ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատռված շալվարի հետ կապված դիտողությունը հանգեցրեց սպանության 03/06/2018 19:11 | Դատական ռեպորտաժներ
Դատարանում քննվում է հարսանեկան արարողության ավարտին կատարված սպանության գործը. սպանությանը հանգեցրել է չնչին առիթը՝ ճղված շալվարի հետ կապված արված դիտողությունը:
Այսպես, ըստ մեղադրանքի, ամբաստանյալ Հարություն Բաղրամյանը 2017 թ. սեպտեմբերի 3-ին ժամը 18-ի սահմաններից սկսած գտնվել է Արարատի մարզում գտնվող հանդիսությունների սրահում, որտեղ մասնակցել է իր ազգականի հարսանյաց հանդեսին, որին ներկա են եղել իր բարեկամներ Եղիշ Հայրապետյանն ու Ստեփան Մինասյանը:
Հարսանյաց հանդեսի ավարտի ժամանակ՝ արդեն 2017թ. սեպտեմբերի 4-ին, ժամը կեսգիշերի սահմաններում, Հարություն Բաղրամյանը մինչև այդ հարսանյաց հանդեսի ընթացքում Խաժակ Նավասարդյանի կողմից իր հագին եղած հագուստի վերաբերյալ իրեն արված դիտողության շուրջ հիշյալ սրահի բակում վիճաբանել է Եղիշ Հայրապետյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս որովայնի աջ շրջանին, նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք, դիմել է փախուստի:
Դա նկատելով նրա հետևից վազել են նույն օրը հարսանյաց արարողությանը մասնակից Կարապետ Նազարյանը, Ռազմիկ Հայրապետյանը, Արարատ Նավասարդյանը, որոնց հետևից՝ տուժող Ստեփան Մինասյանը: Հասնելով Երևանի Նորագավիթ առաջին փողոց՝ Հարություն Բաղրամյանը մտել է նույն փողոցի հինգերորդ փակուղի և հասնելով այնտեղ գտնվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի մասնատված թափքի մոտ, թաքնվել է դրա հետևում:
Երբ Կարապետ Նազարյանը, Ռազմիկ Հայրապետյանը և Արարատ Նավասարդյանը ավտոմեքենայի մասնատված թափքի աջ հատվածից մոտեցնել են Հարություն Բաղրամյանին, տեսնելով նրանց՝ հակառակ կողմից դուրս գալով թափքի հետևից, փորձել է վազել դեպի Նորագավիթ առաջին փողոց, որի ժամանակ իր դիմաց է դուրս եկել Ստեփան Մինասյանը: Նրան նկատելով՝ Հարություն Բաղրամյանը իր աջ ձեռքում եղած դանակով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակի ձախ հատվածին` վերջինիս պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի` սրտի վնասման ձևով մարմնական վնասվածք և սպանել նրան:
Ամբաստանյալն ի պատասխան դատարանի ճշտող հարցի՝ հայտարարեց, որ ինքը դիտավորությամբ կյանքից զրկելու մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:
Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, դատարանում նախ հարցաքննվեց տուժողի հայր-իրավահաջորդը: Նա նույնպես ներկա է գտնվել հարսանյաց հանդեսին: Իրավահաջորդը չի տեսել որդուն հարվածելու պահը, այդ մասին իրեն հայտնել են ամբաստանյալին հետապնդող երեք անձինք: Տուժողի իրավահաջորդը տեսել է որդուն գետնին ընկած՝ ուշագնաց վիճակում, իրեն չի հաջողվել ուշքի բերել նրան: Ստեփանը ծանր վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղից իրենց հայտնել են Ստեփանի մահանալու մասին:
Գետնին պառկած է եղել նաև ամբաստանյալը՝ Հարություն Բաղրամյանը, նրան ծեծել էին նրան հետապնդող երեք անձինք, ըստ տուժողի իրավահաջորդի, այն բանից հետո, երբ Ստեփանին մահացու հարվածն էր հասցվել:
Տուժողի իրավահաջորդը պահանջեց, որպեսզի ամբաստանյալը «նորմալ, ինչ պետք է պատասխան տա»:
Հաջորդ դատական նիստի մասին դատարանը ծանուցում կուղարկի գործով 10 վկաներից հինգին, վկաների հարցաքննությունից հետո կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները, վերջում ցանկության դեպքում ցուցմունք կտա ամբաստանյալը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 12:59 Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Ford»-ը, որը հայտնվել դաշտում․ կա վիրավոր. shamshyan.com
- 01/26/2025 11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
- 01/26/2025 11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել