ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դեպի դիմակայուն Հայաստան 03/02/2018 18:14 | ԼՐԱՀՈՍ
Մարտի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարում էր ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Հիմնական նպատակն էր ամփոփել 2017 թ. ընթացքում նախարարության կողմից կատարված աշխատանքը, քննարկել տարբեր ոլորտներում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները և նախանշել համակարգի զարգացման ուղիները՝ համաձայն ՀՀ կառավարության ծրագրի:
Նիստի ընթացքում անցած տարվա գործունեության ամփոփիչ զեկույցներով ու առաջարկություններով հանդես եկան ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Մ. Ղազարյանը և ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը, նախարարության առանձնացված ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների ղեկավարները: Ելույթների ընթացքում ծավալվում էր կառուցողական քննարկում՝ բացահայտելով տարբեր ոլորտներում առկա խնդիրները և դիտարկելով դրանց լուծումները:
Քննարկումների արդյունքում ԱԻ նախարարը հանձնարարեց.
առաջարկ ներկայացնել ՀՀ տարածքում հրշեջ-փրկարարական ջոկատների արդյունավետ տեղաբաշխման և հրշեջ-փրկարարների 1-ին օգնության հմտությունների կատարելագործման ուղղությամբ.
աշխատանքներ տանել նախարարությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ.
բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը հրդեհային անվտանգության վարքականոնների ու կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ. ապահովել ընթացիկ տարում հանրապետության տարածքում անցկացվող խոշոր միջոցառումների անվտանգությունը.
շարունակել Սպիտակի երկրաշարժի հիշատակման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների և ամռանը կայանալիք ԱՌՆ ազգային պլատֆորմների տարածաշրջանային համաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Իր խոսքում նախարար Դ.Տոնոյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նախորդ տարվա ընթացքում նախարարության առջև ծառացել են բարդ խնդիրներ, որոնք հաջողվել է միահամուռ ուժերով հաղթահարել.
Նախարարությունն առաջընթաց է արձանագրել տարբեր ոլորտներում՝ օրենսդրական բարեփոխումների, միջազգային համագործակցության, կրթության, կապի ապահովման, տեխնիկական հագեցվածության և այլն: Մենք շարունակելու ենք աշխատել միասնական թիմով՝ մեկ ընտանիքի պես, փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում և շարժվել առաջ՝ դեպի դիմակայուն Հայաստան:
Միջոցառման ավարտին ամփոփվեցին նաև ՀՀ ԱԻՆ մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» խորագրով ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները: Տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված ստորաբաժանումներին ու աշխատակիցներին հանձնվեցին վկայականներ ու պարգևներ.
լավագույն հրշեջ՝ փ/ծ սերժանտ Թաթուլ Ավետիսյան, Արագածոտնի ՄՓՎ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ հրշեջ
լավագույն փրկարար՝ փ/ծ ավագ Հայկ Անդրեասյան, Լոռու ՄՓՎ Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար
լավագույն լեռնափրկարար՝ փ/ծ ավագ ենթասպա Գեորգի Մխիթարյան, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ
լավագույն հերթափոխի պետ՝ փ/ծ ենթասպա Վալերիկ Հայրապետյան, Վայոց ձորի ՄՓՎ թիվ 60 հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխի պետ
լավագույն խմբի պետ (հրամանատար)՝ փ/ծ կապիտան Արգամ Հակոբյան, Լոռու ՄՓՎ Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատ
լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատ՝ Վայոց ձորի ՄՓՎ թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ
ՓԾ լավագույն տարածքային ստորաբաժանում՝ Արարատի մարզային փրկարարական վարչություն:
ՀՀ ԱԻՆ աշխատակազմի լավագույն կառուցվածքային ստորաբաժանում՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ՀՀ ԱԻՆ համակարգում գործող լավագույն առանձնացված ստորաբաժանում (ՊՈԱԿ)՝ «Տեխնիկական անվտանգություն ազգային կենտրոն» ՊՈԱԿ
լավագույն քաղաքացիական ծառայող՝ Քրիստինե Ռաթևոսյան, կադրային հիմնախնդիրների բաժնի պետ և Գոհարինե Ավետյան, արտքաին կապերի վարչության միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ
ՀՀ ԱԻՆ աշխատակազմի լավագույն աշխատանքային թիմ՝ ֆինանսատնտեսագիտական վարչության տնտեսական բաժին
լավագույն մասնագետ՝ Արմենակ Խոսրովյան, ՊՀՏԱՏ Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության տեսչական բաժնի առաջատար մասնագետ-տեսուչ և Արթուր Գևորգյան, Հիդրոմետ ծառայության հիդրոօդերևութաբանության և էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնի հիդրոօդերևութաբանական մոդելների մշակման և փորձարկման բաժնի պետ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից