ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի Հանրապետության խորհրդարանում մեկնարկել են 7-րդ նստաշրջանի աշխատանքները 02/28/2018 19:30 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 28-ին գումարել է 7-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը:
Նիստի սկզբին խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է 30 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հիշատակը:Այս մասին տեղեկացնում է ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփ անդրադարձել է հունվար-փետրվար ամիսներին հանրապետության ներքին և արտաքին քաղաքական կյանքում խորհրդարանի ունեցած մասնակցությանը՝ առանձնացնելով Ղարաբաղյան շարժման 30 ամյակի կազմակերպումն ու անցկացումը, օտարերկրյա պատվիրակությունների և անհատ հասարակական-քաղաքական գործիչների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների աշխատանքային այցերն Արցախ:
Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդարանականները քննարկել են Գերագույն դատարանի դատավոր նշանակելու հարցը: Առաջնորդվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 145-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել Վերաքննիչ դատարանի նախագահ Կարեն Ղարայանի թեկնածությունը: Թեկնածուն պատգամավորներին է ներկայացրել իր կենսագրական տվյալները, որից հետո խորհրդարանն անցել է գաղտնի քվեարկության:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Ռամելա Դադայանը, ներկայացնելով քվեարկության արդյունքները, նշել է, որ թեկնածուին կողմ են քվեարկել նիստին ներկա բոլոր 28 պատգամավորները: Անվավեր քվեաթերթիկ չի եղել: Քվեարկության արդյունքներով Ազգային ժողովն ընդունել է որոշում՝ Կարեն Ղարայանին ԱՀ Գերագույն դատարանի դատավոր նշանակելու մասին:
Այնուհետև խորհրդարանի ղեկավարն, Կանոնակարգ օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ներկայացրել է Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը, որը պատգամավորները քննարկել և ընդունել են միաձայն:
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2017թ-ի գործունեության մասին տեղեկություններ է հաղորդել ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը:
Խորհրդարանը ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամայիս Ավագյանի ներկայացմամբ լսել է նաև դատախազության 2017թ-ի գործունեության մասին հաղորդումը:
Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել Հայկ Խանումյանը:
Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և կառավարության անդամների մասնակցությամբ:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն գործադիր իշխանության ներկայացուցիչները պատասխանել են պատգամավորների հարցերին: Հնչել են կրթության ոլորտում իրականացվող և մշակվող ծրագրերին, դպրոցական դասագրքերի ընտրությանը, ավագ դպրոցի խնդիրներին, Ստեփանակերտի ճանապարհների ծանրաբեռնվածությանը, ուսուցիչների կենսաթոշակների հաշվարկմանը, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող սպառազինությանը, անտառային ֆոնդի պահպանմանը, ուսուցիչների համար սոցիալական փաթեթներին, փախստականների բնակարանային վիճակին, նորակառույց Վարդենիս-Մարտակերտ ճանապարհին հանրային սպասարկման կետերի կառուցմանը, երիտասարդ ընտանիքներին հիպոթեքային վարկի տրամադրմանը, ճանապարհային երթևեկության կանոններին և այլ թեմաներին վերաբերող հարցեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ