ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահրամ Բաղդասարյանը խորհուրդ է տալիս վարչապետի թեկնածուի առաջադրման հարցում անակնկալների չսպասել 03/05/2018 13:42 | Քաղաքական
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումներ դեռ չի կազմակերպել: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Քննարկումներ դեռ չունենք: Երբ կազմակերպենք այդ քննարկումները, վարչապետի մեր թեկնածուի անունը հայտնի կլինի կանոնակարգ-օրենքին համապատասխան օրերի ընթացքում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Բաղդասարյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե գործող նախագահ Սերժ Սարգսյանը դեռ սահմանադրական բարեփոխումներից առաջ հայտարարել էր, որ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում չի հավակնի ՀՀ նախագահի և վարչապետի պաշտոններին՝ Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ քաղաքականությունը խայտաբղետ է, և քաղաքական զարգացումները նոր պահանջներ են թելադրում: «Քաղաքականության մեջ ամեն բան կարող է փոխվել, և քաղաքականության մեջ ցանկություններին և հավակնություններին տուրք տալ պետք չէ»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ Վահրամ Բաղդասարյանը խնդրեց ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը որոշումները միանձնյա չի կայացնում: «Երբ մենք կքննարկենք այդ հարցը, և կլինեն թեկնածուներ, ովքեր կհրաժարվեն, և պատճառները հիմնավոր կլինեն, մենք այդ հիմնավորումները կհարգենք»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր անհատ քաղաքական գործիչ կարող է ունենալ սեփական կարծիք և միանձնյա հայտարարություններ անել, իսկ որոշումը քաղաքական ուժն է կայացնում, որին բոլորն անխտիր պետք է ենթարկվեն: Հարցին, եթե ինքը մի բան հայտարարի, սակայն քաղաքական թիմն այլ որոշում կայացնի, պատրաստ կլինի՞ հետ կանգնել իր խոսքից և ենթարկվել թիմի որոշմանը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե թիմը քաղաքական զարգացումները գնահատում է և այլ որոշում է կայացնում, ես՝ որպես պարկեշտ քաղաքական գործիչ, պարտավոր եմ ենթարկվել քաղաքական որոշումներին»:
Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու պարագայում ընդդիմությունը պատրաստվում է փողոցային պայքար սկսել, ՀՀԿ խմբակցության ղեկավարը խնդրեց ուշադրություն դարձնել վերջին շրջանում ընդդիմության կազմակերպած ցույցերին և հետևություններ անել: «Բացի այդ, մենք դեռ վարչապետի թեկնածուի վերաբերյալ որոշում չունենք, բայց իրենք, կարծես, առաջադրում են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Եթե իրենք առաջադրեն, մենք այդ հարցը կքննարկենք»,- ասաց Բաղդասարյանը:
Հարցին, թե կարո՞ղ է ՀՀԿ-ն անակնկալ մատուցել ընդդիմությանը և վարչապետի պաշտոնում առաջադրել ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ մեկ ուրիշ անձի, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Անակնկալների մի սպասեք: Մենք դեռ որոշում չունենք, իսկ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում: Ամեն օր բաներ են փոխվում, քաղաքական զարգացումներին համապատասխան ինչ-որ բաներ կարող են փոխվել»:
ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները կավարտվեն 2018 թ. ապրիլի 9-ին, որից հետո ՀՀ նախագահի լիազորությունները կստանձնի Արմեն Սարգսյանը: Ապրիլի 9-16-ը ՀՀվարչապետի թեկնածու առաջադրելու ժամկետն է, իսկ ապրիլի 17-ի հատուկ նիստում տեղիկունենա ՀՀ վարչապետի ընտրությունը, որը կանցկացվի անվանական բաց քվեարկությամբ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից