ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշիկ Ալավերդյան. Միջազգային ֆեդերացիան կարող է կրճատել որոշ հավաքականների մեկամյա որակազրկումը 02/26/2018 15:02 | Մարզական
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հանդիպել է լրագրողների հետ և ամփոփել է Հայաստանի առաջնության արդյունքները և խոսել առաջիկա անելիքների մասին: Այս մասին հայտնում է armsport.am-ը:
- Պարոն Ալավերդյան, Հայաստանի առաջնությունում գրանցված արդյունքներից գո՞հ եք:
- Ես գոհ եմ առաջնությունից, քանի որ այս պահի դրությամբ այդ մարզիկները չէին կարող գտնվել իրենց լավագույն մարզավիճակում:
Առաջիկա մրցումն անցկացվելու է հուլիս ամսին՝ երիտասարդների աշխարհի և պատանիների Եվրոպայի առաջնությունը: Դեռ 4 ամիս կա, ու 4 ամիս չի կարող մարզիկը պահպանել իր լավագույն մարզավիճակը:
Օգոստոսի 20-ից հետո մեծահասակները կկարողանան մասնակցել միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպվող բոլոր մրցաշարերին: Սեպտեմբերին կմասնակցեն Ուսանողական խաղերին, միայն Ռուբենը, հավանաբար, չի մասնակցի տարիքի պատճառով: Եթե 28 տարեկան մարզիկներին թույլ տան, նա էլ կմասնակցի: Դա փորձամրցում կլինի: Մեր նպատակն աշխարհի առաջնությանը պատրաստվելն է, որը մեզ օլիմպիական վարկանիշներ կտա: Ի տարբերություն մյուս Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռքբերելուց, այժմ անհատական է լինելու:
- Խոսեցիք, որ արդյունքներից գոհ եք: Ամեն դեպքում, ի՞նչ խնդիրներ կան, որոնք պետք է շտկվեն:
- Հիմա նախևառաջ գոհ ենք, քանի որ ֆիզիկապես պատրաստ են մարզիկները: Սրանից հետո ՝ մարտի 2-ին, այդ նույն հավաքականը՝ նոր տղաներով համալրված, ուսումնամարզական հավաք կանցկացնի: Ոչ ոք դուրս չի մնա: Տղաները կատարել են իրենց առջև դրված խնդիրները: Մի քանի մարզումների ընթացքում էլ տեխնիկական վարժություններ ենք շտկել:
Բացթողումները հիմնականում տեխնիկական վարժությունների կատարման հետ են կապված: Թիմն Ուկրաինայում 20-օրյա մարզումներ կանցկացնի: Այնպիսի տղաներ են ընդգրկված երիտասարդների և պատանիների թիմում, որոնք կարող են դառնալ ազգային հավաքականի անդամ, և կարող են պայքարել Տոկիոյի Օիլիմպիական խաղերին մասնակցելու համար: Անուններ չեմ ցանկանա նշել:
- Պարոն Ալավերդյան, խոսեք Անդրանիկ Կարապետյանի մասին:
- Մարզիկի զրո ստանալուց ոչ ոք ապահովագրված չէ: Այնպիսի լեգենդար մարզիկներ են զրո ստացել, ինչպես օրինակ Յուրի Վարդանյան, Դավիդ Ռիգերտը, Վասիլի Ալեքսեևը: Դա անպուսափելի է: Բայց Անդրանիկն իրավունք չուներ զրո ստանալու այդ քաշից: Դժգոհ եմ նրանից: Մեկ տարի առաջ 194 կգ արդյունք է գրանցել հրում վարժությունում, իսկ հիմա ընդամենը 184 կգ: Եթե այն ժամանակ վնասվածքը զգացնել տալիս էր, դեռ մեկ տարի էր անցել վնասվածքից, իսկ հիմա 2 տարի է անցել, հիմա է՞լ է զգացնել տալիս: Նրա ուղեղի հետ կապված հարցեր կան, որը մենք անպայման կլուծենք:
- Նազիկ Ավդալյանի մասին ի՞նչ կարող եք ասել:
- Նազիկն այլևս չի մարզվում: Այդ մասին հայտարարությամբ էլ է հանդես եկել: Ադամսի ցուցակներից էլ ենք նրան հանել: Հայտնել է, որ զբաղված է իր ընտանիքով, իրեն խնդրել է չանհանգստացնել, այլևս չի մարզվելու և մրցումների չի մասնակցելու:
- Առաջիկա անելիքների մասին ավելի մանրամասն կխոսե՞ք:
- Տղամարդիկ առաջիկա ուսումնամարզական հավաքը կանցկացնեն Ուկրաինայում մարտի 2-ից մինչև 22-ը: Աղջիկները՝ Օլիմպավանում ապրիլի 11-ից 24-ը: 24-ին կա պատանիների առաջնություն, իսկ մենք աղջիկների հավաքականում աշխատում ենք բոլորին ընդգրկել՝ պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ, քանի որ ունենք մեկ ընդհանուր հավաքական: Նրանց չենք առանձնացնում: Հավաքականը ճշտվելու է: Երիտասարդ տղաները մարտի 31-ից մինչև ապրիլի 10-ը կգնան Աբովյան՝ հավաքի, իսկ աղջիկներին այդ ընթացքում կփորձենք ուղարկել Ծաղկաձոր:
Դրանից հետո նորից ուսումնամարզական հավաքներ կկազմակերպենք պատանիների և երիտասարդների համար: Եվրոպայի առաջնությունը պատանիներին Օլիմպիական ուղեգիր կարող է տալ: Պատանի տղաների համար ունենք մեկ Օլիմպիական ուղեգիր՝ թիմային, իսկ աղջիկների համար մենք դեռ Օլիմպիական վարկանիշ չունենք: Դա մեզ կտա մայրցամաքային առաջնությունը. մեզ համար դա կլինի Եվրոպայի առաջնությունը: Թիմային հաշվարկով պետք է զբաղեցնենք 1-6-րդ հորիզոնականները, որպեսզի ունենանք մեկ ուղեգիր: Սկզբունքորեն մեզ համար դա խնդիր չէ:
Դրանից հետո, օգոստոսին մենք ուսումնամարզական հավաքներ կկազմակերպենք կա'մ Ռուսաստանում, կա'մ Ուկրաինայում, որպեսզի պատրաստվենք Ուսանողական խաղերին: Դրան զուգահեռ կնախապատրաստվենք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը կանցկացվի հոկտեմբերի 23-ից Իսպանիայում: Դրանից հետո՝ նոյեմբերին վերջին, Աշխաբադում կմասնակցենք աշխարհի առաջնությանը, որն Օլիմպիական վարկանիշ է տալիս: Այդպես կավարտենք տարին:
Այլևս մենք մրցումներ բաց չենք թողնելու: Դեռ փաստացի չենք ստացել այն փաստաթուղթը, որը մեզ թույլ կտա մասնակցելու մրցաշարերին, բայց մարտի 26-ին միջազգային ֆեդերացիան մեծ նիստ կհրավիրի, որտեղ կորոշեն՝ մի քանի պետությունների մեկամյա որակազրկումը կրճատել և դարձնել 8 կամ 10 ամիս. 8 ամիս զրկված կլինեն երիտասարդները և պատանիները, իսկ 10 ամիս մեծահասակները: Հունիսի 20-ից հետո երիտասարդները և պատանիները կկարողանան մասնակցել ֆեդերացիայի կողմից կազմակերպվելիք բոլոր մրցաշարերին, իսկ օգոստոսին 20-ին՝ մեծահասակները կկարողանան մասնակցել բոլոր մրցաշարերին: Դա կանխատեսվում է:
Եթե հանկարծ ունեցանք դոպինգ-թեստի դրական արդյունք, խոստանում եմ՝ օրերս խորհրդարան կներկայացնեմ մի առաջարկ, որտեղ գրված կլինի՝ խախտումներ կատարող և արգելված դեղամիջոցներ օգտագործող մարզիկը, նրա մարզիչը պետք է 2 տարվա ազատազրկման դատապարտվեն: Չգիտեմ՝ արդյոք այդ առաջարկը կընդունվի՞, թե՞ ոչ: Դա ուշացած առաջարկ կլինի: Բազում երկրներում դա ընդունված կարգ է:
- Խոսեցիք Հայաստանի առաջնության մասին, նշեցիք, որ տեխնիկական խնդիրներ ունեն մարզիկները: Արդյոք հոգեբանորեն և՞ս խնդիր կա:
- Այո, պետք է անպայման մրցահարթակ տեսնեն: Այն մարզիկները, որոնց հանդեպ կասկածներ կունենանք, կմասնակցեն երիտասարդների առաջնությանը, որպեսզի այդ հոգեբանական խնդիրները լուծվեն, հաղթեն,և հաղթողի կարգավիճակով վերադառնան հայրենիք:
- Նշեցիք, որ երկու տարվա ազատազրկման առաջարկ կանեք: Մարզական դաշտում դրա մասին տեղյա՞կ են, արձագանքողներ կան:
- Հնարավոր է՝ ես եմ թերացել որպես ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, որ մինչև հիմա մեզ մոտ չի եղել նման բան: Բայց հիմա այլընտրանք չունենք: Ամբողջ աշխարհում դա ընդունված բան է:
Եթե ստուգողները մարզիկին 2 ժամ չեն գտնում, նա համարվում է բռնված: Օրինակ, մեր մարզիկներից մեկը հավաքի ընթացքում Կապան էր գնացել, մենք ստիպված էինք սեփական միջոցներով տաքսի վարձել, որպեսզի ժամանակին գա և դոպինգ-թեստ հանձնի:
Միջազգային ֆեդերացիայի հետ մեր կապը ժամանակավորապես դադարեցվել է, մենք զրկված չենք: Կարող ենք մասնակցել հանրապետական առաջնություններին: Ես հույս ունեմ, որ արդարությունը պետք է հաղթի: Ես միայն կցանկանամ, որ հաջորդ անգամ, երբ հավաքվենք, տխուր թեմաների մասին չխոսենք:
Պետք է ինձ նեցուկ կանգնի ծանրամարտի ամբողջ աշխարհը: 50 հազար դոլար տուգանքը ՀԱՕԿ նախագահի հետ կարողացանք վճարել: Դա ահռելի գումար է: Ընդհանուր առմամբ. 22 կետ է: Շատ հարցեր կան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
- 01/24/2025 10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել