ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեն Բիշարյանը ներկայացրեց մարտի 1-ի մահվան դեպքերով հարուցված քրգործերի քննության վերաբերյալ դատախազության զեկույցը 02/23/2018 13:11 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը ներկայացրեց 2008 թ. մարտի 1-2-ին տեղի իրադարձությունների ընթացքում անձանց մահվան դեպքերի առթիվ կատարված քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության զեկույցը:
Ազգային ժողովում մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում Կարեն Բիշարյանն ընդգծեց, որ 2008 թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած՝ բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, գույքի ոչնչացմամբ, վնասումով, հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու դեպքի առթիվ 2008 թ. մարտի 2-ին հարուցվել է քրեական գործ:
«Քրեական օրենսգրքում 2009 թ. մարտի 18-ին կատարված փոփոխությունների արդյունքում Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի երրորդ մասը ուժը կորցրած ճանաչվելուց հետո 2008 թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ անհայտ անձանց կողմից Դավիթ Պետրոսյանին, Գրիգոր Գևորգյանին, Տիգրան Խաչատրյանին, Արմեն Ֆարմանյանին, Գոռ Քլոյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Զաքար Հովհաննիսյանին, Սամվել Հարությունյանին, Համլետ Թադևոսյանին և Տիգրան Աբգարյանին մահ պատճառելու դեպքերի առթիվ 2009 թ. մարտի 24-ին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է վերը նշված գործին:
2009 թ. հուլիսի 13-ին հարուցվել և նույն քրեական գործին է միացվել մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կանխման ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողների կողմից զենքի, KS տեսակի հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու, դրա հետևանքով անզգուշությամբ երեք անձի մահ և ևս երեքին ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի առթիվ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ մասերով հարուցված քրեական գործը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ մանրամասնեց Բիշարյանը:
Օրինական ուժի մեջ մտած բազմաթիվ դատական ակտերով հաստատվել է 2008թ. մարտի 1-ին և 2-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու փաստը: «Նախաքննության առաջին իսկ օրվանից կատարված քննության արդյունքները մշտապես ներկայացվել են հանրությանը, զանգվածային լրատվամիջոցներով, պարբերաբար տեղեկություններ են տրամադրվել շահագրգիռ մի շարք ինստիտուտների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, հասարակական և միջազգային կազմակերպություններին»,- մանրամասնեց Կարեն Բիշարյանը:
Նա ներկայացրեց պատճառները, որոնց հետևանքով մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում հանգեցրել են 10 անձանց մահվան:
«Քննությամբ պարզված են այդպիսի պայմանական երեք գործոններ: Առաջին՝ ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառում, երկրորդ՝ քննությամբ դեռևս չպարզված անձանց կողմից հրազենի և պայթուցիկ սարքերի կիրառում, երրորդ՝ զանգվածային անկարգությունների ընթացքում դեռևս ինքնությունները չպարզված անձանց կողմից բութ, կոշտ առարկաների գործադրում: Առաջին գործոնով պայմանավորված զանգվածային անկարգությունների վայրերում մահացու վիրավորում են ստացել Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը և Գոռ Քլոյանը, երկրորդ գործոնով պայմանավորված՝ Զաքար Հովհաննիսյանը Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Համլետ Թադևոսյանը և Տիգրան Աբգարյանը, երրորդ գործոնով պայմանավորված՝ Սամվել Հարությունյանը»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը:
Նա տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործերով քննության ընթացքում որպես վկա հարցաքննվել է շուրջ 5 հազար անձ, որոնց թվում՝ ոստիկանության ծառայողներ: Ամփոփելով խոսքը՝ Կարեն Բիշարյանը փաստեց, որ ինչպես հատուկ քննչական ծառայությունը իր գործիքակազմով, այնպես էլ քննվող քրեական գործերով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազները իրենց իրավական գործիքակազմերով հնարավոր բոլոր քրեադատավարական միջոցները, այդ թվում նաև զուգահեռ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները ձեռնարկում են գործի բոլոր հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից