Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2025   17:00 Լեւոն Քոչարյանի գործով «տուժած» ոստիկանը դատարանում խոստովանեց՝ ինքը ֆիզիկական ուժ գործադրող է, բանակցություններ վարելու վերապատրաստում չի անցել (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025   16:27 Թբիլիսիի հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման ապարատներն «անցել են» ցուցարարների կողմը 01/24/2025   16:23 Բռնություն գործադրած ոստիկանը դարձել է տուժող. շարունակվում է Լեւոն Քոչարյանի գործով նիստը. ուղիղ միացում 01/24/2025   16:21 Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները. ԳԹԿ 01/24/2025   16:19 Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը 01/24/2025   16:07 Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան 01/24/2025   15:55 Հասկացա, որ ռուսական կողմն ըմբռնումով է մոտեցել ու անգամ հավանություն տվել.Գևորգյանը՝ Հովհաննիսյանին 01/24/2025   15:35 Ստամբուլում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կան զոհեր 01/24/2025   15:23 Եթե դա վաշխառուական մոտեցում է, ուրեմն իմացեք, որ դա ամրագրված է ԵՄ-ի հիմնադիր փաստաթղթերում. Եղոյանը՝ Խզմալյանին (տեսանյութ) 01/24/2025   15:22 ՀՀ քաղաքացիները ե՞րբ կկարողանան առանց վիզաների շրջագայել. հարց փոխարտգործնախարարին 01/24/2025   15:15 Կոճոռ թաղամասի բնակիչները շատ դժվարին վիճակում են, փայտե կացարանները հերթով քանդվում են, պատերն անջատվում են. Մելքոնյան 01/24/2025   14:58 Ստամբուլում գործող մասնավոր հայկական վարժարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել 01/24/2025   14:45 Եվրոպայում ընդլայնման գործընթացը կանգ է առել.Արմեն Գևորգյանը մեջբերեց եվրոպացի պատգամավորի կարծիքը 01/24/2025   14:34 AZAL ինքնաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ 01/24/2025   14:20 Ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկել իր սահմանը. ԱԳ փոխնախարարը՝ ռուս սահմանապահների՝ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանից դուրս բերման մասին 01/24/2025   14:16 ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան 01/24/2025   14:10 Ինչ կլինի այս կամ այն փուլում՝ թողնենք ապագային. ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ և ԵԱՏՄ անհամատեղելիության մասին 01/24/2025   13:53 Երկրաշարժ՝ Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզում 01/24/2025   13:32 Նոր նշանակում Քննչական կոմիտեում 01/24/2025   13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com 01/24/2025   13:13 ԵԱՏՄ-ն հանդուրժելու՞ է ԵՄ-ի ինտեգրման գործընթացը․ Գևորգյանը՝ Զեյնալյանին 01/24/2025   13:10 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները 01/24/2025   13:07 ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից 01/24/2025   13:02 Ռուբիոն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության կարևորությունը 01/24/2025   12:38 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին 01/24/2025   12:12 Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ի հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է 01/24/2025   11:48 Դատավոր Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրում է ՀՀ-ում դատական իշխանության անկախության դեմ ոտնձգության փաստը. Դավիթ Հարությունյան 01/24/2025   11:43 Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր՝ պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից 01/24/2025   11:22 Զեկույցից տպավորություն է, որ ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ պարունակել. Աբրահամյան 01/24/2025   10:55 Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ձերբակալվելուց հետո ազատ է արձակվել.կալանքի միջնորդությունը մերժվել է 01/24/2025   10:45 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանն անաչառ չի եղել․ դատավորների միության հայտարարությունը 01/24/2025   10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց 01/24/2025   10:37 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 01/24/2025   10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները 01/24/2025   10:19 Սա աննախադեպ և բացառիկ երևույթ. շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի 01/24/2025   08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ» 01/24/2025   08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ» 01/24/2025   08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ» 01/24/2025   08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ» 01/24/2025   08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ» 01/24/2025   07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ» 01/24/2025   07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ» 01/24/2025   07:50 Նահապետ Գեւորգյանի որդու հարցը քննչական կոմիտեում է. «Ժողովուրդ» 01/23/2025   23:58 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/23/2025   23:49 Ռուսական 4 շրջանների երկնքում խոցվել է շուրջ 50 անօդաչու թռչող սարք 01/23/2025   23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր 01/23/2025   23:23 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ 01/23/2025   23:16 Դատարանն արգելափակել Է Թրամփի հրամանագիրը, որը սահմանափակում է ծնունդով քաղաքացիության իրավունքը 01/23/2025   23:01 Գիտության, կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է. Փաշինյանը՝ Նոբելյան մրցանակի արժանացած հայազգի անվանի գիտնականին
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ) 01/23/2025   22:28 Հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող է մահացել

Վիկ Դարչինյան. Մեծ բռնցքամարտ եմ վերադարձել միայն աշխարհի գոտու համար 03/05/2018   13:45  |  Մարզական

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանն այս օրերին Հայաստանում է: Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից:

42-ամյա մարզիկը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է, թե ինչու է որոշել վերսկսել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան, ինչ ծրագրեր ունի Հայաստանում և ինչպես է ցանկանում օգտակար լինել հայ բռնցքամարտիկներին:

«Կարիերաս, կարելի է ասել, ավարտել էի 2017 թվականի հունվարին, բայց մարտ ամսին առաջարկ ստացա Ռուսաստանից` մենամարտ անցկացնելու աշխարհի ներկայիս չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ: Համաձայնվեցի անցկացնել այդ մենամարտը, քանի որ նա աշխարհի գոտի ուներ: Ես չեմպիոնական 9 գոտի ունեմ, և ցանկացա մենամարտել նաև 10-րդի համար:

3 շաբաթվա ընթացքում մեկ մենամարտ անցկացրի, որը բավականին լավ ստացվեց: Այդ մենամարտի տեսագրությունն ուղարկեցի Մոսկվա, նայեցին ու պետք է պատասխան տային, բայց մինչև հիմա լռում են: Ասում են, որ Գրադովիչի հետ մենամարտը կկայանա: Սպասում եմ»,- իր խոսքում նշեց Վիկ Դարչինյանը:

Վիկ Դարչինյանը, հիշեցնենք, Ավստրալիայում կայացած այդ մենամարտում առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել թայլանդացի Մանոտ Կոմպուտին, իսկ Գրադովիչի հետ մենամարտը պետք է կայանար անցած տարվա սեպտեմբերին:

«Կարիերաս ավարտելուց հետո առաջարկեցին մենամարտել, մտածելով, որ իրենց համար հեշտ կլինի, բայց տեսնելով, որ 3 շաբաթ նախապատրաստվելով` լավ մենամարտ անցկացրի, առաջին ռաունդում նոկաուտով հաղթեցի թայլանդացի բավականին ուժեղ բռնցքամարտիկին, կարծես` հետ են կանգնել: Նայելով այդ մենամարտի տեսագրությունը` նրանք մինչև հիմա մտածում են: Բայց իրենք են ինձ առաջարկել ու վերադարձրել մեծ ռինգ»,- պատմեց բռնցքամարտիկը: 

42-ամյա մարզիկի խոսքով, ինքը Հայաստան է ժամանել ընկերներին տեսնելու և հանգստանալու համար, բայց այստեղ ևս անելիքներ կան.

«Հայաստանն իմ երկիրն է, որը շատ եմ սիրում: Միշտ էլ տարին երեք անգամ գալիս էի Հայաստան:  Այս անգամ էլ եկա ու շատ ջերմ ընդունելության արժանացա: Եղել եմ նաև Արցախում: Ինձ շատ լավ են ընդունում այստեղ, շատ լավ են վերաբերվում, ու կցանկանամ ես էլ ինչ-որ բանով օգտակար լինել իմ երկրին, այստեղի երեխաների, մարզիկներին:

Այստեղ մենք ունենք շատ լավ բռնցքամարտիկներ, որոնք կարող են պրոֆեսիոնալ ռինգում և՜ լավ նվաճումներ ունենալ, և՜ լավ գումարներ աշխատել: Այստեղ նրանք կարող են մարզվել, իսկ մարզումային վերջին փուլն անցկացնել ԱՄՆ-ում, իսկ հետո մենամարտ անցկացնել: Ես պատրաստ եմ նրանց հնարավորություն տալ փորձելու իրենց ուժերը: Մնացածն իրենցից է կախված: Երբ ես դարձել եմ աշխարհի չեմպիոն, ինձ միայն մենամարտելու հնարավորություն են տվել, մնացածը ես ապացուցել եմ քրտնաջան աշխատանքով: Ես ինձնով եմ հասել ամեն ինչի:

Շուտով կհիմնեմ պրոմոտորական կազմակերպություն, որն այդ ամենի հնարավորությունը կտա հայ բռնցքամարտիկներին: Այստեղ նրանք չեն կարող մեծ հաջողությունների հասնել, քանի որ իրենց սպարինգ մրցակիցներ են անհրաժեշտ, մասնավորապես` մեքսիկական, որոնք կօգնեն մերոնց աճել»,- ասում է բռնցքամարտիկը:

- Կնշե՞ք մի քանի հայ բռնցքամարտիկի, որոնց ցանկանում եք աջակցել:

- Անուններ նշել չեմ կարող, քանի որ դեռ այնքան էլ ծանոթ չեմ բոլորին: Այստեղ եմ, որպեսզի հետևեմ նրանց մարզումներին: Ես կցանկանամ նրանց ավելի շատ տեսնել սպարինգների մեջ` արտասահմանցի բռնցքամարտիկների հետ: Ես նրանց կտամ ԱՄՆ-ում մենամարտելու հնարավարությունը: Մնացածն իրենցից է կախված:

- Ժամանակին խոսակցություն կար, որ ցանկանում եք Ձեր ուժերը փորձել խառը մենամարտերում: Այդ մասին կխոսե՞ք:

- Այո, շատ էի ցանկանում ինձ փորձել խառը մենամարտերում, քանի որ կարծում էի, որ այդ մարզաձևում էլ եմ ուժեղ: Գնացի ԱՄՆ, սկսեցի մարզվել, բայց հետո իմացա, որ այնտեղ իմ քաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոնը, որն արդեն 10 տարի է` աշխարհի չեմպիոն է, շատ քիչ գումարներ է վաստակում: Այդ մարզաձևում գումար չկա: Բռնցքամարտում ես մի քանի անգամ ավելի շատ գումար կվաստակեմ ավելի հեշտ մենամարտով, քան` այնտեղ: 

- Ունենք բռնցքամարտիկներ, օրինակ Նարեկ Աբգարյանը, Գոռ Երիցյանը, Արամ Ավագյանը, ովքեր արդեն իրենց ուժերն են փորձում պրոֆեսիոնալ ռինգում և հաղթանակներ են գրանցում: Ի՞նչ կասեք նրանց մասին, ի՞նչ հեռանկարներ ունեն:

- Տղաներին ես ծանոթ եմ, վերջերս նրանք ԱՄՆ-ում էին: Խոսել եմ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հետ: Ես չեմ նայել, թե նրանք ում հետ են մենամարտել: Պետք էլ չէ, որ հիմա նրանք ուժեղների հետ մենամարտեն: Դա կերևա դրսում 4-5 մենամարտ անցկացնելուց հետո: Նրանք արդեն հնարավորություն ստացել են ԱՄՆ-ում սպարինգ մենամարտեր անցկացնելու, իսկ ես կցանկանամ հնարավորություն տալ այլ բռնցքամարտիների, որոնք հնարավորություն չունեն:

- Այսինքն, ցանկանում եք Ձեր ազգանվա՞ն շնորհիվ ճանապարհ բացել այդ մարզիկների համար:

- Իմ ազգանունը շատ հայտնի է ԱՄՆ-ի հեռուստաընկերություններում: Եթե նրանք իմանան, որ այս կամ այն մարզիկը Վիկ Դարչինյանի բռնցքամարտիկն է, հնարավորություն կտան մենամարտելու: ԱՄՆ-ում շատ-շատ բռնցքամարտիկներ կան, յուրաքանչյուր քաշային կարգում հազարից ավել և այնտեղ շատ դժվար է հեռուստաընկերության ուշադրությանն արժանանալը: Պետք է մոտ 20 մենամարտ անցկացնես, որ հեռուստաընկերությունը հեռարձակի քո մենամարտը: Կարծում եմ` իմ անունը միայն հերիք է, որ հայ բռնցքամարտիկներին եթեր տրամադրեն: Դրանից հետո արդեն նրանցից է կախված: Կուզենամ` օգտակար լինել:

- Մարզիչ դառնալու ցանկություն ունե՞ք:

- Կցանականամ աշխատել բռնցքամարտիկի հետ, խորհուրդներ տալ, բայց ամբողջ օրը նրանց տրամադրելը մեծ պատասխանատվություն է: Ես , երևի, մարզիչներ կնշանակեմ, ովքեր կաշխատեն բռնցքամարտիկների հետ:

- Ե՞րբ եք նախատեսում հիմնել պրոմոտորական ընկերությունը:

- Հենց իմանամ` արդյոք Ռուսաստանի մենամարտը կայանալու՞ է, թե՞ ոչ, կսկսեմ զբաղվել ընկերության հարցերով: 

- Իսկ Ռուսաստանի պատասխանին որքա՞ն եք պատրաստ սպասել:

- Երևի` երկու-երեք ամիս:

- Նշեցիք, որ ևս մեկ մենամարտ կցանկանաք անցկացնել: Եթե Գրադովիչի հետ մենամարտը չկայանա, հնարավո՞ր է` մեկ այլ մենամարտ անցկացնեք:

- Գրադովիչի հետ ցանկանում եմ մենամարտել միայն 10-րդ գոտու ակնկալիքով: Եթե դա չկայանա, չեմ կարծում եմ` այլ մենամարտ կանցկացնեմ, քանի որ ես մեծ բռնցքամարտ եմ վերադարձել միայն աշխարհի գոտու համար: 

-Ավստրալիայում ծավալվող գործունեության մասին ի՞նչ կարող եք ասել:

- Ավստրալիայում ես ունեմ ակումբ, որը միայն իմն է: Հենց ես դուրս եմ գալիս, դռները փակվում են: Ավստրալիան այնպիսի երկիր է, որտեղ կան բոլոր հնարավորությունները: Մարդիկ այնտեղ շատ հղփացած են: Այնտեղ չես կարող լավ մարզիկ ունենալ: Մի քանի մարզաձև կան, որտեղ այո ունեն լավ ներկայացուցիչներ: Ավստրալիայում սովորական աշխատանքով ավելի շատ գումար կարող ես վաստակել, քան` սպորտով: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որոշ մարզաձևեր այնտեղ զարգացած չեն: Այնտեղ կարող ես գնալ օրական 10 ժամ աշխատել ու շաբաթվա կտրվածքով մեծ գումարներ վաստակել: Սպորտն իրենց ձեռնտու չէ ֆինանսական տեսանկյունից: 

- Հայաստանում սիրողական բռնցքամարտի ի՞նչ խնդիրներ և զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

- 2008 թվականին, երբ դարձա աշխարհի բացարձակ չեմպիոն, եկա Հայաստան, ցանկանում էի մեծ ներդրումներ կատարել և օգտակար լինել այստեղ պրոֆեսիոնալ ակումբ բացելու հարցում: Բայց այդ ժամանակ ինձ ոչ-ոք ձեռք չմեկնեց: Չնայած ձեռք մեկնելու հարց չկար, գումարի կարիք չկար, պարզապես ցանկանում էի, որ բացվեր պրոֆեսիոնալ ֆեդերացիա, բայց չցանկացան, քանի որ պրոֆեսիոնալն այդ ժամանակ խանգարում էր սիրողականին գումարի տեսանկյունից: Պրոֆեսիոնալ ռինգում բռնցքամարտիկները կնքում են պայմանագրեր, գումարներ են վաստակում, իսկ սիրողականում նման բան չկա: Պարզապես մենամարտում են, դառնում են աշխարհի չեմպիոն և նրանց անունը շեշտվում է, բայց միայն այդքանը: Այդ ժամանակ ինձ չօգնեցին, բայց հիմա ամեն ինչ տանում է պրոֆեսիոնալի գերակայությանը: Կարծում եմ` շուտով սիրողական բռնցքամարտում մեծ փոփոխություններ կլինեն,գուցե մի քանի տարուց սիրողական չլինի էլ: Կլինի այնպես, ինչպես ես ցանկանում էի 10 տարի առաջ: Այն ժամանակ ես կարող էի շատ օգտակար լինել, նրանք հիմա մեծ նվաճումների հասած կլինեին: Բայց ոչինչ, 10 տարի անց կարող ենք հաջողության հասնել:

- Իսկ սիրողական բռնցքամարտում մեր ներուժի մասին ի՞նչ կարող եք ասել:

- Մենք ունենք շատ լավ մարզիչներ, այսպիսի երկրից կարող ենք շատ լավ մարզիներ ունենալ և շուտով կարող ենք բարձր նվաճումներ գրանցել:

Նարե Հովհաննիսյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]