ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե ապահովի անհրաժեշտ տնտեսական աճ, ապա կդառնա նաև ապագա վարչապետ՝ իշխանության կրողը. «Իրատես de facto» 03/06/2018 09:16 | Մամուլ
«Իրատես de facto» թերթը գրում է, որ Վարչապետի անունը ՀՀԿ-ն հրապարակելու է ապրիլի 10-ին:
Ինչպես թերթն է մեկնաբանում, ունենալով մեկ շաբաթվա լուֆտ` մինչև վարչապետի ընտրություն: Նիկոլ Փաշինյանն այդ լուֆտից առաջ փորձում է գործուղվել Ազատության հրապարակ` կանխելու Սերժ Սարգսյանի վարչապետացումը, այդ ընթացքում ոչ միայն Ազատության հրապարակը, այլև իր լուսաբացներն ու «բարի երեկոները», բոլոր կարգի «բարև ձեզ»-երը հագեցնելով Սերժ Սարգսյանի՝ վարչապետ չդառնալու մասին ասած երբեմնի մտքերով:
«Ինչո՞ւ: Շատ պարզ: Առաջին հերթին իր իմիջի, հաջողելու դեպքում էլ` իրեն տրված խոստումների համար: Բան է, թե իրենց կոնգլոմերատը հաջողության հասնի, ինքը մաս կկազմի իշխանական կոալիցիայի` դրան հաջորդող բոլոր «հետևանքներով»: Մի ժպտացեք: Քաղաքականության մեջ պետք է հաշվարկել ոչ միայն «ա, բ, գ..» պլանները, այլև «ալֆա-օմեգա» ողջ տիրույթը:
Մինչ կանցնենք Նիկոլի «օմեգային», նախ՝ այն մասին, թե ինչպես է պարզաբանելու իր վարչապետ դառնալու հակափաստարկը Սերժ Սարգսյանը (հասկանալի է, չէ՞, որ նա է լինելու «մեր միակը թյուրիմացաբար և մեր վերջինը ճակատագրով»), այն է` ապագա վարչապետը: Այդ գործը` «նշանների լեզվով», Սերժ Սարգսյանն արդեն իսկ սկսել է Ֆիդել Կաստրոյի մասին պատմած անեկդոտով (երբ մահամերձ Կաստրոյին ասում են` ժողովուրդը եկել է Ձեզ հրաժեշտ տալու, կոմանդանտեն հարցնում է` էդ ո՞ւր է գնում ժողովուրդը, որ եկել է հրաժեշտ տալու), և ապա, շաբաթ օրը ՀՀԿ կանանց հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը հարկ է համարել ասել, որ մինչև 2021 թ. տեղի ունենալիք համագումարն ինքը ՀՀԿ առաջնորդն է:
Ու թե սրան էլ հավելում ենք Վահրամ Բաղդասարյանի բնորոշումը, որ Սերժ Սարգսյանը, բացի ՀՀԿ առաջնորդ լինելուց, նաև «շարքային» ՀՀԿ-ական է, ասել է` ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի որոշմանը ենթակա անձ, ապա հասկանալի է դառնում, որ նա, կրկնելով Նիկոլին (գուցե ոչ իր հեռախոսը միացնելով), յուր ՀՀԿ-ին հիշեցնելու է, որ ինքը ժամանակին ասել է, թե հրաժարվում է այդ պաշտոնից: ՀՀԿ-ն համառելու է, և դա լինելու է ոչ թե ներկուսակցական «սինդրոմ», այլ ժողովրդավարական կուսակցության խորագնա որոշում: Ընդ որում, դա լինելու է ոչ այնքան կոնյունկտուրային, որքան համոզված որոշում` ՀՀԿ-ականների կողմից, անգամ Կարեն Կարապետյանի մտերիմ օլիգարխների, որոնցից «քերած» հարկերի հաշվին Կարեն Կարապետյանն ապահովում է իր յոթտոկոսանոց տնտեսական աճը: Ի դեպ, ՀՀԿ-ում, որը մեծամասնություն է, և նրան է պատկանում վարչապետ ընտրելու իրավասությունը, ոչ ոք չի պայքարում այլ վարչապետացուի համար:
Այլ վարչապետացուի, այն է` Կարեն Կարապետյանի համար պայքարում են այլ կուսակցությունում, չնայած չի բացառվում, որ վերջին պահին հետ քաշվեն Նիկոլի գծագրած ճանապարհային քարտեզից` փողոցային պայքարից: Ասել է` «Ելքում» տեղի ունենա այն, ինչը, որպես օրինաչափություն, տեղի է ունենում հայաստանյան ընդդիմության հետ` միշտ: Նրանք բեկորվում են: Աղոթքով կամ առանց աղոթքի:
Ինչ է անում, խոշոր հաշվով, Նիկոլն ամեն օր բավականին տպավորիչ թվեր ցույց տվող, տնտեսական բարձր աճ ապահոված Կարեն Կարապետյանի համար: Նա վերակերպավորում է վերջինիս իր միջոցով: Ապրիլի 17-ի ընտրություններին վարչապետի թեկնածու Նիկոլի մեջ «ապրելու» ու «պայքարելու» է նաև Կարեն Կարապետյանը: Եթե հավատանք «աղբյուրներին», ապա Կարեն Կարապետյանը Հայաստան վարչապետության է եկել Սերժ Սարգսյանի հորդորով. եթե ապահովի անհրաժեշտ տնտեսական աճ, ապա կդառնա նաև ապագա վարչապետ՝ իշխանության կրողը: Նիկոլը սա է անվերջ հիշեցնում իր հեռախոսի մեջ եղած Սերժ Սարգսյանի «տեսագրությամբ», որ դու, պարոն Սարգսյան, խոստում ես տվել, ուստի կատարիր խոստումդ:
Որովհետև այլ` տպավորիչ, խարիզմատիկ մեկը Կարեն Կարապետյանի շրջապատից, ասենք` առողջապահության նախարարը (ասում են` պատրաստվում է առաջիկայում է՛լ ավելի զարմացնելու հայ հանրությանը, քան ծխելու դեմ պայքարն էր), հո չէ՞ր «հիշեցնելու» Սերժ Սարգսյանին, թե ինչ խոստում է տվել Կարապետյանին` բերելով Մոսկվայից:
Ու հիմա հարցերի հարցը մեկն է՝ կհաջողվի՞ Նիկոլին համախմբել ողջ ընդդիմությանը` փողոցային պայքարի համար:
Չէ՞ որ ընդդիմությունը նույնպես խելացի է և հասկանում է` ով ում համար է պայքարում` «հանուն հայրենիքի»»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի՝ 06.03.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից