ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատասխանել է զինված ուժերում մահացության դեպքերի մասին Գլխավոր դատախազության պարզաբանմանը 03/02/2018 12:59 | ԼՐԱՀՈՍ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատասխան պարզաբանմամբ է հանդես եկել՝ նախօրեին Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ Դատախազության պարզաբաման առնչությամբ:
Գրասենյակի պատասխանում մասնավորապես ասվում է.
2018 թ. փետրվարի 28-ին ՀՀ Դատախազությունը պարզաբանում տարածեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2018թ. փետրվարի 26-ին հրապարակած «Ճշտված տեղեկություններ՝ 2017 թ. ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ» տեղեկանքի առնչությամբ:
Այս տեղեկանքը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել էր ի լրումն 2018թ. հունվարի 9-ին հրապարակված տեղեկանքի, քանի որ տեղեկություններ էր ստացել մահացության ևս 5 դեպքի մասին: Ընդ որում՝ 5 դեպքից 3-ով որևէ տեղեկություն հրապարակված չի եղել անգամ լրատվամիջոցներով:
Դրան զուգահեռ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել էր ՀՀ Զինվորական դատախազությունից ստացած պաշտոնական տեղեկատվությունը, համաձայն որի՝ 2017 թ.-ի ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում գրանցված զինվորական ծառայության անցնելու հետ կապված 56 մահվան դեպք է գրանցվել:
Ընդ որում՝ նախորդ տեղեկանքում նշված 1 դեպքը, որը 2013 թ.-ին զինծառայության ժամանակ վնասվածք ստանալու հետեւանք էր, և զինծառայողը վաղաժամ զորացրվել էր, հավելյալ տեղեկատվություն ստանալուց հետո Կազմակերպությունը լրացուցիչ տեղեկանքում այլևս չէր ներառել:
Համադրելով ստացված տեղեկատվությունը՝ նշել էր, որ 2017 թ.-ին զինված ուժերում մահացության 64 դեպք է գրանցվել:
ՀՀ Գլխավոր դատախազությունը դրանում Զինվորական դատախազության նկատմամբ անվստահություն սերմանելու միտում է տեսել և որոշել 4 կետից բաղկացած պարզաբանում ներկայացնել:
Ներկայացնում ենք ՀՀ Գլխավոր դատախազության պարզաբանմանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պատասխանը՝ ըստ առանձին կետերի՝ http://hcav.am/?p= 57756
Մենք կարևորում ենք ՀՀ իշխանությունների, տվյալ դեպքում՝ ՀՀ Գլխավոր դատախազության, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարության հետ քաղաքացիական հասարակության ինստիտուտների համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ձևավորման նպատակով, այդ թվում՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը բարելավելու ուղղությամբ:
Եվ հորդորում ենք պետական և իշխանության մարմիններին ոչ թե իրականությանը չհամապատատասխանող որակումներ հնչեցնել հասարակական կազմակերպության գործունեության և նրա կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ, այլ գործել իրենց պարտավորությունները պատշաճ կատարելու տրամաբանությամբ, հանրությանը ճշտգրիտ տեղեկություններ ներկայացնել զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի, այդ թվում՝ մահվան դեպքերի և նրանց հանգեցրած պատճառների, հանգամանքների բացահայտման, արդյունավետ քննություն իրականացնելու, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Միայն օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության և իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման շնորհիվ հնարավոր կլինի մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ՀՀ իշխանությունների կողմից իր քաղաքացիների և միջազգային միջպետական մարմիններում վերցրած պարտավորությունների արդյունավետ իրականացումը:
Միջազգային ատյաններում ՀՀ իշխանությունների կողմից մարդու իրավունքների վերաբերյալ կոնվենցիաներով և դաշնագրերով վերցրած պարտավորությունների պատշաճ կատարման դեպքում միայն իշխանության ներկայացուցիչները կկարողանան իրենց հաշվետվությունները ներկայացնել պատշաճ մակարդակով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com
- 01/26/2025 19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com
- 01/26/2025 18:52 Այրվել է մոտ 100 հակ անասնակեր
- 01/26/2025 15:55 Հրդեհ՝ Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում