ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևան և Լիոն քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր 03/05/2018 20:08 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված պաշտոնական արարողության ժամանակ Երևան և Լիոն քաղաքների միջև ստորագրվել է հուշագիր, որով նախանշվել են այն հիմնական գերակա ուղղությունները, որոնցով կխորացվի երկու քաղաքների համագործակցությունը: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը: Այս մասին տեղեկացնում՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հուշագրի ստորագրման արարողությունից հետո Երևանի և Լիոնի քաղաքապետերը հանդես են եկել ելույթներով:
Առանձնակի կարևորելով երկուստեք կապերի էլ ավելի ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ անցած ավելի քան երկու տասնամյակները թե՛ ապակենտրոնացված համագործակցության, թե՛ տնտեսական, մշակութային, կրթական և թե՛ այլ բնագավառներում նշանավորվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների վերընթաց զարգացմամբ:
«Մեծապես կարևորելով մեր երկու քաղաքների համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները՝ մեկ անգամ ևս վերահաստատում եմ Երևանի և Լիոնի միջև առկա ջերմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու մեր անկեղծ պատրաստակամությունը: Լիոն քաղաքի հետ մենք փոխգործակցության հաջողված փորձ ունենք: Երկկողմ կապերի հաստատման հենց սկզբից բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել՝ ի շահ բարեկամ մեր երկու քաղաքների բնակիչների: Առանձնակի ուզում եմ նշել, որ այս հարցում շատ մեծ է անձամբ պարոն Կեպենեկյանի ավանդը: Մենք հաջող համագործակցության օրինակներ ունենք նաև ֆրանսիական մի շարք քաղաքների հետ և կարևորում ենք տարբեր ուղղություններով ու ոլորտներում համագործակցության խորացումը՝ ֆրանսիական մեր գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ, ինչպես նաև եվրոպական ծրագրերի շրջանակներում: 2016թ. Երևանը հյուրընկալեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը: Գոհունակությամբ կարող եմ նշել, որ համաժողովի համատեքստում Երևան-Լիոն համագործակցության ծավալները ներկայանալի էին», - նշել է Տարոն Մարգարյանն ու երկուստեք համագործակցության ներկայիս բարձր մակարդակի հարաբերություններում առանձնակի կարևորել է նաև Լիոնի հայ համայնքի ներդրումը:
Հատկանշելով, որ այս տարի համայն հայության մայրաքաղաք Երևանը նշելու է հիմնադրման 2800-ամյակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլորին հրավիրել է կրկին այցելել Երևան և դառնալ հոբելյանական տարվա տոնական միջոցառումների մասնակիցը:
«Մեծ սիրով հրավիրում եմ բոլորիդ ու հատկապես Ձեզ՝ հարգարժան իմ գործընկեր պարոն Կեպենեկյան, որ կրկին այցելեք Երևան ու դառնաք համայն հայության մայրաքաղաքի հիմնադրման հոբելյանական տարվա տոնական միջոցառումների մասնակիցը: Վստահ եմ, սա նաև լավ առիթ կարող է դառնալ նոր ծրագրերի մշակման և համատեղ միջոցառումներ կազմակերպելու համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի Երևանը կհյուրընկալի նաև Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, ինչն իսկապես մեծ իրադարձություն է: Վստահ եմ, որ այն ևս մեկ խթան կդառնա համագործակցության նոր ուղղություններ նախանշելու համար: Համոզված եղեք, որ մենք միշտ բաց և պատրաստակամ ենք հստակ ծրագրերի իրականացման համար: Ու ես վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք զարգացնել և խորացնել տարիներ ի վեր մեր երկու քաղաքների միջև հաստատված կապերը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանն իր հերթին, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գնահատանքի համար, համոզմունք է հայտնել, որ ստորագրված նոր հուշագրով նոր էջ կբացվի երկու քաղաքների համագործակցության մեջ, ապահովելով զարգացման նոր ուղղություններ՝ ի շահ Երևան և Լիոն քաղաքների բնակիչների:
«Պարոն քաղաքապետ, ինձ համար մեծ պատիվ է կրկին անգամ գտնվել Երևանում, որն իմ մեջ արթնացնում է հպարտության ու պատասխանատվության անբացատրելի զգացում: Երևանն իսկապես մեծ մշակույթի կրող է և բոլորիս համար մեծ հպարտություն է տոնել 2800-ամյա պատմություն ունեցող համայն հայության մայրաքաղաքի հիմնադրման տարեդարձը, ու ես վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ այդ օրը կլինեմ Ձեր կողքին: Իմ ամենամեծ ցանկությունն է, որ Երևան և Լիոն քաղաքների միջև հաստատված համագործակցությունը ծառայի ի նպաստ երկու քաղաքների բնակիչների, ինչը հաշվի առնելով էլ իմ պատվիրակության կազմում Երևան են այցելել տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր հենց տեղում կուսումնասիրեն դաշտն ու, համոզված եմ, համատեղ կմշակենք հավակնոտ ծրագրեր ու կգտնենք արդյունավետ լուծումներ տարբեր ուղղություններով, որոնք օգտակար կլինեն երկու քաղաքների զարգացման համար: Երևանն արդեն իսկ թևակոխել է խելացի քաղաք դառնալու փուլ, և մենք ևս մեր հերթին ջանքեր կգործադրենք, որ հայեցակարգով նախանշված բոլոր ուղղություններով կյանքի կոչվեն արդյունավետ ու հաջողված ծրագրեր: Այն համագործակցությունն ու փորձի փոխանակումը, որի սկիզբը դրվեց այսօր, համոզված եմ, վաղը դառնալու է հաջողված բազում ծրագրերի սկիզբ», - նշել է Լիոնի քաղաքապետը:
Պաշտոնական արարողության ժամանակ Երևանի և Լիոնի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Այնուհետ Երևանի և Լիոնի քաղաքապետերը պատասխանել են նաև լրագրողների հարցերին: Տարոն Մարգարյանն ու Ժորժ Կեպենեկյանը համոզմունք են հայտնել, որ ստորագրված հուշագրով էլ ավելի կամրապնդվի երկու քաղաքների ու ժողովուրդների միջև առկա բարեկամությունը և կողմերը կկարողանան կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշել են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան