ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատասխանատվությունից խուսափելու Ադրբեջանի փորձերն ապարդյուն են. Նալբանդյան 02/27/2018 17:09 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանի իշխանությունները նպատակաուղղված հակահայկական քարոզչություն են իրականացնում, ռադիկալացնում են իրենց հասարակությանը, փորձելով այն miավորել այսպես կոչված թշնամու դեմ պայքարում։ Այս մասին Tert.am լրատվական կայքի հարցին ի պատասխան ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-Բաքուն և Անկարան, միջազգային տարբեր հարթակներ օգտագործելով, շարունակում են իրենց քարոզչական արշավը` օգտագործելով այսպես կոչված Խոջալուի դեպքերը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
Պատասխան. Հավանաբար մեկ ժողովուրդ երկու պետություն կարգախոսը դրսևորվում է որպես մեկ քարոզչություն, երկու խոսափող։
Խոջալուն օգտագործվում է որպես քարոզչական հնարք, որը հետապնդում է mi քանի նպատականեր։ Առաջին, ակնհայտ է, որ Անկարան ու Բաքուն հանդես են գալիս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ։ Հայերի կողmiց իրականացված բռնությունների մասին շինծու մեղադրանքներ տարածելով` փորձում են արդարացնել հարյուր տարի շարունակվող իրենց ժխտողական քաղաքականությունը, տարածվող կեղծիքը, թե իբր հայերը ոչ թե զոհն են, այլ` ոճրագործը, ոչ թե կոտորվել են` այլ իրենք են կոտորել և այլ նման զազրելի ստեր։ Անկարան անգամ հասել էր նրան, որ հայ-թուրքական սահմանին հուշարձան էր կառուցել որպես խորհրդանիշ հայերի ձեռքով թուրքերի նկատմամաբ իրականացված կոտորածների, ինչն իր ցինիզմով ցնցել էր միջազգային հանրությանը։
Երկրորդ, աշխարհի տարբեր մասերում այս օրերին ոգեկոչվում է սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցը և այդ հանցագործության զոհ դարձած հայերի հիշատակը։ Այս առումով Բաքվի և Անկարայի ամպագոռգոռ համատեղ քայլերի նպատակը ստվերելն է այդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված միջոցառումների միջազգային հնչեղությունը։ Բաքուն օգտվում է ժխտողական քաղաքականույթան մեջ բազմափորձ Թուրքիայից, որպես ուղեցույց վերցնելով 2015թ.-ի ապրիլի 24-ին Գալիպոլիի միջոցառումների կազմակերպման թուրքական փորձը, որն ուղղված էր Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչումից միջազգային ուշադրությունը շեղելուն։
Երրորդ, Բաքուն, հետևելով Անկարայի օրինակին, իր հերթին փորձում է ընդունել զոհի կերպար, թե իբր իր ժողովրդի նկատամամբ կիրառվել է բռնություն, հալածանք, այսինքն ինքը տուժող կողմն է։ Այս ռազմավարությունը Բաքվի կարծիքով իրեն դիվիդենտներ կարող է բերել։
Չորրորդ, Ադրբեջանը փորձում է ուշադրությունը շեղել և պատասխանատվությունից խուսափել իր կողմից իրականացված հայերի կոտործաներից` ոչ միայն Սումգայիթում, այլ նաև Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այլուր։
Հինգերորդ, Ադրբեջանի իշխանությունները նպատակաուղղված հակահայկական քարոզչություն են իրականացնում, ռադիկալացնում են իրենց հասարակությանը, փորձելով այն միավորել այսպես կոչված թշնամու դեմ պայքարում։ Այս մասին բազմիցս են վկայակոչել միջազգային հեղինակավոր կազմակերպությունները։ Մեկ կողմից սա միջոց է Ադրբեջանի հասարակությանը ներքին հարցերից շեղելու համար, մյուս կողմից` հակամարտության գոտում հայկական կողմերի դեմ որպես քարոզչական զենք օգտագործելու, բանակին ռազմատենչություն ոգեշնչելու համար, իսկ իրականում հանցագործությունների դրդելու։ Սա հատկապես վառ արտահայտվեց 2016թ. ապրիլին, երբ մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ տեղի ունեցան խաղաղ բնակիչների և գերեվարված զինվորների նկատմամբ։ Բաքուն միլիոններ է ծախսում այս բազմաշերտ քարոզչության նպատակով, բայց նույնիսկ այդ բազմաթիվ շերտերի տակ էլ հնարավոր չէ թաքցնել իրականությունը։
Նույնիսկ Խոջալու անունը, որը տրվել է քարոզչական այս ալիքին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Խոջալուի բնակիչները, օգտվելով մարդասիրական միջանցքից, հեռացան բնակավայրից մի քանի կիլոմետրերի հեռավորությամբ ադրբեջանական զինված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող Աղդամի շրջան, որտեղ և սպանվեցին։ Այս ամենն ապացուցված է հենց ադրբեջանական սկզբնաղբյուրներով, Խոջալուի վերապրածների, անկախ ականտեսների, լրագրողների վկայություններով։ Ներառյալ այն ժամանակվա Ադրբեջանի նախագահը Խոջալուի բնակիչների զոհվելու մեջ մեղադրում էր ոչ թե հայկական, այլ ադրբեջանական զինված խմբավորումներին իշխանության համար մղվող ներքին պայքարի համատեքստում։ Ադրբեջանի փորձերը խուսափել պատասխանատվությունից ապարդյուն են, ուշ թե շուտ նրանք պատասխանատվություն են կրելու։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ