ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻԵԴ-ում սպասվում են վճիռներ Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ խոշտանգումների գործերով 02/22/2018 14:54 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ներկայացրեց 2016 թ. ապրիլին և դրանից առաջ տեղի ունեցած դեպքերի հետևանքները, երբ ազգությամբ էթնիկ հայեր հայտնվել են Ադրբեջանի իշխանությունների իրավասության տակ:
«Խոսվեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու դեպքի մասին: Դրանից հետո տեղի են ունեցել նմանատիպ այլ դեպքեր ևս: Արսեն Խոջոյանը, Կարեն Պետրոսյանը, Մանվել Սարիբեկյանն են հայտնվել Ադրբեջանի իշխանությունների իրավասության ներքո: Նաև Արցախի պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ, երբ 2016 թ. ապրիլին հայտնվեցին Ադրբեջանի իշխանությունների կամ գործակալների իրավասության ներքո, ենթարկվել են խոշտանգումների, ինչպես նաև՝ ծիսային զոհաբերությունների և սպանությունների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Զեյնալյանը:
Նա հավելեց, որ այդ առնչությամբ մի խումբ իրավապաշտպաններ դիմել են իրավունքների պաշտպանության իրավական միջոցների:
«Նրանք դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ճանաչելու այդ անձանց կյանքի իրավունքի խախտման փաստը և նաև այդ իրավունքի՝ խտրականության հիմքով խախտման փաստը: Սա ամրագրված է Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածով և պաշտպանվում է բոլոր պետությունների կողմից, որոնք հանդիսանում են Եվրոպայի խորհրդի անդամներ: Ասեմ ավելին՝ Ադրբեջանի Սահմանադրությունը ևս պաշտպանում է այս իրավունքները, և Ադրբեջանի իշխանությունները վերցրել են պարտականություն ապահովել ինչպես կյանքի իրավունքը, այնպես էլ խտրականության հիմքով կյանքից զրկված չլինելու իրավունքը»,- մանրամասնեց Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ իրավապաշտպանների խումբը ՄԻԵԴ է դիմել վերը թվարկված անձանց իրավունքները պաշտպանելու համար:
«Ես մանրամասների մասին չեմ բարձրաձայնի՝ հարգելով զոհերի իրավահաջորդների զգացմունքները, սակայն վստահեցնում եմ, որ ես՝ որպես այդ իրավապաշտպանների խմբի անդամ, տիրապետում եմ ողջ տեղեկատվությանը, և այս պահին Եվրոպական դատարանում մի շարք գործերով բանավեճն արդեն ավարտվել է, և սպասվում է դատարանի վճիռը»,- ասաց պատգամավորը:
Նա հավելեց, որ Արցախի ժողովրդի գործողությունները և ինքնորոշումը պայմանավորված է իր կյանքի իրավունքը պաշտպանելու մղումով, ինչն օրինական և լեգիտիմ ցանկություն է:
«Եվ ոչ միայն կյանքի, այլ նաև ինքնության իրավունքը, որովհետև Ադրբեջանի տարածքում տարիներ շարունակ ոչնչացվել են ոչ միայն մշակութային կոթողներ, այլև այն ամենը, ինչն առնչվում է հայության հետ: Ուստի այս գործընթացը, որը տեղի է ունեցել, միտված է պաշտպանել մարդու բնական և անօտարելի իրավունքները»,- եզրափակեց Արտակ Զեյնալյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ