Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ համատեղ ասուլիսին 02/23/2018   20:37  |  ԼՐԱՀՈՍ

Բարև ձեզ,

Ուրախ եմ Երևանում ողջունել մադագասկարցի գործընկերոջս, իմ լավ բարեկամ պարոն Անրի Ռաբարի-Նձակային, ով առաջին անգամ է գալիս Երևան։ Մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել հանդիպելու, քննարկելու թե՛ երկկողմ, թե՛ տարբեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, և այսօր շատ ուրախ եմ, որ վերջապես այս հանդիպումը կայանում է նաև Երևանում։ Գիտեք, պատրաստվում ենք հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, իսկ ներկայումս Մադագասկարը նախագահում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում:

Հատկանշական է, որ Մադագասկարի արտաքին գործերի նախարարի այս այցելությունը տեղի է ունենում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանական տարում:

Այսօր մենք գործընկերոջս հետ առանձնազրույց ունեցանք, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Մենք արձանագրեցինք, որ վերջին տարիներին, հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունից հետո, Հայաստանի և Մադագասկարի միջև շփումներն ու փոխգործակցությունը նկատելիորեն աշխուժացել են: Պարոն նախարարի հետ մենք համակարծիք էինք, որ անցած տարիների ընթացքում համագործակության դրական փորձ ենք կուտակել, ինչը կարող է լավ հիմք հանդիսանալ տարբեր բնագավառներում գործընկերության հետագա զարգացման ու խորացման համար:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցինք Հայաստանի և Մադագասկարի միջև հարաբերություններն առավել սերտացնելու հնարավոր ուղիների շուրջ: Երկուստեք կարևորեցինք երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկեցինք իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կառույցներում փոխգործակցության վերաբերյալ հարցեր:

Պետք է նշել, որ մեր երկրները լավագույնս համագործակցում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում։ Մենք միմյանց աջակցել ենք կազմակերպության գագաթաժողովները հյուրընկալելու հարցում: Ես հուսով եմ, որ այդ դրական փորձը կշարունակվի ոչ միայն ֆրանկոֆոնիայի, այլ նաև միջազգային այլ հարթակներում և կազմակերպությունների շրջանակներում:

Խորհրդանշական է, որ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահությունը 2015թ. Մադագասկարը ստանձնեց Երևանում, ու երեք տարի անց նույն վայրում բարեկամ Մադագասկարը ՖՄԿ նախագահությունը կփոխանցի Հայաստանին։ Նաև հենց Անտանանարիվոյում էր, որ որոշում կայացվեց Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովը իր քույր քաղաք Երևանում անցկացնելու վերաբերյալ։ Ինչու եմ ասում քույր քաղաք, որովհետև մեր երկու մայրաքաղաքները համագործակցության պայմանագիր են ստորագրել դեռ 1981 թվականին՝ 37 տարի առաջ:

Մեր հարաբերությունները Մադագասկարի հետ սկիզբ են առել մոտ 40 տարի առաջ, սակայն հետագայում զարգացում չեն ունեցել։ Կարծում եմ շատ անելիքներ ունենք՝ տարբեր բնագավառներում առավել ընդլայնելու, խորացնելու մեր համագործակցությունը, նոր շունչ, նոր թափ հաղորդելու մեր փոխգործակցությանը։ Մենք պատրաստում ենք Մադագասկարի նախագահի այցելությունը Հայաստան: Այս տարվա մայիս ամսին մենք սպասում են Մադագասկարի հարգարժան նախագահին պետական այցելությամբ Հայաստանում։ Կարծում եմ, դա լավ հնարավորություն կլինի ոչ միայն երկկողմ պայմանագրեր ստորագրելու, նաև թափ հաղորդելու տնտեսական փոխգործակցությանը։ Այդ այցելության շրջանակներում մենք մտադիր ենք երկու երկրների գործարարների հանդիպում կազմակերպել, նաև նոր սկիզբ դնել միջխորհրդարանական հարաբերություններին։ Ոչ միայն երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջոցով, այլ նաև ավելի ակտիվ շփումներ հաստատելով մեր խորհրդարանականների միջև տարբեր խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում:

Մադագասկարի գործընկերոջս ներկայացրեցի այս տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, գագաթաժողովի հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի մշակման գործընթացը։

Կարևորեցինք գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող գործարար համաժողովին Մադագասկարից գործարարների մասնակցությունը և նրանց ներգրավումը ստեղծվելիք Ֆրանկոֆոն գործարարների ցանկում:

Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Մենք շարունակելու ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ մտքերի փոխանակումը աշխատանքային ճաշի ընթացքում:

Այժմ խոսքը սիրով փոխանցում եմ իմ գործընկներոջը, իմ լավ բարեկամ՝ Մադագասկարի արտաքին գործերի նախարարին:

Հարց. Պարոն Նալբանդյան, վերջին օրերին Ադրբեջանում պնդում են, թե Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի հռչակագրում՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց համար չափազանց կարևոր և էական դիտարկումներ կան տարածքային ամբողջականության մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

Էդվարդ Նալբանդյան. Գիտեք այն հեքիաթի հայտնի հերոսին, ով, մենակության մեջ հայտնվելով, վախից սկսում է բարձր գոռալ: Նույնը միգուցե Ադրբեջանն է անում։

Կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերբերյալ եռանախագահող երկրների մոտեցումը, որը վայելում է ԵՄ լիակատար աջակցությունը: Դրա մասին բազմից հայտարարվել է: Նաև հայտարարվեց Բրյուսելի գագաթաժողովի շրջանակներում տիկին Մոգերինիի հետ մեր համատեղ հայտարարության ընթացում: Հայտնի է նաև եռանախագահող երկրների մոտեցումը: Իմիջիայլոց, մի քանի օր առաջ, երբ համանախագահներն այցելեցին տարածաշրջան, նոր հայտարարությամբ հանդես եկան, որը նորից ու նորից կրկնեց, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված միջազգային իրավունքի հայտնի երեք սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա:

Եվրամիությունը ոչ միայն իր լիակատար աջակցությունն է հայտնում եռանախագահների ջանքերին և մոտեցումներին, այլ նաև բազմիցս հիշատակել է հենց այս երեք սկզբունքները՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք: Դրա մասին էր ասված նաև Բրյուսելին նախորդած գագաթաժողովի ժամանակ, երբ հղում էր կատարվում եռանախագահող երկրների նախագահների հայտնի հինգ հայտարարություններին, իսկ Բրյուսելի գագաթաժողովի ժամանակ վերահաստատվում էր այն, ինչ ասվել էր նախորդ համաժողովների հռչակագրերում:

Մեկ ամիս առաջ՝ տարեկան ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ, Ձեր գործընկերներից մեկի հարցին պատասխանելիս, ես շատ մանրամասն անդրադարձա Բրյուսելի գագաթաժողովի հռչակագրի դրույթներին և ադրբեջանական աղավաղումներին:

Խրոնիկ դարձած ադրբեջանական կողմի աղավաղումները համապատասխան բնութագրում են ստացել ոչ Հայաստանի կողմից։ Դրանք բնութագրվել են որպես այլասերումներ: Բայց մենք էլ ենք կիսում այդ կարծիքը։ Հիշում եք հայտնի հայտարարությունը, որն արվել էր Ադրբեջանի աղավաղումների վերաբերյալ:

Հարց. Բարև Ձեզ, պարոն նախարար: Առաջին հարցը վերաբերում է ֆրանկոֆոնիային, այս տարվա գագաթաժողովին, որը նախագահելու է Հայաստանը: Հարցս հետևյալն է՝ ինչպիսի՞ առանձնահատկություն կունենա Ձեր նախագահությունը, ի՞նչ թեմաներ է ընդգծելու Հայաստանը:

Երկրորդը վերաբերում է Հայաստան-Մադագասկար համագործակցությանը: Դուք խոսեցիք երկու երկրների հարաբերություններին նոր շունչ հաղորդելու մասին: Ինչպե՞ս դա ավելի կոնկրետ կդրսևորվի, արդյո՞ք դա համագործակցության համաձայնագրերով կարտահայտվի:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որը կազմակերպվելու է Երևանում հոկտեմբեր ամսին, ապա որպես գլխավոր կարգախոս հայտարարավել է «Ապրել միասին»-ը։ Ինչո՞ւ ենք ընտրել «ապրել միասին»-ը: Միգուցե հայ ժողովուրդը «Ապրել միասին»-ի լավագույն օրինակներից մեկն է։ Մեր պատմության բերումով այնպես է ստացվել, որ մեր ժողովրդի մոտ երկու երրորդն ապրում է շուրջ հարյուր երկրներում: Ապրում է լավագույն ձևով ինտեգրված, ապրում է որպես «ապրել միասին» հասկացության լավագույն օրինակ: Եվ այդ իմաստով Հայաստանը կարող է նաև օրինակ հանդիսանալ։

Ֆրանկոֆոն ընտանիքի գլխավոր իմաստը ոչ միայն ֆրանսերեն լեզվի ընդհանրությունն է, այլ նաև բազմամշակութային և բազմալեզու ընտանիքի միասնականությունը։ «Ապրել միասին»-ի շուրջ միասնականությունը, որը մենք պատրաստվում ենք ավելի շեշտել հոկտեմբերին Երևանում կայանալիք գագաթաժողովի ժամանակ:

«Ապրել միասին» թեմայի շուրջ մենք պատրաստում ենք մի լուրջ փաստաթուղթ, որը կոչվելու է «երևանյան պակտ», կամ «Ապրել միասին» պակտ, որը հուսով եմ, որ կհաստատվի ֆրանկոֆոն բոլոր երկրների կողմից, և կդառնա ֆրանկոֆոն ընտանիքի ապագա գործունեության հիմնարար փասթաթղթերից մեկը։

Ինչպես մենք այսօր մամլո ասուլիսի ժամանակ էլ նշեցինք, մենք կարևոր ուշադրություն ենք դարձնելու նաև տնտեսական բաղադրիչին, և այդ նպատակով հոկտեմբեր 10-ին կայանալու է ֆրանկոֆոն երկրների տնտեսական ֆորում։ Այդ ֆորումի շրջանակններում մտադրություն կա ստեղծել ֆրանկոֆոն երկրների գործարարների ցանց: Կարծում եմ՝ դա շատ նպաստավոր և օգտակար կլինի բոլոր ֆրանկոֆոն երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Ինչ վերաբերում է Մադագասկարի հետ մեր երկկողմ հարաբերություններին, ես խոսեցի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի տնտեսական բաղադրիչի մասին, բայց ընդգծեմ, որ այդ տնտեսական բաղադրիչը շատ կարևոր է նաև մեր երկկողմ հարաբերությունների համար: Մենք մեծ ուշադրություն ենք դաձնելու երկու երիրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը:

Մենք այսօր խոսեցինք հնարավոր տնտեսական և տեխնիկական համագործակցության վերաբերյալ պայմանագրերի ստորագրման մասին, ավիացիոն, տուրիզմի բնագավառներում համագործակցության մասին, նաև այլ ոլորտներում, օրինակ՝ կրթության և այլն:

Մենք ունենք միայն երկու փաստաթուղթ, որոնք մեր և Մադագասկարի միջև ստորագրվել է 2015թ-ին այստեղ` Երևանում` ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի շրջանակներում. մշակությանի համագործակցության և երկու արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ: Սա բավարար չէ երկու բարեկամ և դեպի ապագա նայող երկրների համար, որոնք իսկապես մեծ ներուժ ունեն զարգացնելու, խորացնելու, ընդլայնելու փոխգործակցությունը, գործընկերությունն ամենատարբեր ոլորտներում: Կարևորն այն է, որ երկու կողմից էլ ձգտումը կա, ցանկությունը կա, և մենք գնալու ենք այդ ուղիով:

Հարց. Պարոն Նալբանդյան, այս օրերին նշվում է սումգաիթյան ջարդերի 30-րդ տարելիցը։ Կխնդրեի մեկնաբանեիք Ադրբեջանի ԱԳՆ-ի և գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունն այս հարցի առնչությամբ։

Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, իրականում շատ տարօրինակ տանդեմ է. Գլխավոր դատախազություն և արտաքին գործերի նախարարություն: Դա ինձ հիշեցնում է Վիշինսկուն, ով եղել է ստալինյան ժամանակաշրջանի կարկառուն, հայտնի գլխավոր դատախազներից մեկը, և հետո դարձել է արտաքին գործերի նախարար: Նույն ոճն է, որը շարունակվում է Սումգայիթից հետո: Ադրբեջանական կողմը փորձում է խուսափել պատասխանատվությունից և զոհին մեղադրել հանցագործության մեջ: Կարծում եմ, այստեղ ակնհայտ է, թե որ երկրից են օրինակ վերցնում։ Հայտնի է նաև, թե ինչ հետևանքներ, ինչ հակառակ արդյունք կարող է ունենալ այդ մոտեցումը Ադրբեջանի համար, ինչպես և ունենում է այն երկրի համար, որից Բաքուն այսօր օրինակ է վերցնում Ադրբեջանը:

Այդ կարգի հանցագործությունները չճանաչելը, ժխտողականությունը և հանցագործության մեջ զոհին մեղադրելը պարարտ հողն են նոր հանցագործությունների համար, ինչը և տեղի ունեցավ: Սումգայիթից հետո եղավ Կիրովաբադը (Գանձակը), Բաքուն, Մարաղան և այլուր։ Նմանատիպ հանցագործություններ կատարվեցին։ Կամ վերջերս` 2016թ. ապրիլին, ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ Աղաղակող հանցագործություններ կատարվեցին` միջազգային մարդասիրական իրավունքը համապատասխան կոնվենցիաների կոպտագույն խախատումներով, ԴԱԵՇ-ի ոճով գլխատումներով, անգամ դիակների խոշտանգումներով, երեխաների և կանանց սպանություններով և այլն: Ադրբեջանի փորձերը խուսափել պատասխանատվությունից ապարդյուն են, և ուշ թե շուտ իրենք պատասխանատվություն են կրելու։

Հարց. Հարցս կրկին տնտեսական բաղադրիչին է վերաբերում: Երբ որ նայում էինք մեր երկրի Արտաքին գործերի նախարարության կայքը, 2014թ. տվյալներն էին հրապարակված` 165 հազար ԱՄՆ դոլար ներմուծում: Ինչ փոխադարձ հետաքրքրություններ կան և հակադարձ ուղղությամբ ինչ հնարավորություններ կան:

Էդվարդ Նալբանդյան. Իհարկե, ներկայացված թվերը շատ փոքր են։ Դա է պատճառը, որ մենք որոշեցինք հարաբերություններին նոր շունչ, նոր թափ հաղորդել: Ինչպես ես նշեցի, երկու երկրների միջև հարաբերությունները հաստատվել են դեռ քառասուն տարի առաջ. Խորհրդային ժամանակ պատվիրակություններ էին գալիս այստեղ, Հայաստանից գնում էին Անտանանարիվո, և անգամ երկու մայրաքաղաքների միջև բարեկամական հարաբերություններ էին հաստատվել, Մադագասկարից ուսանողներ էին գալիս սովորելու մեր համալսարաններում, կային անգամ տնտեսական և առևտրական փոխանակումներ: Հետագայում դա զարգացում չստացավ:

Վերջին շրջանում, իհարկե, թվերը ոչ միայն գոհացուցիչ չեն, գրեթե գոյություն չունի տնտեսական համագործակցություն, առևտուր: Դա է պատճառը, որ մենք իմ գործընկերոջ հետ ոչ միայն այսօր Հայաստանում, բայց նաև, երբ անցյալ նոյեմբերին, հանդիպեցինք Փարիզում, որոշեցինք, որ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն երկու երկրների միջև համագործակցության և հարաբերությունների զարգացման համար, առկա մեծ ներուժն առավել լիակատար ձևով օգտագործելու համար:

Դա է պատճառը, որ այսօր մենք որոշեցինք համապատասխան իրավապայմանագրային դաշտ ստեղծել այդ հարաբերությունների զարգացման համար, նաև խոսեցինք տարբեր ծրագրերի մասին, որոնք փոխադարձ հետաքրքրություն կարող են ներկայացնել:

Խոսեցինք տնտեսական և տեխնիկական համագործակցության շրջանակային պայմանագրի ստորագրման հնարավորության մասին, նաև բիզնես շրջանակների, գործարարների միջև հանդիպումների կազմակերպելու մասին։ Պետք է խրախուսենք, մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև համապատասխան կապերի հաստատումը: Պետություններըէ երկու կողմից կանեն ամեն ինչ տնտեսական հարաբերություններին թափ հաղորդելու նպատակով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:44 23/02/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Մադագասկարի արտգործնախարարների հանդիպումը
18:26 22/02/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
20:28 21/02/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում
14:02 18/02/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր
19:32 14/02/2018  |  ԼՐԱՀՈՍՍտորագրվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը
19:51 08/02/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԲաքվուն խճճվել է իր իսկ հորինած կեղծիքների սարդոստայնում. Էդ.Նալբանդյան
20:49 06/02/2018  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարարությունում տեղի ունեցավ «Համազասպ Հարությունյան. դիվանագետի նոթեր» գրքի շնորհանդեսը
20:10 05/02/2018  |  ԼՐԱՀՈՍՄալթայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
19:31 28/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարարի բացման խոսքն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը
19:23 26/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները նախանշել են երկու երկրների նախագահների հանձնարարականների իրականացման ուղիները

Արխիվ

[]