ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այն ժամանակվա թերությունների հինգ տոկոսը եթե քննիչները հիմա թույլ տան, հաստատ կդատվեն. Էմին Խաչատրյան 03/07/2018 16:09 | Դատական ռեպորտաժներ
Երևանում կատարված 14 տարվա վաղեմության սպանության գործով ընթանում է իրեղեն ապացույցների հետազոտման փուլը: Այսօր մի մասը դատարանում հետազոտվեց, սակայն մի շարք այլ իրեղեն ապացույցներ հնարավոր չեղավ հետազոտել՝ դրանք դատարանի տրամադրության տակ չլինելու պատճառով:
Մասնավորապես, դատարանում չէ «ԱԿ 74» տեսակի ինքնաձիգը, որը, ըստ գործի տվյալների, հանցագործության գործիքն է: Ըստ ոստիկանությունից դատարան ուղարկված գրության, ինքնաձիգն ուղարկվել է Սպառազինությունների պահեստ: Դատարանը դիմել է համապատասխան վարչությանը, որպեսզի այն տրամադրեն դատարանին՝ զննությունն անցկացնելու համար:
Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց ամբաստանյալ Արմեն Ավետիսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը, իր պաշտպանյալին պատկանող մեքենան չի տրամադրվել ամբաստանյալին, գործում չկա մեքենան ամբաստանյալին տրամադրելու մասին փաստաթուղթ:
Պաշտպանը նշեց, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի ներկայացրած քաղհայցի մեջ նշում կա, որ տուժողի մեքենան տրամադրվել է իրեն: «Չնայած չգիտեմ ինչո՛ւ չեն բացատրել օրենքով նախատեսված նորմերը, որոնցով իրավունք չունեին վաճառելու, օտարելու, քանի որ իրեղեն ապացույց է, դրա վրա հետքեր կան պահպանված»,- ասաց պաշտպանը՝ պարզաբանելով, որ տուժողի իրավահաջորդին տրամադրելուց հետո մեքենան վաճառվել է՝ վերանորոգվելուց հետո կամ այդ վիճակում՝ առանց վերանորոգվելու: «Այդ պայմաններում մենք հնարավորություն չունենք դատարանում հետազոտելու: Ունենք դեպքի վայրի զննություն, ունենք փորձաքննություն, բայց չունենք իրեղեն ապացույցը, որպեսզի համեմատենք՝ ինչքանով է այն համադրելի փորձագիտական եզրակացության մեջ ներկայացված այն վնասվածներին կամ տեղակայմանը կամ վնասվածքների քանակին»,- ասաց պաշտպանը:
Է.Խաչատրյանը դատական նիստում հարց բարձրացրեց առ այն, որ քրեական գործում տվյալներ կան, որ «իբր թե իմ պաշտպանյալի մեքենայի զննությամբ հայտնաբերվել են մի շարք պարկուճներ՝ տարբեր տրամաչափերի, բացի դրանից ինքնաձիգի համար նախատեսված պահունակներ», որոնք էլի չեն ներկայացվել դատարան: Բացի դրանից նշվում է, որ ամբաստանյալի մեքենայից հայտնաբերվել է նրա վարորդական իրավունքի վկայականը: Վերջինս իրեղեն ապացույց չի ճանաչվել: Պաշտպանը նշեց, որ դրան իրենք կանդրադառնան պաշտպանական ճառում:
Է.Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ըստ քրեական գործի նյութերի, կրակոց արձակելուց հետո ենթադրյալ կատարողը ինքնաձիգը գցել է ու գնացել, ինքնաձիգը հայտնաբերվել է: Առկա է դատաձգաբանական փորձաքննություն, բայց ինքնաձիգի հետ կապված չի նշանակվել հետքաբանական, մատնադրոշմային որևէ փորձաքննություն: Օրինակ՝ տուժողի մեքենայի հետ կապված քրեագետները մատնահետքերի հետ կապված գործողություններ են կատարել, որպեսզի պիտանի մատնահետքեր հայտնաբերեն, հետազոտեն, հետագայում եթե կարիք լինի, ուղարկեն փորձաքննության: Իսկ ինքնաձիգը, որն ըստ քրեական գործի, հանցագործության գործիք է, մատնադրոշմային ու այլ հետազոտության չի ենթարկվել:
«Կարող է և մատնահետք կար վրան, հիմա այսօր շատ հեշտ հարցը կլուծվեր»,- ասաց Էմին Խաչատրյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և հայտարարում է, որ ինքը չէ սպանություն կատարողը:
«Այս պայմաններում շատ ավելի հեշտ կլիներ, եթե այն ժամանակ հետազոտված լիներ, եթե ձեռք բերած լինեին ապացույց, այսինքն՝ ևս մեկ ծանրակշիռ ապացույց ձեռք բերելու հնարավորությունն արդեն կորցրել են», - ասաց պաշտպանը:
Էմին Խաչատրյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գործում առկա չէ իր պաշտպանյալի էքստրադիցիոն փաթեթը, մասնավորապես, չկա որևէ փաստաթուղթ առ այն, թե Իսպանիայի Թագավորությունից էքստրադիցիայի ենթարկված Ա.Ավետիսյանը որքան ժամանակ է եղել նախնական կամ էքստրադիցիոն կալանքի տակ:
Ենթադրվում է, որ հաջորդ դատական նիստում կհետազոտվեն այսօրվա դրությամբ դատարան չներկայացված իրեղեն ապացույցները: Պաշտպանը նշեց, որ կոնկրետ իր մոտ իրեղեն ապացույցների հետազոտումից հետո կարող է միջնորդություններ առաջանան: Պաշտպանը միաժամանակ մտահոգություն հայտնեց, որ այդ միջնորդություններն այս պահի դրությամբ ժամանակավրեպ են. քննիչը դեռևս 2003թ., «տաք հետքերով» պետք է կատարեր որոշակի անհրաժեշտ գործողություններ:
Պաշտպանի գնահատմամբ, ներկա դրությամբ քննության որակը բավականին բարելավվել է: Այն ժամանակվա թերությունների հինգ տոկոսը եթե քննիչները հիմա թույլ տան, հաստատ կդատվեն, ասաց Էմին Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Արմեն Ավետիսյանը 2003թ. հունիսի 7-ին իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված «ԱԿ 74» տեսակի հրազենով Երևանի Եզ. Կողբացի փողոցի 56-րդ շենքի մոտ, սպանելու դիտավորությամբ կրակահերթ է բացել նույն փողոցով ընթացող «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Մկրտչյանի վրա, որի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ և հաջորդ օրը հիվանդանոցում մահացել է:
Արմեն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք ձեռք բերելը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ