ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ՎիվաՍել»-ի տված վիճակագրությամբ էլ է հերքվում մեղադրանքի կողմի կառուցած լեգենդը. Կարեն Մեժլումյան 02/28/2018 17:49 | Դատական ռեպորտաժներ
«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում առանձնապես խոշոր չափերի յուրացման գործով դատավճռի դեմ վերաքննիչ բողոքների գործով այսօրվա դատական նիստում մեղադրողն առարկեց Սյունիքի մարզում՝ Կապանում, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ նախկին պատասխանատու Աշոտ Կույումջյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի բողոքի դեմ: Պաշտպանը միջնորդում է բեկանել ու փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով իր պաշտպանյալը դատապարտվել է վեց տարվա ազատազրկման, և արդարացնել իր պաշտպանյալին:
Մեղադրողը նշեց, որ նույն փաստարկները պաշտպանն առաջ է քաշել նաև առաջին ատյանի դատարանում իր պաշտպանական ճառում, դատարանը, սակայն, դատավճռով հերքել է այդ փաստարկները:
Առաջին ատյանի դատարանի կողմից արդարացված մյուս ամբաստանյալ Սարգիս Արշակյանի պաշտպան Սամվել Միրզոյանն այսօր սկսեց ներկայացնել մեղադրողի վերաքննիչ բողոքի դեմ իր 33-էջանոց առարկությունները: Նա նշեց, որ առաջին ատյանի դատարանը միայն իր պաշտպանյալի մասով իրականացրել է բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ դատական քննություն՝ արդյունքում ճանաչելով և հռչակելով Սարգիս Արշակյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացմանն օժանդակելը, մեղադրանքում՝ մեղսագրված հանցանքի կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:
Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալի նկատմամբ արդարացման դատավճռի դեմ մեղադրողի բողոքը, որում վերջինս միջնորդում է բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Սարգիս Արշակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ, պաշտպանական կողմի գնահատմամբ, ունի բացահայտ ձևական բնույթ: Նա ընդգծեց, որ դատարանը արդարացման դատավճիռը կայացնելիս ղեկավարվել է ոչ թե ենթադրություններով, քրեական գործով հարմարեցված ու շինծու ապացույցներով, այլ ղեկավարվել է Քրեական դատավարության ու Քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով ու պահանջներով, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումներով, որոնց հիման վրա էլ կայացրել է «միանգամայն հիմնավոր և արդար դատավճիռ»: Պաշտպանը մեղադրողի բողոքի դեմ իր առարկությունները կշարունակի ներկայացնել արդեն հաջորդ դատական նիստում:
«Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով իր բողոքի դեմ մեղադրողի առարկությունները՝ ամբաստանյալ Աշոտ Կույումջյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դրանք որակեց որպես անհիմն ու տեղի ունեցածը խեղաթյուրող:
Պաշտպանը, մասնավորապես, նշեց, որ ընկերության սպասարկման այլ գրասենյակների ղեկավարներ ու աշխատակիցներ ցուցմունքներում հստակ նշել են, որ միշտ վաճառքը չձևակերպված քարտի լիցքավորվելու դեպքում պարզաբանման համար նամակներ էին ստանում: Այժմ Աշոտ Կույումջյանի պաշտոնում աշխատող վկան էլ ասել է, որ միշտ այդպիսի նամակներ են ստացել: Իսկ երբ պաշտպանական կողմը հարց է տվել՝ դրանք կներկայացնե՞ք, վկան պատասխանել է՝ այո, եթե ղեկավարությունը ցուցում տա: Դատարանը որոշում է կայացրել, որպեսզի դրանք ներկայացվեն, սակայն վկան այլևս չի եկել, ընկերության ներկայացուցիչը բերել է նման նամակ 2014թ. նոյեմբերի 19-ի ամսաթվով, երբ Աշոտ Կույումջյանի դեմ անգամ հաղորդում չէր տրվել հանցագործության մասին, որ մի այդպիսի քարտի վերաբերյալ ստացել է այդպիսի նամակ: «Եվ նշեցին, որ պահպանված է սա, չնշեցին, որ նախկինում նման կարգ չի եղել», ընդգծեց Կ.Մեժլումյանը: Դա, ըստ պաշտպանի, վկայում է, որ այդ ժամանակ նման նամակներ ստացվում էին: «Եվ ընդհանրապես, եթե իրենից հետո են այդ համակարգը տեղադրել, Աշոտ Կույումջյանը չէր կարող իմանալ այդ համակարգի մասին, իսկ ինքը պնդել ու պնդում էր, և մնացած վկաներն էլ էին պնդում, որ կա այդ համակարգը»:
Կարեն Մեժլումյանը հաստատեց, որ լիցքավորման քարտերի բեռնագրերի մի մասի վրա կա Աշոտ Կույումջյանի ստորագրությունը, բայց այնտեղ չի գրված, ասենք, հիսուն հազար հատ քարտ, նշված է մի նիշից մյուս նիշը, չի երևում քանի քարտ է, պետք է ուշադիր նայել ու հաշվել:
Եթե 700 հազար քարտ է յուրացվել, 700 հազար լիցքավորվել, ուրեմն 700 հազար հատ նամակ պետք է ստացվեր, դա չէր կարող չերևալ, նման բան տեղի չի ունեցել, ասաց պաշտպանը:
Կարեն Մեժլումյանը ներկայացրեց նաև ՎիվաՍելի տված վիճակագրությունը, որը հնարավոր չէ փոխել: Մասնավորապես, չի կարող ամբողջ հանրապետությունում լիցքավորման քարտերի վաճառքի երկուսուկես անգամ անկում լինել, իսկ Սյունիքի մարզում՝ աճ: «Այսինքն՝ սա այն պարզ ապացույցներն են, այն վիճակագրությունն է, որով հերքվում է այն լեգենդը, որ կառուցել է մեղադրանքի կողմը: Մենք պնդում ենք, որ դատարանը դրա վրա էլ հատկապես պետք է ուշադրություն դարձնի, որպեսզի ճիշտ եզրահանգման գա»,- ասաց Կ.Մեժլումյանը:
Լուսանկարում՝ փաստաբան Կարեն Մեժլումյանը
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 12:59 Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Ford»-ը, որը հայտնվել դաշտում․ կա վիրավոր. shamshyan.com
- 01/26/2025 11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
- 01/26/2025 11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել