ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերժ Սարգսյան. Մենք շնորհակալ ենք Լիբանանի իշխանություններին, այդ թվում՝ խորհրդարանին, Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու համար 02/22/2018 12:22 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի և Լիբանանի նախագահների հանդիպումը նեղ կազմով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Հարգելի՛ պարոն նախագահ, ես մեծ ջերմությամբ և սիրով ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Մեզ համար մեծ ուրախություն և պատիվ է հյուրընկալել բարեկամ Լիբանանի նախագահին Հայաստանում, և մենք խորապես շահագրգռված ենք Լիբանանի հետ մեր հարաբերությունները խորացնելու բոլոր ոլորտներում:
Ես մեծ ջերմությամբ եմ հիշում իմ այցը Լիբանան դեռևս 2012 թվականին, որը լավ խթան հանդիսացավ մեր հարաբերությունների զարգացման գործում: Վստահ եմ, որ Ձեր այցը նոր էջ է բացելու մեր հարաբերություններում:
Մեր միջպետական հարաբերություններն ընդամենը 25 տարվա պատմություն ունեն, բայց մեր ժողովուրդների բարեկամությունը դարեր է հաշվվում: Իհարկե, մեր երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում շատ մեծ դերակատարություն ունի հայ համայնքը:
Մենք խորապես շնորհակալ ենք Լիբանանի ժողովրդին և իշխանություններին մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված հոգատար վերաբերմունքի համար: Նրանք ժամանակի ընթացքում դարձան Լիբանանի լիարժեք քաղաքացիներ՝ պահելով իրենց ազգային ինքնությունը: Եվ, իհարկե, մենք շնորհակալ ենք Լիբանանի իշխանություններին, այդ թվում՝ խորհրդարանին, Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու համար: Սա շատ կարևոր ներդրում է:
Պարո՛ն նախագահ, բարով եք եկել: Ես շատ ուրախ եմ ողջունելու Ձեզ Երևանում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահ Միշել Աունը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին հրավերի համար և իր համար մեծ պատիվ համարել Հայաստանի Հանրապետություն այցելելը:
«2012թ. Լիբանան Ձեր այցի ժամանակ Ձեր պատվին կազմակերպված ճաշի ընթացքում ինքս մասնակցել եմ, և այդ ժամանակ մենք մի կարճատև զրույց ենք ունեցել: Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանի Հանրապետությունում:
Այո՛, Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներ կան իմ պատվիրակության կազմում` զբոսաշրջության նախարարը, նաև Դաշնակցություն կուսակցության ղեկավարը՝ պատգամավոր պարոն Բագրատունյանը: Ձե՛րդ Գերազանցություն, պետք է ասեմ, որ հայ համայնքը մեծ ներդրում է ունեցել Լիբանանի զարգացման, ծաղկման գործում: Նրանք բավականին լուրջ են աշխատում իրենց գործունեության բոլոր բնագավառներում, պատասխանատու օղակներում:
Մենք ինքներս շատ ենք հենվում նրանց վրա բոլոր բնագավառներում: Մենք լայն հասարակություն ենք, և հայ համայնքը կարողացել է իր մշակույթն ու ինքնությունը պահպանել Լիբանանում: Իհարկե, շատ կարևորում ենք և հպարտ ենք այդ բազմակարծությամբ ու մշակութային բազմազանությամբ, որովհետև մենք կարողանում ենք դրանցից բավական օգտվել և զարգացնել Լիբանանը:
Այցս միտված է ավելի ամրապնդելու Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները: Հույս ունենք, որ Հայաստանի և Լիբանանի միջև այդ հարաբերությունները շատ ավելի կընդլայնվեն և կխորանան: Բազմաթիվ բնագավառներ կան, որոնց ուղղությամբ կարող ենք աշխատել, և դա կլինի ի բարօրություն մեր երկու երկրների»,- Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է նախագահ Միշել Աունը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ