Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:10 Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան

Տղամարդիկ պետք է կանգնեն կանանց կողքին, լսեն ու սովորեն նրանցից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը 03/07/2018   15:41  |  ԼՐԱՀՈՍ

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, ուղերձում ասվում է.

«Մենք գտնվում ենք կանանց իրավունքների պաշտպանության վճռորոշ փուլում: Առավել, քան երբևէ բախվում ենք պատմական և կառուցվածքային անհավասարությունների, որոնք նպաստում են ճնշումների և խտրականության ավելացմանը։ Լատինական Ամերիկայից մինչև Եվրոպա և Ասիա սոցիալական ցանցերում, կինոնկարահանման հրապարակներում, արտադրական ձեռնարկություններում և փողոցներում կանայք տևական փոփոխությունների և սեռական բռնության, ոտնձգության ու ամեն տեսակի խտրականության հանդեպ անհանդուրժողության կոչ են անում:

Գենդերային  հավասարության հասնելը, կանանց և աղջիկների իրավունքների  առաջխաղացումը ներկայիս շարունակական գործընթացներից է և աշխարհում՝ մարդու իրավունքների նկատմամբ  ամենամեծ մարտահրավերը:

Կանանց սերնդեսերունդ ակտիվ գործունեությունն ու քարոզչությունը տվել են իրենց պտուղները: Դպրոցում ավելի շատ աղջիկներ են սովորում, քան երբևէ, ավելի շատ կանայք են վարձատրվող աշխատանք կատարում և ղեկավարի պաշտոն զբաղեցնում մասնավոր սեկտորում, գիտական ոլորտում, քաղաքականության մեջ և միջազգային կազմակերպություններում՝  այդ թվում և ՄԱԿ-ում: Գենդերային հավասարությունն ամրագրված է բազմաթիվ օրենքներում, և այնպիսի  վնասակար գործողություններ, ինչպիսիք են կանացի սեռական օրգանների խեղումն ու երեխաների ամուսնությունները, շատ երկրներում արգելված են օրենքով:

Սակայն, դեռևս առկա են լուրջ խոչընդոտներ խտրականության և շահագործման հիմքում ընկած հնարավորությունների պատմական անհավասարության  դիմակայման հարցում։   

Աշխարհում միլիարդավոր կանայք իրավապես պաշտպանված չեն ընտանեկան սեռական բռնությունից: Համաշխարհային մակարդակով աշխատանքի վարձատրության գենդերային տարբերությունը 23 տոկոս է՝ գյուղական վայրերում հասնելով մինչև 40 տոկոսի, իսկ մեծ թվով կանանց կատարած չվճարված աշխատանքի մասին նույնիսկ հայտնի չի դառնում: Կանանց ներգրավվածությունն ազգային խորհրդարաններում միջինում մեկ քառորդից պակաս է, իսկ ղեկավար մարմիններում՝ այդ  ցուցանիշն էլ ավելի ցածր է: Եթե չձեռնարկվեն համաձայնեցված գործողություններ, հաջորդ տասնամյակում միլիոնավոր աղջիկներ սեռական օրգանների խեղման կենթարկվեն:

Այնտեղ որտեղ օրենքներ կան՝ հաճախ անտեսվում են, և իրավական պաշտպանություն հայցող կանանց հաճախ կասկածանքով են վերաբերվում, զրպարտում ու մերժում: Ներկայումս հայտնի է, որ սեռական  ոտնձգությունների և բռնությունների թիվն աճում է աշխատավայրերում, հանրային տարածքներում և մասնավոր տներում, այն երկրներում, որոնք հպարտանում են գենդերային հավասարության հարցում գրանցած իրենց ցուցանիշներով:

ՄԱԿ-ը պետք է  օրինակ ծառայի ամբողջ աշխարհին:

Ես հավատացած եմ, որ միշտ չէ, որ այսպես է եղել: Անցյալ տարի՝  պաշտոնավարման մեկնարկիցս ի վեր,  ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում, խաղաղապահ առաքելություններում և աշխարհի մեր բոլոր գրասենյակներում ես փոփոխությունների սկիզբ եմ դրել:

Ներկայումս, առաջին անգամ ավագ կառավարման իմ թիմում գենդերային հավասարության ենք հասել, և ես նպատակ ունեմ հասնել նման հավասարության ամբողջ կազմակերպությունում: Ես լիովին հավատարիմ եմ սեռական ոտնձգությունների հանդեպ անհանդուրժողության գաղափարին և ծրագրում եմ բարելավել զեկուցումների ու հաշվետվությունների ընթացակարգերը: Մենք սերտորեն համագործակցում ենք աշխարհի բոլոր երկրների հետ կանխարգելելու և լուծելու խաղաղապահ առաքելությունների աշխատակիցների կողմից գործադրվող սեռական շահագործման ու բռնության խնդիրը և աջակցելու տուժածներին:

Մենք՝ ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներս,  աջակից ենք աշխարհի բոլոր կանանց անարդարությունների վերացման դեմ նրանց պայքարում․ լինեն նրանք թե՛ գյուղաբնակ կանայք, ովքեր բախվում են վարձատրման խտրականությանը, թե՛ քաղաքաբնակ կանայք, ովքեր փոփոխությունների են ձգտում, թե՛ փախստական կանայք, ում  սպառնում է շահագործման և բռնության վտանգը, և թե՛ կանայք, ովքեր խտրականության փոխկապակցված ձևերի են հանդիպում՝ այրիներ, տեղաբնիկ կանայք, հաշմանդամություն ունեցող և գենդերային նորմերին չհամապատասխանող կանայք։

Կանանց իրավունքների առաջխաղացումը և հնարավորությունների ընդլայնումը Կայուն զարգացման 2030-ի օրակարգի հիմնաքարն է: Կայուն զարգացման նպատակների առաջընթացը նշանակում է առաջընթաց բոլոր կանանց  համար և՝ ամենուր: Եվրամիության հետ համատեղ մեկնարկած «Spotlight» նախաձեռնությունն , իր ռեսուրսներն ուղղելու է կանանց և աղջիկների նկատմամբ  բռնության նվազեցմանը, ինչն էլ հավասարության և իրավունքների առաջխաղացման ու հնարավորությունների ընդլայնման  նախապայմանն է:

Կցանկանայի  հստակեցնել․ սա կանանց հանդեպ բարեհաճություն չէ: Գենդերային հավասարությունը մարդու իրավունքների հարց է, ինչպես նաև բխում է մեր բոլորի շահերից՝ տղամարդկանց և տղաների, կանանց և աղջիկների: Գենդերային անհավասարությունը և կանանց նկատմամբ խտրականությունը մեզ բոլորիս է վնասում :

Բազմաթիվ ապացույցներ փաստում են, որ կանանց աջակցելը համայնքների, ընկերությունների և նույնիսկ երկրների զարգացմանն օժանդակելու ամենաարդյունավետ տարբերակն է: Կանանց  ներգրավվածությամբ  խաղաղության համաձայնագրերն ավելի ազդեցիկ են դառնում, հասարակությունը՝ ավելի ճկուն և տնտեսությունները՝ ավելի ծաղկուն: Այնտեղ, որտեղ կանանց նկատմամբ խտրականություն է կիրառվում, հաճախ հանդիպում ենք անպիսի գործելակերպի կամ համոզմունքների, որոնք վնասաբեր են բոլորիս համար: Երեխայի խնամքի համար հայրերին տրվող արձակուրդը, ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքները և աշխատանքի հավասարապես վարձատրման օրենսդրությունը  օգտավետ են բոլորիս համար:

Կանանց իրավունքների պաշտպանության այս վճռական փուլում ժամանակն է, որ տղամարդիկ կանգնեն նրանց կողքին, լսեն ու սովորեն նրանցից: Թափանցիկությունը և հաշվետվողականությունը էական են, որպեսզի կանայք կարողանան հասնել իրենց ներուժի ամբողջական գործադրմանը և  զարգացում ապահովեն մեր բոլորիս համայնքներում, հասարակության մեջ և տնտեսություններում:

Հպարտ եմ, որ այս շարժման մաս եմ կազմում, և հուսով եմ, որ այն կշարունակի իր հնչեղությունը ՄԱԿ-ում և ողջ աշխարհում»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:37 25/01/2018  |  ԼՐԱՀՈՍՄարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվեց մարտի 17-ը` շաբաթ օրը
16:05 08/03/2017  |  ԼՐԱՀՈՍՄարտի 8. շնորհավորանքները մեկնարկել են «Զվարթնոց» օդանավակայանում
16:02 08/03/2017  |  ԼՐԱՀՈՍՀաճելի անակնկալ՝ Երևանի մետրոպոլիտենում երթևեկող կանանց և աղջիկներին
14:35 08/03/2017  |  ԼՐԱՀՈՍՄարտի 8. երևանյան ջերմ շնորհավորանքներ ու տոնական ծաղիկներ կանանց և աղջիկներին
14:10 08/03/2017  |  ԼՐԱՀՈՍԱյն ջերմությունը, որ կնոջ շնորհիվ ստեղծվում է ընտանիքում, յուրահատուկ է. Գալուստ Սահակյանը շնորհավորել է կանանց
11:15 08/03/2017  |  ԼՐԱՀՈՍՀայ կանայք իրենց անձերը ոսկուց և արծաթից առավել զարդարել են պարկեշտությամբ և պատկառանքով. Գարեգին Բ–ի շնորհավորական ուղերձը
11:11 08/03/2017  |  ԼՐԱՀՈՍՊահել ու դաստիարակել եք մեր զավակներին՝ ձեր հմայքով ու գեղեցկությամբ նոր իմաստ ու երանգ հաղորդելով մեր կյանքին. Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը
11:06 08/03/2017  |  ԼՐԱՀՈՍՎլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձ՝ Կանանց տոնի առթիվ
10:59 08/03/2017  |  ԼՐԱՀՈՍՁեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները. Վարչապետի շնորհավորական ուղերձը՝ Կանանց տոնի առթիվ
10:51 08/03/2017Մարտի 8՝ կանանց միջազգային օր

Արխիվ

[]