Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Այն ժամանակվա թերությունների հինգ տոկոսը եթե քննիչները հիմա թույլ տան, հաստատ կդատվեն. Էմին Խաչատրյան 03/07/2018   16:09  |  Դատական ռեպորտաժներ

Երևանում կատարված 14 տարվա վաղեմության սպանության գործով ընթանում է իրեղեն ապացույցների հետազոտման փուլը: Այսօր մի մասը դատարանում հետազոտվեց, սակայն մի շարք այլ իրեղեն ապացույցներ հնարավոր չեղավ հետազոտել՝ դրանք դատարանի տրամադրության տակ չլինելու պատճառով:

Մասնավորապես, դատարանում չէ «ԱԿ 74» տեսակի ինքնաձիգը, որը, ըստ գործի տվյալների, հանցագործության գործիքն է: Ըստ ոստիկանությունից դատարան ուղարկված գրության, ինքնաձիգն ուղարկվել է Սպառազինությունների պահեստ: Դատարանը դիմել է համապատասխան վարչությանը, որպեսզի այն տրամադրեն դատարանին՝ զննությունն անցկացնելու համար:

Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց ամբաստանյալ Արմեն Ավետիսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը, իր պաշտպանյալին պատկանող մեքենան չի տրամադրվել ամբաստանյալին, գործում չկա մեքենան ամբաստանյալին տրամադրելու մասին փաստաթուղթ:

Պաշտպանը նշեց, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի ներկայացրած քաղհայցի մեջ նշում կա, որ տուժողի մեքենան տրամադրվել է իրեն: «Չնայած չգիտեմ ինչո՛ւ չեն բացատրել օրենքով նախատեսված նորմերը, որոնցով իրավունք չունեին վաճառելու, օտարելու, քանի որ իրեղեն ապացույց է, դրա վրա հետքեր կան պահպանված»,- ասաց պաշտպանը՝ պարզաբանելով, որ տուժողի իրավահաջորդին տրամադրելուց հետո մեքենան վաճառվել է՝ վերանորոգվելուց հետո կամ այդ վիճակում՝ առանց վերանորոգվելու: «Այդ պայմաններում մենք հնարավորություն չունենք դատարանում հետազոտելու: Ունենք դեպքի վայրի զննություն, ունենք փորձաքննություն, բայց չունենք իրեղեն ապացույցը, որպեսզի համեմատենք՝ ինչքանով է այն համադրելի փորձագիտական եզրակացության մեջ ներկայացված այն վնասվածներին կամ տեղակայմանը կամ վնասվածքների քանակին»,- ասաց պաշտպանը:

Է.Խաչատրյանը դատական նիստում հարց բարձրացրեց առ այն, որ քրեական գործում տվյալներ կան, որ «իբր թե իմ պաշտպանյալի մեքենայի զննությամբ հայտնաբերվել են մի շարք պարկուճներ՝ տարբեր տրամաչափերի, բացի դրանից ինքնաձիգի համար նախատեսված պահունակներ», որոնք էլի չեն ներկայացվել դատարան: Բացի դրանից նշվում է, որ ամբաստանյալի մեքենայից հայտնաբերվել է նրա վարորդական իրավունքի վկայականը: Վերջինս իրեղեն ապացույց չի ճանաչվել: Պաշտպանը նշեց, որ դրան իրենք կանդրադառնան պաշտպանական ճառում:

Է.Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ըստ քրեական գործի նյութերի, կրակոց արձակելուց հետո ենթադրյալ կատարողը ինքնաձիգը գցել է ու գնացել, ինքնաձիգը հայտնաբերվել է: Առկա է դատաձգաբանական փորձաքննություն, բայց ինքնաձիգի հետ կապված չի նշանակվել հետքաբանական, մատնադրոշմային որևէ փորձաքննություն: Օրինակ՝ տուժողի մեքենայի հետ կապված քրեագետները մատնահետքերի հետ կապված գործողություններ են կատարել, որպեսզի պիտանի մատնահետքեր հայտնաբերեն, հետազոտեն, հետագայում եթե կարիք լինի, ուղարկեն փորձաքննության: Իսկ ինքնաձիգը, որն ըստ քրեական գործի, հանցագործության գործիք է, մատնադրոշմային ու այլ հետազոտության չի ենթարկվել:

«Կարող է և մատնահետք կար վրան, հիմա այսօր շատ հեշտ հարցը կլուծվեր»,- ասաց Էմին Խաչատրյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և հայտարարում է, որ ինքը չէ սպանություն կատարողը:

«Այս պայմաններում շատ ավելի հեշտ կլիներ, եթե այն ժամանակ հետազոտված լիներ, եթե ձեռք բերած լինեին ապացույց, այսինքն՝ ևս մեկ ծանրակշիռ ապացույց ձեռք բերելու հնարավորությունն արդեն կորցրել են», - ասաց պաշտպանը:

Էմին Խաչատրյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գործում առկա չէ իր պաշտպանյալի էքստրադիցիոն փաթեթը, մասնավորապես, չկա որևէ փաստաթուղթ առ այն, թե Իսպանիայի Թագավորությունից էքստրադիցիայի ենթարկված Ա.Ավետիսյանը որքան ժամանակ է եղել նախնական կամ էքստրադիցիոն կալանքի տակ:

Ենթադրվում է, որ հաջորդ դատական նիստում կհետազոտվեն այսօրվա դրությամբ դատարան չներկայացված իրեղեն ապացույցները: Պաշտպանը նշեց, որ կոնկրետ իր մոտ իրեղեն ապացույցների հետազոտումից հետո կարող է միջնորդություններ առաջանան: Պաշտպանը միաժամանակ մտահոգություն հայտնեց, որ այդ միջնորդություններն այս պահի դրությամբ ժամանակավրեպ են. քննիչը դեռևս 2003թ., «տաք հետքերով» պետք է կատարեր որոշակի անհրաժեշտ գործողություններ:

Պաշտպանի գնահատմամբ, ներկա դրությամբ քննության որակը բավականին բարելավվել է: Այն ժամանակվա թերությունների հինգ տոկոսը եթե քննիչները հիմա թույլ տան, հաստատ կդատվեն, ասաց Էմին Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Արմեն Ավետիսյանը 2003թ. հունիսի 7-ին իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված «ԱԿ 74» տեսակի հրազենով Երևանի Եզ. Կողբացի փողոցի 56-րդ շենքի մոտ, սպանելու դիտավորությամբ կրակահերթ է բացել նույն փողոցով ընթացող «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Մկրտչյանի վրա, որի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ և հաջորդ օրը հիվանդանոցում մահացել է:

Արմեն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք ձեռք բերելը:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]