ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով` ստիպել է կնոջը ժավել խմել ու մեռնել. դատապարտվել է խոշտանգման հոդվածով 03/01/2018 13:09 | Քրեական խրոնիկոն
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է հերթական ընտանեկան բռնության գործով մեղադրական դատավճիռը:
Այսպես, 33-ամյա Դավիթ Մանվելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով՝ խոշտանգումը, և դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Միաժամանակ տվյալ գործով նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է մեկ այլ գործով կայացված դատավճռով Դավիթ Մանվելյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով 5 տարի 9 ամիս ժամկետով պատիժը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 6 տարի ժամկետով:
Դատավճռով իրեղեն ապացույց ճանաչված մեկ հատ ժավելի տարան պետք է հանձնվի տուժողի տնօրինությանը` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Գործը հարուցվել է ոստիկանություն ներկայացված Մասիս քաղաքի բնակչուհու հաղորդման հիման վրա: Ըստ հաղորդման, 2017թվականի նոյեմբերի 8-ին ժամը 19:30-ի սահմաններում ամուսինը` Դավիթ Մանվելյանը, տուն է վերադարձել ալկոհոլի ազդեցության տակ, իրեն մտցրել է լոգարան, ստիպել է ժավել խմել:
Սկզնապես տուժող կնոջ հաղորդման շուրջ նախապատրաստված նյութերով ոստիկանության տարածքային բաժնի տեսուչն որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով Դավիթ Մանվելյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Սակայն Արարատի մարզի դատախազի տեղակալը որոշում է կայացրել տեսուչի որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:
Ըստ առաջադրված մեղադրանքի, Դ.Մանվելյանը 2008 թվականից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով տուժողի հետ, 2016 թվականի դեկտեմբեր ամսից սկսած վերջինիս հետ գտնվելով անբարյացակամ հարաբերությունների մեջ, ալկոհոլի ազդեցության տակ պարբերաբար ծեծի է ենթարկել նրան՝ պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ: Դա շարունակական բնույթ է կրել, և հերթական անգամ, 2017 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 21-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, հանրակացարանի իրենց բնակարանում իր 4 անչափահաս երեխաների ներկայությամբ անհիմն մոտ 1 ժամ վիճաբանել է կնոջ հետ, քաշքշել նրա հագուստներից, հայհոյանքներ է տվել նրա հասցեին: Վիճաբանությունից ազատվելու նպատակով կինը ցանկացել է դուրս գալ տանից, սակայն Դ. Մանվելյանը, կանգնելով տան մուտքի դռան դիմաց, արգելել է կնոջը դուրս գալ տանից ու շարունակել է հակաիրավական վարքագիծը՝ կնոջ ձեռքից և հագուստից քաշելով, վերջինիս տարել է լոգարան և մատնացույց անելով ժավելի տարան, ծաղրանքի ենթարկելով, պահանջել է ժավել խմել և մեռնել ու իր երկարատև գործողություններով դիտավորությամբ կնոջը պատճառել է հոգեկան ուժեղ տառապանքներ: Դրա հետևանքով տուժողը փորձել է ժավել խմել՝ հոգեկան ուժեղ տառապանքներից ազատվելու համար, սակայն ժավելի տարան դատարկ է եղել, ինչից Դ. Մանվելյանը շարունակել է զվարճանալ ու ծաղրել է կնոջն՝ առաջարկելով ջուր լցնել տարայի մեջ և խմել ժավելի մնացորդի հետ: Կինը հոգեկան ուժեղ տառապանքներից ազատվելու այլընտրանք չունենալով, զանգահարել է մորը և խնդրել, որպեսզի վերջինս ահազանգի ոստիկանություն:
Դատարանը հաստատված է համարել մեղադրանքում շարադրված հիշյալ փաստերը, ինչպես նաև այն, որ տուժողի մոր ոստիկանություն ահազանգելուց հետո դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում դադարել են կնոջ խոշտանգմանն ուղղված Դ.Մանվելյանի գործողությունները:
ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում մեղադրյալ Դավիթ Մանվելյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել այն մասին, որ 2016 թվականի դեկտեմբեր ամսից սկսած հաճախ է վիճաբանել և ծեծի ենթարկել կնոջը, բայց վերջինս չի բողոքել, և ինքն ազատվել է պատասխանատվությունից: 2017 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 21-ի սահմաններում ալկոհոլ օգտագործած վիճակում եկել է տուն և կնոջ ` հեռախոսով զանգելու հետ կապված երեխաների ներկայությամբ նորից վիճաբանել է կնոջ հետ, որի ժամանակ վերջինս հայտնվել է բորբոքված և հիստերիկ, հոգեպես անհավասարակշիռ վիճակում և հայտնել է, որ գնում է ժավել խմի: Նրան պատասխանել է, որ իր համար մեկ է, ինչ անի իրեն կանի: Դրանից հետո կինը վերցրել է ժավելի տարան, ցանկացել է խմել, սակայն տարան դատարկ է եղել: Այնուհետև իրենց տուն են եկել ոստիկանության աշխատակիցները և վիճաբանությունը դադարել է: Կատարածի համար զղջում է և եթե հարբած չլիներ` այդ քայլին չէր գնա, ասել է նա:
Դատարանը հանգել է համոզման, որ ապացուցված է ամբաստանյալ Դավիթ Մանվելյանի մեղավորությունը 2017թվականի նոյեմբերի 08-ին ժամը 21-ի սահմաններում կնոջ հետ վիճաբանելու, նրան հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով` ժավել խմելուն ստիպելու արարքի կատարման մեջ, այն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդված 1-ին մասի հատկանիշներին, ինչի համար ենթակա է պատժի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից