրվող արձակուրդը, ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքները և աշխատանքի հավասարապես վարձատրման օրենսդրությունը օգտավետ են բոլորիս համար:
Կանանց իրավունքների պաշտպանության այս վճռական փուլում ժամանակն է, որ տղամարդիկ կանգնեն նրանց կողքին, լսեն ու սովորեն նրանցից: Թափանցիկությունը և հաշվետվողականությունը էական են, որպեսզի կանայք կարողանան հասնել իրենց ներուժի ամբողջական գործադրմանը և զարգացում ապահովեն մեր բոլորիս համայնքներում, հասարակության մեջ և տնտեսություններում:
Հպարտ եմ, որ այս շարժման մաս եմ կազմում, և հուսով եմ, որ այն կշարունակի իր հնչեղությունը ՄԱԿ-ում և ողջ աշխարհում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից