Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ Արման Ծառուկյան 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Կարեն Բիշարյանը ներկայացրեց մարտի 1-ի մահվան դեպքերով հարուցված քրգործերի քննության վերաբերյալ դատախազության զեկույցը 02/23/2018   13:11  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը ներկայացրեց 2008 թ. մարտի 1-2-ին տեղի իրադարձությունների ընթացքում անձանց մահվան դեպքերի առթիվ կատարված քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության զեկույցը:

Ազգային ժողովում մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում Կարեն Բիշարյանն ընդգծեց, որ 2008 թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած՝ բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, գույքի ոչնչացմամբ, վնասումով, հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու դեպքի առթիվ 2008 թ. մարտի 2-ին հարուցվել է քրեական գործ:

«Քրեական օրենսգրքում 2009 թ. մարտի 18-ին կատարված փոփոխությունների արդյունքում Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի երրորդ մասը ուժը կորցրած ճանաչվելուց հետո 2008 թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ անհայտ անձանց կողմից Դավիթ Պետրոսյանին, Գրիգոր Գևորգյանին, Տիգրան Խաչատրյանին, Արմեն Ֆարմանյանին, Գոռ Քլոյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Զաքար Հովհաննիսյանին, Սամվել Հարությունյանին, Համլետ Թադևոսյանին և Տիգրան Աբգարյանին մահ պատճառելու դեպքերի առթիվ 2009 թ. մարտի 24-ին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է վերը նշված գործին:

2009 թ. հուլիսի 13-ին հարուցվել և նույն քրեական գործին է միացվել մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կանխման ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողների կողմից զենքի, KS տեսակի հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու, դրա հետևանքով անզգուշությամբ երեք անձի մահ և ևս երեքին ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի առթիվ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ մասերով հարուցված քրեական գործը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ մանրամասնեց Բիշարյանը:

Օրինական ուժի մեջ մտած բազմաթիվ դատական ակտերով հաստատվել է 2008թ. մարտի 1-ին և 2-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու փաստը: «Նախաքննության առաջին իսկ օրվանից կատարված քննության արդյունքները մշտապես ներկայացվել են հանրությանը, զանգվածային լրատվամիջոցներով, պարբերաբար տեղեկություններ են տրամադրվել շահագրգիռ մի շարք ինստիտուտների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, հասարակական և միջազգային կազմակերպություններին»,- մանրամասնեց Կարեն Բիշարյանը:

Նա ներկայացրեց պատճառները, որոնց հետևանքով մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում հանգեցրել են 10 անձանց մահվան:

«Քննությամբ պարզված են այդպիսի պայմանական երեք գործոններ: Առաջին՝ ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառում, երկրորդ՝ քննությամբ դեռևս չպարզված անձանց կողմից հրազենի և պայթուցիկ սարքերի կիրառում, երրորդ՝ զանգվածային անկարգությունների ընթացքում դեռևս ինքնությունները չպարզված անձանց կողմից բութ, կոշտ առարկաների գործադրում: Առաջին գործոնով պայմանավորված զանգվածային անկարգությունների վայրերում մահացու վիրավորում են ստացել Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը և Գոռ Քլոյանը, երկրորդ գործոնով պայմանավորված՝ Զաքար Հովհաննիսյանը Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Համլետ Թադևոսյանը և Տիգրան Աբգարյանը, երրորդ գործոնով պայմանավորված՝ Սամվել Հարությունյանը»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը:

Նա տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործերով քննության ընթացքում որպես վկա հարցաքննվել է շուրջ 5 հազար անձ, որոնց թվում՝ ոստիկանության ծառայողներ: Ամփոփելով խոսքը՝ Կարեն Բիշարյանը փաստեց, որ ինչպես հատուկ քննչական ծառայությունը իր գործիքակազմով, այնպես էլ քննվող քրեական գործերով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազները իրենց իրավական գործիքակազմերով հնարավոր բոլոր քրեադատավարական միջոցները, այդ թվում նաև զուգահեռ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները ձեռնարկում են գործի բոլոր հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:11 23/02/2018  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ում մեկնարկել են մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ լսումները. ՈւՂԻՂ
15:55 21/02/2018  |  ԼՐԱՀՈՍԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք»-ի հայտարարության նախագծին
15:40 21/02/2018  |  ԼՐԱՀՈՍԳևորգ Կոստանյանն առաջնահերթ է համարում մարտի 1-ի դեպքերի առաջացման պատճառների և հիմքերի վերացումը
13:21 09/02/2018  |  ԼՐԱՀՈՍՄարտի 1-ի քրեական գործի վարույթը կասեցված չէ և կարճման գնալու որևէ միտում չունի
09:19 01/02/2018  |  ՄամուլՍեյրան Օհանյանը կմասնակցի՞ մարտի 1-ի դեպքերի մեղավորներին պատասխա­նատվության ենթարկելու պահանջով ցույցին. «Հայկական ժամանակ»  
10:21 27/01/2018  |  ՄամուլՍեյրան Օհանյանը Մարտի 1-ին ուզում է լինել Ազատության հրապարակում. «Ժամանակ»
15:39 10/07/2017  |  ԼՐԱՀՈՍԵթե մարտի 1-ի քրգործերը չեն կասեցվում, նշանակում է բազմաթիվ անելիքներ կան. Գևորգ Կոստանյան
14:24 01/03/2017Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը
11:59 01/03/2017  |  ԼՐԱՀՈՍ«Օհանյանի-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ցավակցում է մարտի 1-ի զոհերի հարազատներին ու մտերիմներին
18:57 01/03/2016  |  ԼՐԱՀՈՍՄարտի 1. հավաք-երթ Ազատության հրապարակից (Ուղիղ). 1in.am

Արխիվ

[]