ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տարոն Մարգարյան. «Իմ ակնկալիքը թիմից հստակ է. Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է լինի նախաձեռնող ու հանդես գա առաջարկներով 02/28/2018 18:46 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, սոցիալական ապահովության, բնապահպանության վարչությունների պետերի, ինչպես նաև «Երքաղլույս» և «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև վերոնշյալ ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Վարչությունների պետերն ու ընկերությունների ղեկավարները հաշվետվությունների ձևով քաղաքապետին ներկայացրել են 2017թ. կատարած աշխատանքներն ու 2018թ. ծրագրերը:
Զեկուցվել է, որ կոմունալ տնտեսության և շինբարեկարգման ոլորտներում նախորդ տարվա ընթացքում հետևողական աշխատանքներ են տարվել բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ 95000 քմ մակերեսով հարթ և շուրջ 45000 քմ մակերեսով թեք տանիքների վերանորոգման, 1141 մուտքերի ու 166 վթարային պատշգամների նորոգման ու ամրացման, փողոցների ասֆալտապատման, մայթերի սալիկապատման ու եզրաքարերի նորոգման, մայրաքաղաքի ջրամատակարարման որակի բարելավման, թեքահարթակների կառուցման, նոր աղբամանների տեղադրման և մի շարք այլ ուղղություններով: Կառուցվել և բարեկարգվել է 256 բակային տարածք, որոնք կահավորվել են մանկական խաղերով, մարզասարքերով ու զրուցատաղավարներով, որոշ տեղերում կառուցվել են նաև ֆուտբոլի փոքր խաղադաշտեր: Նախորդ տարվա ընթացքում անցկացվել է 86 կմ երկարությամբ արտաքին լուսավորության նոր ցանց, լուսավորվել և առկա ցանցին են միացվել 193 փողոց ու բակ, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի այգիներ, պուրակներ, հրապարակներ ու արձաններ:
Բնապահպանության ոլորտի առնչությամբ զեկուցվել է, որ 2017թ. մայրաքաղաքում անցկացվել և նորոգվել է 6.6 կմ ոռոգման ցանց, կառուցվել է խորքային 2 հոր, ինչի շնորհիվ 2017թ. ընթացքում ավելացված և բարելավված կանաչ տարածքների մակերեսը մայրաքաղաքում կազմել է 2.8 հա: Ծավալային առումով զգալի աշխատանքներ են տարվել նաև սոցիալական նշանակության ծրագրերի իրականացման բնագավառում:
Ըստ այդմ, Արցախում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների շուրջ 3200 ծնող հնարավորություն է ստացել այցելելու զավակներին, «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցումների սոցիալական բաղադրիչի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել 2799 ընտանիքի, 4234 առաջին դասարան հաճախող երեխաներ էլ ստացել են գրենական պիտույքներ և դպրոցական պարագաներ, իսկ ավելի քան 40400 երեխա էլ ստացել է Ամանորի մանկական նվեր-փաթեթ: Մշտական ուշադրության կենտրոնում են եղել սիրիահայ ընտանիքները, տարեցներն ու սոցիալապես անապահով ընտանիքները: Նոր բնակարաններ են հանձնվել զոհված և հաշմանդամ ազատամարտիկների 4 ընտանիքների:
Խոսելով 2018թ. ծրագրերի մասին՝ պատասխանատուները նշել են, որ կոմունալ, շինբարեկարգման, բնապահպանության ու սոցիալական ոլորտներում այս տարի ևս հետևողական աշխատանքներ կտարվեն:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ներկայացված ոլորտների մասով վարչությունների կատարած աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր տարի թիմի կողմից իրականացվող ծրագրերը միտված են իրենց թափով, բովանդակությամբ ու ռիթմով նոր շունչ հաղորդելու Երևանի զարգացմանն ու գեղեցկացմանը:
Ըստ այդմ, քաղաքապետը հանձնարարել է, բացի առօրյա կենցաղային հարցերից, ուշադրություն դարձնել նաև երկարաժամկետ և զարգացմանը միտված ծրագրերի իրականացմանը:
«Իմ ակնկալիքը թիմից հստակ է. Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է լինի նախաձեռնող ու հանդես գա առաջարկներով: Մենք պատրաստ ենք քննարկելու ցանկացած ծրագիր, որն առավել գրավիչ ու հարմարավետ կդարձնի Երևանը: Վերջին տարիներին իսկապես զգալի աշխատանք է կատարվել կոմունալ տնտեսության, շինբարեկարգման, բնապահպանության ու սոցիալական ոլորտներում: Շարունակեք որդեգրած հստակ այս քաղաքականությունն ու ամեն ինչ դիտարկեք համաչափ զարգացման համատեքստում: Մենք հստակ քայլերով պետք է գնանք առաջ, քանի որ դեռ շատ անելիքներ ունենք»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է նաև վարչական շրջանների հետ մշտական կապի ապահովմանը՝ ընդգծելով, որ բնակչի հետ անմիջական շփման առաջին օղակը հենց վարչական շրջաններն են և նրանք առավել մոտիկից են ծանոթ քաղաքացիներին հուզող խնդիրներին:
Հանդիպման ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է լինել հետևողական, որպեսզի Երևանի զարգացման 2018թ. ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները ևս կյանքի կոչվեն ամբողջությամբ ու ավարտվեն նախատեսված ժամկետներում: Այս մասին տեղեկացանք՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից