ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատի մարզի դատախազը «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում հսկողությունն ուժեղացնելու միջնորդագիր է ներկայացրել 02/22/2018 16:14 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Արարատի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին շրջանում նկատելիորեն ավելացել են «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում կատարվող հանցագործությունները: այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը:
Մասնավորապես 2017թ. հոկտեմբերի 1-ին արձանագրվել էր Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Վայրի կենդանիների փրկարար կենտրոն» կոչվող տարածքում «Խոր Վիրապ» վանական համալիր այցելած ՉԺՀ քաղաքացուհու նկատմամաբ բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպք, որի առթիվ 2.10.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքնում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2017թ. հոկտեմբերի 5-ին ՉԺՀ քաղաքացուհու նկատմամաբ վերջինիս կամքին հակառակ բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Խ.Տ.-ին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործն այժմ գտնվում է դատաքննության փուլում:
Բացի այդ, 2018թ. փետրվարի 12-ին արձանագրվել են նաև օտարերկրյա զբոսաշրջիկներին կողոպտելու փորձի դեպքեր: Մասնավորապես քաղաքացի Ա. Դ.-ն ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում առանձին-առանձին մոտեցել է ԱՄԷ երկու քաղաքացիների, որոնց ցույց տալով Հայ-ռուսական կազակական միավորման իր վկայականը, ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից:
Ժեստերով հասկացնելով, որ ցանկանում է անձնական խուզարկության ենթարկել զբոսաշրջիկներին՝ նրանց ուղեկցել է մի դեպքում եկեղեցու պարսպի մոտ, մյուս դեպքում՝ եկեղեցու տարածքում գտնվող զուգարան, զննությամբ նրանց գրպաններից, դրամապանակից հանել զգալի չափերի գումարները, ապա հարմարեցնելով պահը՝ փորձել է բացահայտ հափշտակել ամբողջ գումարը և դիմել է փախուստի: Սակայն երկու դեպքում էլ հանցագործունթյուններն իր կամքից անկախ պատճառներով ավարտին չի հասցրել. մի դեպքում զբոսաշրջիկը հասցրել է բռնել նրան և ամբողջ գումարը հետ խլելով՝ հեռացել, մյուս դեպքում քաղաքացուն բռնել են եկեղեցու այցելուները:
Դեպքերի առթիվ Վեդիի քննչական բաժնում 12.02.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում: Նույն օրը Ա.Դ.-ն ձերբակալվել է և որպես կասկածյալ հարցաքննվելիս տվել խոստովանական ցուցմունք: 2018թ. փետրվարի 15-ին նրան մեղադրանք է առաջադրվել 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով և նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Փետրվարի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ Արարատի մարզի դատախազությունում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հոգևոր կենտրոններում նման հանցավոր արարքների կատարումը էական վնաս է պատճառում ՀՀ զբոսաշրջային հեղինակությանը, և կարող է հանգեցնել զբոսաշրջիկների հոսքի նվազմանը, հետևաբար առկա է այցելուների և զբոսաշրջիկների նկատմամբ կատարվող հանցագործությունները բացառելու, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հրատապ անհրաժեշտություն՝ ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետին:
Մարզի դատախազը, մասնավորապես, նշել է ՀՀ զբոսաշրջային հարավային ուղղության կարևոր կանգառներից մեկը հանդիսացող համալիրի տարածքում ոստիկանական մշտական հենակետ տեղակայելու և պատշաճ հսկողություն իրականացնելու համար ոստիկանության՝ բավարար թվով ծառայողներով ապահովելու անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից