Թեմաներ
Շաբաթ 01 / 25 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/25/2025   08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ» 01/25/2025   08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ» 01/25/2025   08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ» 01/25/2025   08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ» 01/25/2025   08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ» 01/25/2025   08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» 01/25/2025   07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ» 01/25/2025   07:52 «Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ» 01/25/2025   07:49 44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն. «Ժողովուրդ» 01/25/2025   07:45 Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ» 01/24/2025   23:58 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/24/2025   23:45 ՄԻՊ-ը պատգամավոր Գառնիկ Դանիելյանին հորդորում է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները 01/24/2025   23:35 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներում 01/24/2025   23:23 Դանիան համաձայն է ԱՄՆ-ի հետ քննարկել Գրենլանդիայի հարցը 01/24/2025   23:08 ԱՄՆ-ում ավելի քան 700 հազար դպրոցականներ հայտնվել են արտաքսման վտանգի առաջ 01/24/2025   22:55 Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել 01/24/2025   22:54 ՄԱԿ-ը աջակցում է Պուտինի և Թրամփի միջև բանակցությունների հնարավորությանը 01/24/2025   22:48 Ստամբուլ-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում 01/24/2025   22:36 Տղամարդկանց մատնանշել են առողջության համար ամենավտանգավոր ալկոհոլը 01/24/2025   22:22 Պաշտոնյաների ուղեղում որքան նիհիլիզմ լինի, որ միգրացիոն ծառայությունը միացնի ՕՎԻՐ-ին․ Քոչարյան 01/24/2025   22:11 Թրամփը Կանադային հարկային մեղմացում է խոստացել, եթե վերջինս մտնի ԱՄՆ-ի կազմի մեջ 01/24/2025   21:59 Պուտինը Տիգրան Քեոսայանին վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհել 01/24/2025   21:49 Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 01/24/2025   21:37 Թուրքիայում կալանավորել են հյուրանոցի տիրոջը, որտեղ հրդեհի հետևանքով 78 մարդ Է զոհվել 01/24/2025   21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը 01/24/2025   21:12 Թրամփը նշել Է Ուկրաինայի հակամարտության լուծման խոչընդոտը 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/24/2025   20:46 Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն հսկայական ռեսուրսները, որն այս իշխանությունը վատնում է մասկիշոուներից մինչև «դատական ատյաններում» իրականացվող ֆարսը. Տիգրան Աբրահամյան 01/24/2025   20:31 ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին 01/24/2025   20:19 Փաշինյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 01/24/2025   20:06 Նվեր Ծառուկյանը գործուղման է, կվերադառնա ու կմասնակցի քննությանը. փաստաբան 01/24/2025   19:56 «Հոգեբանական խնդիր ունե՞ք», «Ոչ», «Վստա՞հ եք»․ Լևոն Քոչարյանի գործով Ասատուրովը բարձրացրեց տուժող ոստիկանի նկատմամբ փորձաքննություն նշանակելու հարց 01/24/2025   19:53 Իրավիճակը՝ Լարսում 01/24/2025   19:43 15 տարի առաջ ու հիմա ոչ տրանսպորտն է նույնը, ոչ քաղաքը, ոչ էլ 100 դրամը. Ալեն Սիմոնյանը՝ տրանսպորտի թանկացման մասին 01/24/2025   19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա 01/24/2025   19:19 Ռուսաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունները 01/24/2025   19:11 Իսրայելը կհետաձգի Լիբանանից զորքերի դուրսբերումը 01/24/2025   18:54 Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին. այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/24/2025   18:45 Մոսկվան Կիևին է փոխանցել 757 զինծառայողի մարմին 01/24/2025   18:31 Գևորգ Ալթունյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան 01/24/2025   18:08 Խոշոր հրդեհ է բռնկվել Ստամբուլում (տեսանյութ) 01/24/2025   18:05 Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում 01/24/2025   17:53 Նար-Դոսի փողոցում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) 01/24/2025   17:47 Քաղաքական և հանրային գործիչների կողմից ատելության խոսքի կիրառումը մտահոգիչ է. Մանասյան 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/24/2025   17:21 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին 01/24/2025   17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 01/24/2025   17:00 Լեւոն Քոչարյանի գործով «տուժած» ոստիկանը դատարանում խոստովանեց՝ ինքը ֆիզիկական ուժ գործադրող է, բանակցություններ վարելու վերապատրաստում չի անցել (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում
01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ) 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 01/23/2025   23:16 Դատարանն արգելափակել Է Թրամփի հրամանագիրը, որը սահմանափակում է ծնունդով քաղաքացիության իրավունքը 01/23/2025   22:28 Հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող է մահացել

«ՎիվաՍել»-ի տված վիճակագրությամբ էլ է հերքվում մեղադրանքի կողմի կառուցած լեգենդը. Կարեն Մեժլումյան 02/28/2018   17:49  |  Դատական ռեպորտաժներ

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում առանձնապես խոշոր չափերի յուրացման գործով դատավճռի դեմ վերաքննիչ բողոքների գործով այսօրվա դատական նիստում մեղադրողն առարկեց Սյունիքի մարզում՝ Կապանում, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ նախկին պատասխանատու Աշոտ Կույումջյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի բողոքի դեմ: Պաշտպանը միջնորդում է բեկանել ու փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով իր պաշտպանյալը դատապարտվել է վեց տարվա ազատազրկման, և արդարացնել իր պաշտպանյալին:

Մեղադրողը նշեց, որ նույն փաստարկները պաշտպանն առաջ է քաշել նաև առաջին ատյանի դատարանում իր պաշտպանական ճառում, դատարանը, սակայն, դատավճռով հերքել է այդ փաստարկները:

Առաջին ատյանի դատարանի կողմից արդարացված մյուս ամբաստանյալ Սարգիս Արշակյանի պաշտպան Սամվել Միրզոյանն այսօր սկսեց ներկայացնել մեղադրողի վերաքննիչ բողոքի դեմ իր 33-էջանոց առարկությունները: Նա նշեց, որ առաջին ատյանի դատարանը միայն իր պաշտպանյալի մասով իրականացրել է բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ դատական քննություն՝ արդյունքում ճանաչելով և հռչակելով Սարգիս Արշակյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացմանն օժանդակելը, մեղադրանքում՝ մեղսագրված հանցանքի կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:

Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալի նկատմամբ արդարացման դատավճռի դեմ մեղադրողի բողոքը, որում վերջինս միջնորդում է բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Սարգիս Արշակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ, պաշտպանական կողմի գնահատմամբ, ունի բացահայտ ձևական բնույթ: Նա ընդգծեց, որ դատարանը արդարացման դատավճիռը կայացնելիս ղեկավարվել է ոչ թե ենթադրություններով, քրեական գործով հարմարեցված ու շինծու ապացույցներով, այլ ղեկավարվել է Քրեական դատավարության ու Քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով ու պահանջներով, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումներով, որոնց հիման վրա էլ կայացրել է «միանգամայն հիմնավոր և արդար դատավճիռ»: Պաշտպանը մեղադրողի բողոքի դեմ իր առարկությունները կշարունակի ներկայացնել արդեն հաջորդ դատական նիստում:

«Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով իր բողոքի դեմ մեղադրողի առարկությունները՝ ամբաստանյալ Աշոտ Կույումջյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դրանք որակեց որպես անհիմն ու տեղի ունեցածը խեղաթյուրող:

Պաշտպանը, մասնավորապես, նշեց, որ ընկերության սպասարկման այլ գրասենյակների ղեկավարներ ու աշխատակիցներ ցուցմունքներում հստակ նշել են, որ միշտ վաճառքը չձևակերպված քարտի լիցքավորվելու դեպքում պարզաբանման համար նամակներ էին ստանում: Այժմ Աշոտ Կույումջյանի պաշտոնում աշխատող վկան էլ ասել է, որ միշտ այդպիսի նամակներ են ստացել: Իսկ երբ պաշտպանական կողմը հարց է տվել՝ դրանք կներկայացնե՞ք, վկան պատասխանել է՝ այո, եթե ղեկավարությունը ցուցում տա: Դատարանը որոշում է կայացրել, որպեսզի դրանք ներկայացվեն, սակայն վկան այլևս չի եկել, ընկերության ներկայացուցիչը բերել է նման նամակ 2014թ. նոյեմբերի 19-ի ամսաթվով, երբ Աշոտ Կույումջյանի դեմ անգամ հաղորդում չէր տրվել հանցագործության մասին, որ մի այդպիսի քարտի վերաբերյալ ստացել է այդպիսի նամակ: «Եվ նշեցին, որ պահպանված է սա, չնշեցին, որ նախկինում նման կարգ չի եղել», ընդգծեց Կ.Մեժլումյանը: Դա, ըստ պաշտպանի, վկայում է, որ այդ ժամանակ նման նամակներ ստացվում էին: «Եվ ընդհանրապես, եթե իրենից հետո են այդ համակարգը տեղադրել, Աշոտ Կույումջյանը չէր կարող իմանալ այդ համակարգի մասին, իսկ ինքը պնդել ու պնդում էր, և մնացած վկաներն էլ էին պնդում, որ կա այդ համակարգը»:

Կարեն Մեժլումյանը հաստատեց, որ լիցքավորման քարտերի բեռնագրերի մի մասի վրա կա Աշոտ Կույումջյանի ստորագրությունը, բայց այնտեղ չի գրված, ասենք, հիսուն հազար հատ քարտ, նշված է մի նիշից մյուս նիշը, չի երևում քանի քարտ է, պետք է ուշադիր նայել ու հաշվել:

Եթե 700 հազար քարտ է յուրացվել, 700 հազար լիցքավորվել, ուրեմն 700 հազար հատ նամակ պետք է ստացվեր, դա չէր կարող չերևալ, նման բան տեղի չի ունեցել, ասաց պաշտպանը:

Կարեն Մեժլումյանը ներկայացրեց նաև ՎիվաՍելի տված վիճակագրությունը, որը հնարավոր չէ փոխել: Մասնավորապես, չի կարող ամբողջ հանրապետությունում լիցքավորման քարտերի վաճառքի երկուսուկես անգամ անկում լինել, իսկ Սյունիքի մարզում՝ աճ: «Այսինքն՝ սա այն պարզ ապացույցներն են, այն վիճակագրությունն է, որով հերքվում է այն լեգենդը, որ կառուցել է մեղադրանքի կողմը: Մենք պնդում ենք, որ դատարանը դրա վրա էլ հատկապես պետք է ուշադրություն դարձնի, որպեսզի ճիշտ եզրահանգման գա»,- ասաց Կ.Մեժլումյանը:

Լուսանկարում՝ փաստաբան Կարեն Մեժլումյանը

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]